«Թող այս վայրը մինչև վերջ այրվի». Երուսաղեմում հրեաները հարձակվել են հայկական ռեստորանի վրա (տեսանյութ)
WorldԵրուսաղեմում ուղղափառ հրեաները, «Թող այս վայրը մինչև վերջ այրվի» վանկարկումներով, հարձակվել են հայկական ռեստորանի վրա։
«2024 թվականի հուլիսի 13-ին երկու ծայրահեղականներ ներխուժել են Ասլանյանների ընտանիքի «Հայկական պանդոկ» տեղական ռեստորան, բարձրացրել են երաժշտության ձայնը և սկսել են վիրավորել տերերին։
Փախչելիս՝ հարձակվողները վնասել են երկու հնաոճ աթոռ և կոտրել 2000 դոլար արժողությամբ ծաղկամանը։ Ռեստորանի մենեջերը դիմել է մոտակա ոստիկանական բաժանմունք»,-ասվում է քաղաքի հայ համայնքի տարածած հաղորդագրության մեջ։
Տեսանյութը՝ այստեղ։