Հայտնի է՝ ովքե՞ր կպայքարեն «Եվրատեսիլ» գնալու համար Նա իշխանության է եկել դրսի փողերով. Արամ Համբարյանը բացահայտում է Փաշինյանի ԱՄՆ այցի իրական նպատակը (տեսանյութ) Մենք պետք է մեր բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենանք. Պատմաբան (տեսանյութ) Սրտիցս Մասիսն են ուզում ջնջեն, բայց ես միշտ էլ Մասիս եմ ստորագրելու. անձնագրայինում մերժված քաղաքացի (տեսանյութ) Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և USAID-ը գործել են Վրաստանի ժողովրդի և պետության դեմ. Կոբախիձե Մտահոգություններ կան․ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Սյունիք Երբեք կյանքում չէի պատկերացնի, որ Հայոց ցեղասպանության մասին նման հայտարարություններ կհնչեն. Զախարովա (տեսանյութ) Իրանը կողմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացմանը (տեսանյութ) Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ Բնավ պատահականություն չէ, սա հայկականության դեմ պայքարի մեծ շղթայի ընդամենը մի փոքրիկ դրվագ է․ Ֆիդանյան Մետրոյում խուլիգանություն կատարած անձինք կալանավորվել են Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը 

Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ, վերցրու ու գնա․ հովիվ Տեր Տիրայր Գըլըճյան

Քաղաքական

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի Ալֆորվիլ քաղաքի հոգեւոր հովիվ Տեր Տիրայր Գըլըճյանն է:

- Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում ապրիլի 23-ին կազմակերպվել էր ոգեկոչման արարողություն, որը կրում էր «Պայքար» խորագիրը: Ինչի՞ համար է Ձեր պայքարը` ցեղասպանության ճանաչմա՞ն համար, թե՞ այսօրվա հայաստանակործան քաղաքականության դեմ: 

 - Թե' մեկի, թե' մյուսի: Մենք այդ օրը չշեշտեցինք միայն եղեռնը: Մեզ համար անընդունելի է, որ 109 տարի միայն լացել-լացել ենք եւ դրա դիմաց ոչինչ չենք արել: Ես միշտ ասում եմ` բավական է լացենք: Բոլորը գիտեն` ինձ համար կարեւորը գործն է: Հակոբոս առաքյալն ասում է` հավատքն առանց գործի մեռած է: Միջոցառման ժամանակ ես աղոթքից հետո դիմեցի կազմակերպիչ երիտասարդներին, ասելով` այն, ինչը մենք չարեցինք, ինչը որ մեր պապերը չարեցին, դու'ք արեք: «Պայքար» խորագիրը սա էր: Մարդը դեռեւս մայրական արգանդի մեջ պայքարում է: Դուրս գալը նույնպես պայքար է, ազատության տենչ: Պայքար է, երբ սկսում ես ապրել, եւ այդպես`մինչեւ վերջ:

-  Հայաստանում տեղի են ունենում կարեւոր իրադարձություններ. Տավուշից սկիզբ է առել պայքար, որն առաջնորդում է թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Տարբեր թեմերի առաջնորդներ էլ են միանում, Սփյուռքում կա՞ կոնսոլիդացիա այս հացրի շուրջ: Թե՞ այդտեղ մտածում են, թե հոգեւորականը չպետք է միջամտի քաղաքական կյանքին: 

- Սփյուռքում նույնպես հայ հոգեւորականն իր առաջնորդի հետ է, բոլորս Վեհափառ Հայրապետի հետ ենք, ով ի սկզբանե ցույց տվեց, որ մենք ազգային եկեղեցի ենք: Իսկ  ազգային եկեղեցու պարտականությունն է տեր կանգնել հայրենիքին եւ ժողովրդին:  Պատմությունը ցույց է տվել, որ միշտ այդպես է եղել: Հիշենք Վարդանանց պատերազմը: Մենք հիշում ենք Վարդան Մամիկոնյանին` մոռանալով Ղեւոնդ Երեցին, ով ոտքի կանգնեցրեց ժողովրդին, հետո Վարդանին ստիպեց ղեկավարել պայքարը: Սարդարապատի ժամանակ զիվորականները գնացին կաթողիկոսի մոտ եւ ասացին` վերջ, թշնամին Արարատյան դաշտում է: Կաթողիկոսն ի՞նչ ասաց. կոչ արեց համախմբվել եւ պատերազմել: Ամբողջ աշխարհի պատմության մեջ Հայաստանյաց առաքելական եկեղեցու քրիստոնեությունը տարբերվում է աշխարհի քրիստոնեությունից: Մենք ամեն ինչով տարբեր ենք: Իմ Աստվածն իմ հետ խոսում է հայերեն: Թող ինչ ուզում են ասել: Շուշին ինչպե՞ս գրավվեց. խաչը մեջքներին: Մարդիկ հրաշք կատարեցին, հաղթեցինք, որովհետեւ Աստծո հետ էինք: Այս անգամ պարտվեցինք, որովհետեւ Աստծուց,  ազգայինից հեռացանք: Հայաստանյաց  եկեղեցին երբեք երկիրը ղեկավարելու միտում չունի: Այլ բան է, որ այն կարող է համախմբել լավ, խելացի մարդկանց, ովքեր կղեկավարեն երկիրը: 

-  Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների վրա սփյուռքը կարո՞ղ է ազդեցություն ունենալ:

 - Ցավով պետք է արձանագրենք, որ այս իշխանության օրոք սփյուռքը նույնպես պառակտվեց: Պետք է նախ այդ պառակտվածությունը վերանա, պետք է լինի համախմբում, եւ շատ արագ: Մեր եկեղեցու հայրերն ասել են, որ Աստված մեզ տվել է 3 օր` երեկ, այսօր եւ վաղը: Երեկը երեկ էր` անցել է, չկա: Այսօրը հիման է: Իսկ վաղվա մասին ոչ մի բան չգիտենք: Հենց հիմա պետք է պատրաստվենք վաղվան, որը գալիս է: Եթե մենք այսօր չպաշտպանենք մեր վաղվա օրը, այդ օրը կարող է չգալ: Կոչ եմ անում բոլորին` արթնանալ: Սուրբ գիրքը 400-ից ավել անգամ ասում է` մի վախեցիր, ես քո հետ եմ ամեն վայկյան` երբ աստվածահաճո բան ես անում: «Մի վախեցիրը» պետք է մարդու ականջի մեջ զրնգա` հանուն իր երեխայի, հանուն իր ընտանիքի, իր մոր եւ իր ազգի: Պայքարի կոչ եմ անում, պայքար մինչեւ հաղթանակ: Մենք չենք կարող վերանալ: Քրիստոնեությունը չի քարոզում մահ, այլ քարոզում է Հարություն, պայքար` հանուն Հարության: Իսկ երկրի ղեկին նստած այդ մարդուն պետք է ասենք`ուր ուզում ես գնա, ապաստանիր: Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ վերցրու ու գնա: Որքան հեռու, այնքան լավ: Մենք մեր երկրի լուսավոր ապագան ենք ուզում, ոչ թե այն ապագան, որը դու խոստացար: Եվ, Աստված մեզ հետ:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թրամփը Մերձավոր Արևելքի դեպքում «կրակի վրա յուղ է լցրել». փորձագետՀայտնի է՝ ովքե՞ր կպայքարեն «Եվրատեսիլ» գնալու համար Նա իշխանության է եկել դրսի փողերով. Արամ Համբարյանը բացահայտում է Փաշինյանի ԱՄՆ այցի իրական նպատակը (տեսանյութ) Մենք պետք է մեր բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենանք. Պատմաբան (տեսանյութ) Սրտիցս Մասիսն են ուզում ջնջեն, բայց ես միշտ էլ Մասիս եմ ստորագրելու. անձնագրայինում մերժված քաղաքացի (տեսանյութ) Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և USAID-ը գործել են Վրաստանի ժողովրդի և պետության դեմ. Կոբախիձե Մտահոգություններ կան․ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Սյունիք Երբեք կյանքում չէի պատկերացնի, որ Հայոց ցեղասպանության մասին նման հայտարարություններ կհնչեն. Զախարովա (տեսանյութ) Իրանը կողմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացմանը (տեսանյութ) Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ Բնավ պատահականություն չէ, սա հայկականության դեմ պայքարի մեծ շղթայի ընդամենը մի փոքրիկ դրվագ է․ Ֆիդանյան Մետրոյում խուլիգանություն կատարած անձինք կալանավորվել ենԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Արսեն Թորոսյանն իր անտիկրոնական դավանանքով մասնակցել է կրոնական գագաթնաժողովին (տեսանյութ) «Ամուսնուս թոշակի անցնելուց հետո այսպես եմ պատկերացնում կյանքը»․ Աննա Հակոբյան (լուսանկարներ) Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Գազամատակարարումը կդադարեցվիՊետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպանՓորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում. քաղաքագետը՝ Փաշինյանի «բալանսավորման» մասին (տեսանյութ) Գագաթաժողով, որի հիմնական մասնակիցները նստած են սեղանների շուրջ, իսկ անտեր մնացածները` եթիմաշարքում. ՂազարյանՍա պայքար է հանուն սոցիալական արդարության. Վահե Մխիթարյան (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է ՄԻՊ-ը ժամանել է Քաջարան` հանդիպելու գործադուլավորների հետ․ ԶՊՄԿ գործադուլ անող քաղաքացի ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերիՈր ՀԿ-ներն են ընդգրկվել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում․ ցանկ Պարզվել է՝ ով է Ֆրանսիայի առաջին տիկնոջը՝ Բրիջիթ Մակրոնին սեռափոխած վիրաբույժը (տեսանյութ) Երբ բարձրաձայնեցինք մեր խնդիրը մեր վրա էնպիսի ճնշում սկսեց, որ հետ նահանջի ճանապարհ չունենք (տեսանյութ) Գազի բալոնի պայթյուն Երասխ գյուղում․ կան տուժածներ ՆԳՆ-ն տեղեկացնում է քաղաքացիներինՄեր խմբում թույլ թիմեր չկան, բայց փորձելու ենք քաղել առավելագույնը. Արմեն Գյուլբուդաղյանց Ղարաբաղից հետո ՌԴ–ի կարիքն այլևս չկա. Զատուլինը` Բաքվի պահանջի մասին Զախարովան կոչ արեց ադրբեջանցի լրագրողուհուն չուղղել հարցեր Հայաստանի մասին (տեսանյութ) Քրեական ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ Էկվադորը Ռուսաստանից համագործակցություն է խնդրել Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ադրբեջանն առաջ է տանում թուրքական շահերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում․ ԶատուլինՔելլոգն անվանել է Կիևի՝ միջուկային զենք ստանալու հնարավորություններըԱննա Հակոբյանը կմեկնի ԿատարԱՄՆ ավելի քան 40 հազար աշխատակից համաձայնել է ազատվել աշխատանքից․ WSJ Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց. Yerkir.am ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվածը թույլ փաստաթուղթ է․ Իրանի դեսպան (տեսանյութ) Դժվար կառավարելի է և համառ. Կիևը վախենում է, որ ԱՄՆ-ը կազատվի ԶելենսկիիցՀամայնքին պատճառված 13 մլն 953 հզր դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է «Տեղի է ունեցել թյուրըմբռնում». ՊԵԿ«Զանգեզուրի միջանցքը» վնաս է թե՛ Իրանին, թե՛ Հայաստանին․ ԻԻՀ դեսպան (տեսանյութ)Ինչու է Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակից հանվել Արցախի դրոշը (տեսանյութ) Երկրի թիվ 1 հարկատուն արդեն 7 օր է՝ պարտադրված դադարեցրել է արտադրական գործընթացը (տեսանյութ) Թրամփը արդեն սպառնում է ալկոհոլային ապրանքանիշերին․ FTԵրթևեկությունը միայն ձնահոսքի թունելներով․ ինչ վիճակ է Լարսի ճանապարհին
Ամենադիտված