Այս ամբողջ գործն «ափաշքյարա» է, բոլորի աչքի առաջ, այս գործը կապ չունի քննարկվող մեղադրանքի հետ. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությունը զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, թմրանյութի իրացման, վտանգի մեջ թողնելու դեպքեր. ՆԳՆ ոստիկանության տվյալները Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև համագործակցության նոր հնարավորությունները Այս ֆիլմի, այս դատավարության հերոսը ես չեմ, եթե 2018-ին ՍԴ նախագահ լիներ այլ մարդ, նա կլիներ այստեղ. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Եղանակը՝ առաջիկա օրերին Փոսի դպրոցի խնդրով ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել. Կպահանջվեն պարզաբանումներ ՀՀ-ում քաղաքական ու իրավական պրոցեսները խիստ անհասկանալի են․ պլաններ կազմել չի լինում․ Ասլանյան (տեսանյութ) ՌԴ-ն ակնկալում է հնարավորինս շուտ պայմանագիր կնքել Իրանի հետ. Շոյգու Պարոն Բագրատյան, Ձեզ ո՞վ բան ասեց․ ինձ մի պատասխանեք․ Սիմոնյան (տեսանյութ) 

Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը

Հասարակություն

ՀՀ Կառավարության՝ հուլիսի 18-ի նիստում հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովել պարտադիր միջնակարգ կրթությունը:

Կառավարության որոշմամբ՝ 6064 տեղ է հատկացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով` 3312:

Որոշմամբ նախատեսված նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 55 ուսումնական հաստատության` 45 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 75 ուսումնական հաստատության` 116 մասնագիտությամբ:

Որոշման նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ուսումնական հաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաև հաստատություններին հատկացվելիք, ըստ մասնագիտությունների, տեղերի նվազագույն քանակի ապահովումը:

Որոշմամբ նախատեսված անվճար ուսուցման տեղերն առաջնայինը կհատկացվեն ՀՀ մարզերում գործող ՄԿՈւ հաստատություններին:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2024-2025 ուսումնական տարվա համար նախատեսվել է նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով 320 պահուստային տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 238 պահուստային տեղ:

Նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է նաև տրամադրել փորձարարական կարգով ներդրված, մասնավորապես` «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում», «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում», «Զարդակիրառական նշանակության կաշվե գեղարվեստական իրերի պատրաստում», «Կահույքի արտադրության տեխնոլոգիա», «Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում» մասնագիտություններին: Միջին մասնագիտական կրթական ծրագրով նախատեսվում է շարունակել փորձարարական կարգով ներդրված` «Ռոբոտաշինություն», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում», «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում», «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում», «Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա», «Ավիացիոն սարքեր և համալիրներ», «Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր», «Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտային տեսակների)», «Գինեգործություն» և «Ագրոնոմիա» մասնագիտությունների պահուստային տեղերի հատկացումը:

2024-2025 ուսումնական տարում նախատեսվում է ներդնել նաև ներքոնշյալ մասնագիտությունները.

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով.

  • «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության «Կարող՝ կաշվե իրերի» որակավորում,
  • «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության «Էլեկտրիկ՝ ավտոմեքենաների ծրագրային արատորոշման և սպասարկման» որակավորում,
  • «Ապակու արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության «Օպերատոր՝ ապակու կտրման և մշակման արտադրության» որակավորում:

Միջին մասնագիտական կրթական ծրագրով.

  • «Կենսաքիմիական արտադրություն» մասնագիտության «Տեխնոլոգ` կենսաքիմիական արտադրության» որակավորում,
  • «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության «Տեխնիկ-շահագործող՝ երկաթուղային տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման» որակավորում,
  • «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության «Տեխնիկ-կարգավար՝ օդային տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման» որակավորում,
  • «Երկրորդային հումքի վերամշակում» մասնագիտության «Տեխնոլոգ՝ երկրորդային հումքի վերամշակման տեխնոլոգիական գործընթացի» որակավորում,
  • «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտության «Դիզայներ՝ համակարգչային գրաֆիկայի» որակավորում:

Վերոնշյալ մասնագիտությունները ներդրվելու են շուրջ 28 ուսումնական հաստատություններում:

Որոշմամբ սահմանվել է նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկը. այդ մասնագիտություններով ընդունվածներին նախատեսվում է տրամադրել բարձր կրթաթոշակ:

Մասնագիտություններն ընտրվել են հետևյալ սկզբունքներից ելնելով՝

  • պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը,
  • տվյալ ոլորտների շրջանակում այն մասնագիտությունները, որոնց պարագայում չեն համալրվում ամեն տարի տրամադրվող պետության կողմից ֆինանսավորվող կամ անվճար տեղերը, և որոնցով գրանցվում է աշխատաշուկայի մեծ պահանջարկ:

ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին առաջին կուրսում տրամադրվում է 50000 դրամի չափով կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով. միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50000 դրամի չափով, իսկ 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40000 դրամի չափով:

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողներին գերազանց առաջադիմության դեպքում տրվում է 25000 դրամի չափով կրթաթոշակ:

Գերակա ոլորտ հանդիսացող մասնագիտությամբ հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողին, որն ունի գերազանց առաջադիմություն, տրամադրվում է լրացուցիչ 5000 դրամ կրթաթոշակ:

Հաշվի առնելով, որ առաջնահերթ մասնագիտություններով ընդունելություն կազմակերպվել է մեկ տարի՝ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար է համարել 2024-2025 թվականի համար առաջնահերթ մասնագիտությունների էական փոփոխություն չկատարել: Ցանկը ավելացել է միայն «Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն» մասնագիտությամբ:

 Տպել
97 դիտում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս ամբողջ գործն «ափաշքյարա» է, բոլորի աչքի առաջ, այս գործը կապ չունի քննարկվող մեղադրանքի հետ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)Վիետնամում թայֆունի հետևանքով՝ 143 մարդ է մահացել (լուսանկարներ) Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությունը զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներումՍեքսուալ բնույթի բռնի գործողություններ, թմրանյութի իրացման, վտանգի մեջ թողնելու դեպքեր. ՆԳՆ ոստիկանության տվյալներըՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև համագործակցության նոր հնարավորությունները Երևանի կենտրոնում ձերբակալվել է լիցքավորված ատրճանակով տղամարդ Այս ֆիլմի, այս դատավարության հերոսը ես չեմ, եթե 2018-ին ՍԴ նախագահ լիներ այլ մարդ, նա կլիներ այստեղ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)Գազայի հատվածում իսրայելական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր ու վիրավորներ Եղանակը՝ առաջիկա օրերինՓոսի դպրոցի խնդրով ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել. Կպահանջվեն պարզաբանումներ ՀՀ-ում քաղաքական ու իրավական պրոցեսները խիստ անհասկանալի են․ պլաններ կազմել չի լինում․ Ասլանյան (տեսանյութ) Հրայր Թովմասյան. Մեղադրող կողմը եկել է դատաքննությանը մի նպատակով Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը ՌԴ-ն ակնկալում է հնարավորինս շուտ պայմանագիր կնքել Իրանի հետ. ՇոյգուԱրարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացըՊարոն Բագրատյան, Ձեզ ո՞վ բան ասեց․ ինձ մի պատասխանեք․ Սիմոնյան (տեսանյութ) Արմեն Աշոտյանին ոստիկանական մեքենայով տարան տուն (տեսանյութ) Կաթողիկոսն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին․ ինչ են քննարկել Նիկոլը հետևողականորեն մեր երկիրը տանում է դեպի գահավիժում. Շարմազանով (տեսանյութ) Դուք ո՞վ եք, իրավունք ունե՞ք վիրավորել ինչ-որ մեկին․ Գեղամ Նազարյանը՝ Ալեքսանյանին (տեսանյութ) Վանաձորի թնջուկը կամ մի գողացված ընտրության պատմություն. MediaHubԻնչպես անհատ տաքսիների վարորդները պետք է գրանցվեն և օգտվեն My TAX բջջային հավելվածից. ՊԵԿ-ը տեսանյութ է հրապարակել Կարևոր․ երկու ամսով կփակվի ճանապարհներից մեկի երթևեկությունը ՊՆ-ն հայտարարություն է տարածել Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է Եթե Աշոտյանն արդարացվի, ինչպես են փոխհատուցվելու կորսված անազատության բյուր օրերը. Մելոյան Իրանի մտահոգություններն ու կոշտ հակազդեցությունը որոշակի ազդանշաններ են փոխանցում. Տիգրան Աբրահամյան Երևի Նիկոլն Արմենի հանդեպ փոքր վրեժխնդրությունը համարեց բավարարված, դրա համար փոխեց տնային կալանքի. Զոհրաբյան (տեսանյութ)Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումըԼորի՛ս ջան, դու մեր հուշերում կմնաս որպես մարդ, որ սիրեց Արցախը և արցախցուն. Ղարամյանը՝ նախկին փեսայի մասինՆԳՆ-ն զգուշացնող հայտարարություն է տարածել Մահացել է գրականագետ Ֆելիքս ԲախչինյանըՍասունյան. Հայաստանը պետք է օգտագործի Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղած տարաձայնություններըԹանկարժեք մետաղների գներ Ֆիթնես դահլիճներում մարդկանց հաշմանդամ են դարձնում սխալ պարապմունքներով, վերահսկել է պետք. Կարեն Գիլոյան (տեսանյութ)ՈւՂԻՂ. Արմեն Աշոտյանը դուրս է գալիս «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. կմնա տնային կալանքի տակՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 11«Աշխարհից աշխարհ»․ Սոֆի Մխեյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ Լույս չի լինի ՈւՂԻՂ. ԱԺ նիստը շարունակվում է. պատգամավորները քննարկում են օրինագծերըBarerar.am` նոր հարթակ, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն և առանց միջնորդի օգնել կարիքավոր ընտանիքներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ավարտվեց Թրամփ-Հարիս առաջին դեբատը. Սարգսյան«Ժողովուրդ». Գնել Սանոսյանի մոր համար կառուցվող առանձնատան օրինականության հարցով գործընթացը կանգ է առելՈւկրաինայում պատերազմը կավարտվի՞ արդյոք 2025 թվականին. The National InterestՄի շարք հասցեներում ջուր չի լինի Այսօր քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի բանտարկության 454-րդ օրն է, Նարեկ Մալյանի` 357-րդը. Ռուբեն ՄելիքյանԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 11-ին
Ամենադիտված