Նեթանյահուն հայտարարել է, որ «լսում է» պատանդների հարազատների ճիչն ու խոստացել է հաղթել պատերազմում Գյումրիի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները Օլիմպիական մարզուհուն հրկիզած տղամարդը ստացված այրվածքներից մահացել է հիվանդանոցում ԱՊԼ-ում հայտարարել են ՄԱԿ-ի դատարանում Իսրայելի դեմ հայցին միանալու համաձայնության մասին Դոնալդ Թրամփը նշել է Քամալա Հարիսի հետ հեռուստաբանավեճերում ամենամեծ խնդիրը ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն Հատուկ ռազմական գործողությունը մեր նպատակներին հասնելու միակ միջոցն է․ Պեսկով Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով 

1800 համայնքային ոստիկան բարելավում է մասնագիտական կարողությունները. հետևել է ՆԳ նախարարի տեղակալը

Իրավունք

Օրերս ՆԳ նախարարության կրթահամալիրում համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացին հետևել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

Ողջունելով վերապատրաստման մասնակիցներին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում համայնքային ոստիկանների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ստացած գիտելիքներն արդյունավետ կիրառել գործնականում։ Նա նշել է համայնքային ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ամբողջական վերանայման ընթացիկ աշխատանքների մասին, որի հիման վրա տարածքներում համայնքային բոլոր ոստիկանները լինելու են բազմաֆունկցիոնալ և զբաղվելու են նաև ընտանեկան բռնության կանխարգելմամբ: Փոխնախարարը հորդորել է առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը, որի արդյունքներով ծառայողների հետ համատեղ պետք է գծագրվի հաջորդ փուլի վերապատրաստման օրակարգը:

Անդրադառնալով ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համատեղ նախաձեռնության շրջանակում մշակված «Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին արձագանքման կանոննների» ուղենիշային ձեռնարկին՝ փոխնախարարը հույս է հայտնել, որ այն համայնքային ծառայողներին կօգնի ընտանեկան բռնության դեմ պայքարի բազային հենք ձևավորելու և հետագայում աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու գործում։

Ծովինար Հարությունյանն ընդգծել է վերապատրաստման գործընթացում փորձագիտական ներուժի կարևորությունը՝ նշելով համայնքային ոստիկանների հետ դասընթացավարների ակտիվ աշխատանքի, ինչպես նաև դասընթացի վերաբերյալ առաջարկություններ ընդունելու պատրաստակամության մասին։ 

Երկամսյա վերապատրաստման շրջափուլի ընթացքում դասընթացին մասնակցում է մայրաքաղաքի և մարզերի 1800 համայնքային ոստիկան, ինչն աննախադեպ է:

Վերապատրաստումներն անցկացնում են իրավաբան փորձագետներ և պետության  կողմից պատվիրակված ծառայություններ մատուցող աջակցման կենտրոնների մասնագետներ։

«Դասընթացից առաջ ունենք նախագնահատման թեստեր, որոնք լրացվում են մասնակիցների կողմից, ունենք նաև նմանատիպ թեստեր, որոնք հետգնահատման են արդեն և դասընթացի ավարտին են կազմվում: Սա շատ լավ գործիք է, վարժություն, հնարավորություն՝ բոլորիս համար, որպեսզի կարողանանք արձանագրել, թե ինչ առաջընթաց են գրանցել դասընթացի ընթացքում և ինչ արդյունավետություն է ապահովելու դասընթացը»,-նշել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրերի համակարգող Թագուհի Հարությունյանը:

Դասընթացի նպատակն է համայնքային ոստիկաններին ներկայացնել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի դրույթները, ինչպես նաև զարգացնել բռնության դեպքերին արձագանքելու և կանխարգելելու կարողությունները:

Հիշեցնենք, որ «Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը կանխարգելելու, դրանց արձագանքելու, ուղղորդելու մեխանիզմներն ու առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթացը մեկնարկել է հուլիսի 1-ից։

Այն իրականացվում է Ներքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պատվիրակված ծառայություն մատուցող աջակցման կենտրոնների հետ համագործակցությամբ։ 

Հուլիս–օգոստոս ամիսներին իրականացվելու է 70 հանդիպում, որից 20-ը՝ մայրաքաղաքում, մյուսները՝ մարզերում։

Նմանօրինակ վերապատրաստումները շարունակական են։ Վերապատրաստումների 2-րդ փուլի մեկնարկը նախատեսվում է այս փուլի ավարտից կարճ ժամանակ անց՝ նպատակ ունենալով թիրախավորել ավելի նեղ մասնագիտական թեմաներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նեթանյահուն հայտարարել է, որ «լսում է» պատանդների հարազատների ճիչն ու խոստացել է հաղթել պատերազմումԳյումրիի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՎրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասինԻսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորներըՕլիմպիական մարզուհուն հրկիզած տղամարդը ստացված այրվածքներից մահացել է հիվանդանոցումԱՊԼ-ում հայտարարել են ՄԱԿ-ի դատարանում Իսրայելի դեմ հայցին միանալու համաձայնության մասինԴոնալդ Թրամփը նշել է Քամալա Հարիսի հետ հեռուստաբանավեճերում ամենամեծ խնդիրըԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-նՀատուկ ռազմական գործողությունը մեր նպատակներին հասնելու միակ միջոցն է․ ՊեսկովԴատավոր Արուսյակ Ալեքսանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսովՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպված միջազգային ֆորումի ընթացքում ոչ մի խոսք չի հնչել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների մասին․ ԱռաքելյանՀատուկ ավտոբուսային երթուղի՝ միայն հրեաների համարԻնչ դիետա են խորհուրդ տալիս տարեցներին՝ սրտի հիվանդությունները կանխարգելելու համարԱբովյանի «ՄՌՈւ»-ի տարածքում հայտնաբերվել է սպիտակ կտորից կասկածելի պարկՊիտի արդարացնեին, պիտի փոխհատուցեին, քաղաքական ցուցումներ տվողներին ու կատարողներին պիտի պատժեին. ԽաչատրյանԵս ահավոր ուրախացա Արմեն Աշոտյանի տղաների համար, աշխարհը այսօրվանից իրանցն ա․ Տիգրան ՔոչարյանՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉինաստանԱպրիր քեզ համար, ստեղծիր քոնը՝ սեփականը. Ծովինար ՄարտիրոսյանՀունգարիան ցանկություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը ՀՀ-ի հետ՝ էներգետիկ ոլորտումՀետաքրքիր փաստեր՝ Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպմանն ընդառաջԱնվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները. ՄարտիրոսյանՓաշինյանը քննարկել է ՔՊ զարգացման ռազմավարության կատարման ընթացքըԱԺ պատգամավորները գործուղվում են Դուբլին՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելուՄահացել է գեղանկարիչ Էդուարդ ԽարազյանըՏեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրելՄատենադարանի պատվիրակությունն ԱՄՆ-ում է, հանդիպել են Նուբար ԱֆեյանինԱրմեն Աշոտյանը Նուբարաշենի բանտից վաղը կտեղափոխվի տնային կալանքի«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող փողոցը անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անվամբՄինչև սեպտեմբերի 30-ը փակ են լինելու փողոցներԱդրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՓաշինյանինԱհազանգ. քիչ առաջ ձերբակալվել է Նաիրիի հանայնքապետի դեմ բողոքող ավագանու անդամը«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու մարմին՝ կախված վիճակումՊատրաստ ենք Իրանի հետ անվտանգության խորհրդի գծով փոխգործակցության ընդլայնմանը․ ՇոյգուՔաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է ապացուցել իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը․ Զաքարյան306 ապագա պարեկ ատեստավորվում է անցնումՀՀ-ն Իրանի հետ քննարկել է «խաղաղության խաչմերուկը», շեշտել են ինքնիշխանության պահպանման հրամայականըՕրերս Մոնակոյում հայկական շունչ էր տիրում. Վրույր ՓենեսյանՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարներըԱրմեն Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՃապոնիայում ձերբակալել են կնոջն օրական 100 անգամ զանգահարող տղամարդուն. Sora NewsՎրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան եռակողմ հուշագիր են ստորագրել2024 թվականի առաջին կիսամյակում ՊՎԾ-ն դիտարկել է թվով 5678 գնման ընթացակարգեր«Հայաստանի սպառազինումը ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ողջ տարածաշրջանի համար»․ ՀասանովԱրագածոտնի, Լոռու և Արարատի մարզերում 29 մլն դրամի հափշտակության դեպքի քրեական գործը դատարանում էՀՅԴ հասցեին հնչող նոր մեղադրանքի, ինքնիշխանության սահմանման և այն քպ֊ից պաշտպանելու անհրաժեշտության․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)Ուղևորափոխադրման համար «Մայր Հայաստան» խմբակցության առաջարկած սակագնային համակարգն ավագանին չընդունեցՄշակվել է կեսարյան հատումների նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիրՀրազՋԷԿ-ի չգործող ձուլարանում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆՇտապ գրություն եմ ուղարկել ՆԳՆ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին իրավիճակի վերաբերյալ պարզաբանման համար. ԹովմասյանՍևանա լճում առաջին անգամ անցկացվել է J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնություն
Ամենադիտված