«Ռեալն» ու Անդրեյ Լունինը համաձայնության են հասել Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Նորվեգիան հանել է Թուրքիայի դեմ սահմանած պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները Տիգրան Խզմալյան ու Արման Բաբաջանյանը ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաք կանցկացնեն Հռոմի պապը առաքելական այցով ժամանել է Սինգապուր Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է. Թուրքիայի նախագահ Ուկրաինան Ավստրալիային խնդրել է իրեն տրամադրել շահագործումից հանված զինտեխնիկան Ֆրանսիայի դատախազությունը հայտարարել է Օլիմպիական խաղերի ժամանակ երեք ահաբեկչություն կանխելու մասին Հայաստանի դպրոցներում նախորդ տարի աշխատանքի է անցել ավելի քան 3000 նոր ուսուցիչ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել 

Կարանտին վնասակար օրգանիզմները մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չեն․ ՍԱՏՄ-ը՝ դեպի ՌԴ արտահանման արգելքի մասին

Տնտեսություն

Որոշակի շրջանակների կողմից շրջանառվող այն պնդումը, թե՝ «հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը…», բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտարարություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոչ թե մեկ շաբաթ, այլ ընդհանրապես, որպես իր գործառույթ, վերահսկողություն է իրականացնում Հայաստանից արտահանվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի, նկատմամբ՝ նմուշառում կատարելով արտահանվող յուրաքանչյուր խմբաքանակից և ներկայացնելով լաբորատոր փորձաքննության՝ կարանտին վնասակար օրգանիզմներով վարակվածությունը պարզելու նպատակով։

Տեղեկացնենք, որ հաշվի առնելով արտահանվող բեռների սեզոնային ակտիվությունը` ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջին շրջանում աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին՝ արտահանվող բեռների կանգառների ժամանակը կրճատելու և փորձաքննությունները հնարավորինս արագ իրականացնելու համար։

Ինչ վերաբերում է այն անհանգստությանը, թե «եթե այդ նույն գյուղմթերքը չի համապատասխանում ստանդարտների, ինչու՞ է իրացվում հայկական շուկայում», տեղեկացնենք, որ կարանտին վնասակար օրգանիզմները մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չեն, սակայն կարող են վտանգ ներկայացնել արտահանվող երկրի գյուղատնտեսության համար։

Նույն տրամաբանությամբ վերահսկվում է նաև Հայաստան ներմուծվող գյուղմթերքը՝ բուսական հիվանդություններից պաշտպանելու համար մեր երկրի գյուտնտեսությունը։ Ընհանուր առմամբ, այս ոլորտում ՍԱՏՄ վերահսկողությունը խստացվել է նաև ներքին շուկայի համար։

Ի վերջո, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում գյուղմթերքի բազմաթիվ խմբաքանակներ ստանում են բուսասանիտարական հավաստագիր և հարյուրավոր մեքենաներ ընդամենը ժամերի ընթացքում հատում են ոչ միայն հայկական սահմանը, այլև շատ արագ, առանց խոչընդոտների անցնում են վրաց – ռուսական Վերին Լարսի սահմանային կետը։

Արգելվում է միայն այն բեռների արտահանումը, որոնցում հայտնաբերվում են կարանտին վնասակար օրգանիզմներ, դրանց քանակը շատ քիչ է և «օրեր շարունակ» սահմանային անցակետում կանգնում է մեքենաների չնչին տոկոսը։ Դրանցում առկա գյուղմթերքի խմբաքանակներն արդեն իսկ գյուղատնտեսական տեսանկյունից արտահանման համար վնասված են և անորակ, ուստի կանգնելը նոր վնասների պատճառ լինել չի կարող։

Այսպիսի վերահսկողության արդյունքում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում մեր երկրից արտահանված բեռներում բուսասանիտարական անհամապատասխանությունների թիվը 2023 թվականի համեմատ տասնյակ անգամով նվազել է։ Արդյունքում դեպի Ռուսաստան և այլուր ներմուծման դժվարություններ չկան, և դա ուղիղ նպաստել է նաև արտահանվող բեռների ծավալի ավելացմանը»,-նշվում է հայտարարության մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ռեալն» ու Անդրեյ Լունինը համաձայնության են հասելԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիՆորվեգիան հանել է Թուրքիայի դեմ սահմանած պաշտպանական արդյունաբերության սահմանափակումներըՏիգրան Խզմալյան ու Արման Բաբաջանյանը ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաք կանցկացնենՀռոմի պապը առաքելական այցով ժամանել է ՍինգապուրՂրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է. Թուրքիայի նախագահՈւկրաինան Ավստրալիային խնդրել է իրեն տրամադրել շահագործումից հանված զինտեխնիկանՖրանսիայի դատախազությունը հայտարարել է Օլիմպիական խաղերի ժամանակ երեք ահաբեկչություն կանխելու մասինՀայաստանի դպրոցներում նախորդ տարի աշխատանքի է անցել ավելի քան 3000 նոր ուսուցիչՎանաձոր-Ալավերդի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցելԱրաբկիրում 35 ժամ գազ չի լինելուԱզգությամբ հայ բլոգերը կրակ է բացել Մոսկվայի բարերից մեկումՄահացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն Խորեն ԻնջյանըՊատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն ԿիպրոսԿրասնոդարում ՌԴ ՊՆ-ից հափշտակում կատարելու գործով ձերբակալվել է գործարար Սուրեն ԳրիգորյանըՄահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել ԵրևանումԵս ապօրինի ենթարկվել եմ քրեական հետապնդման․ Հրայր Թովմասյան (տեսանյութ)Անզեն աչքով է երևում հանցագործության մակարդակի բարձրացումը Հայաստանում ․ ՔՊ-ական պատգամավորՓաշինյանը պետք է բանակցի ՌԴ-ի, հետո՝ Ադրբեջանի հետ կոմունիկացիաների ապաշրջափակման լուծման համար. ՍուրենյանցՀայաստանում Կանադայի դեսպանը ամուսնացել է հայ դերասանուհու հետՌուսաստանը Հայաստանի դպրոցներին 11 հազար գիրք է նվիրելՀայկական և ռուսական եկեղեցիները պետք է լինեն եղբայրական հարաբերությունների առաջնագծում. ԱջապահյանՀայաստանի բուհերում գոյություն ունեցող կառույցն ավելի շուտ ոմանց զբաղվածությունն էր ապահովում. նախարարՍԴ նախագահն առանձնազրույց է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետԿապան-Քաջարան ճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ տուժածներ կանՁերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալը․ մանրամասներԿառավարության մասնաշենքում մարտկոցների և կուտակիչների հավաքագրման արկղ են տեղադրելԿոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի օպերայի գործադիր տնօրեն եւ երաժշտական ղեկավարՄեկնարկում է «Ամսվա լավագույններ» մրցութային հայտերի ընդունումըՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններինՀայաստանը ցանկանում է հյուրընկալել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի խաղերըՔՊ-ական թոշակառու համայնքապետը 35 մլն դրամով տուն է ձեռք բերելՏոյվո Կլաարը նոր պաշտոն ունիԵՄ դեսպանի համոզմամբ՝ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել վիզաների ազատականացմանԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն է և չի քննարկվել Մոսկվայի հետ․ ԶախարովաՄիակ հատվածը, որտեղից զորք հետ չեք քաշի, դա կառավարության շենքն է․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Մեկ օրում Հայաստանում արձանագրվել է 13 ՃՏՊ, 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԽոշոր ավտովթար Կոտայքի մարզում, 7 հոգի տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ Փոխվել է «Նոա»-«Արարատ» հանդիպման անցկացման վայրըՄեր նպատակն այն չէ, որ Ադրբեջանը բան զիջի. Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է. Նիկոլ ՓաշինյանԽաղաղության պայմանագիրը չեմ կարդացել, ժամանակ չկար․ ՔՊ պատգամավորԴպրոցներին հեծանիվներ են տրամադրվումՌուսաստանում 2 օդանավակայան է ժամանակավորապես դադարեցրել թռիչքներըՀայաստանում ստորագրահավաք կանցկացվի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցով հանրաքվե կազմակերպելու համարՀայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջ չունի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Քյարամյանը հանդիպել է համակարգի վետերաններին և պարգևատրել, հիմնադրվել է ՀՀ ՔԿ պատմության թանգարան (տեսանյութ)Սամի Նասերին Երևանում է. «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Kinodaran-ի սերիալում (տեսանյութ)ԿԸՀ-ն Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու որոշում է կայացրել Ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է խթանել միջազգային լոգիստիկ ծրագրերի զարգացումըԱվիատոմսերի գները սեպտեմբերի 17-ից կկրկնապատկվեն
Ամենադիտված