Ինչո՞վ է զբաղված Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը (տեսանյութ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ալեն Սիմոնյան, ձեզնից բացի, մեկ էլ Ալիևն ու Էրդողանն են հրաժարվում Արցախից. Մինասյան (տեսանյութ) Մինչեւ տարեվերջ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. ՊԵԿ Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին Լույս չի լինի Գազ չի լինելու Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինելու Արտակարգ դեպք՝ Երևանում․ քեռու և եգանի միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ 

Նոր գլուխներ են թռնելու գառան կարգավիճակով. ԲԴԽ նախկին նախագահը դատավորներին հորդորում է հստակ գործողություների գնալ

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Դատական իշխանության անկախության սահմանափակմանն ուղղված ու դատական իշխանությունը հեղինակազրկելու հերթական արարքներն են իրականացվել ԲԴԽ անդամների կողմից հուլիսի 9-ին և հուլիսի 16-ին հրապարակված որոշումներով: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մասնավորապես` ԲԴԽ կազմի ոչ պատշաճ անդամները դադարեցրեցին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր, ՀՀ դատավորների միության փոխնախագահ Ա. Ստեփանյանի և Երևանի քրեական դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանի լիազորությունները: Ավելի վաղ արձանագրվել է, և մինչ օրս շարունակվում են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի այլ անձանց հետ համակատարմամբ` ներգրավմամբ ու օժանդակությամբ դատական իշխանության դեմ ապօրինի ոտնձգությունները»:

-Պարոն Վարդազարյան, կարդացե՞լ եք Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունը, ի՞նչ կասեք միության նախագահի ահազանգի մասին:

-Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել պարոն Ազարյանի հայտարարության տակ, իսկ եթե ես լինեի դատավորների միության նախագահը, ես ինչպես ինձ կդրսեւորեի՞։ Կասեի, որ պարոն Ազարյանը նույնիսկ մի փոքր ուշացել է: Այն ինչի մասին խոսք է գնում հայտարարության մեջ, դեռ նման արձագանք կարելի էր տալ երկու տարի առաջ, այս գործընթացը պետք է սկսվեր պարոն Ջհանգիրյանից:

-Պարոն Վարդազարյան, դատավորների միության նախագահի ահազանգից առաջ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էր հարցազրույց տվել ու բողոքում էր, որ բոլորը դատական համակարգի վրա են մունաթ գալիս: Դուք հարցազրույցը դիտե՞լ եք ու կիսում եք Կարեն Անդրեասյանը տեսակետները:

-Եթե կհիշեք, դեռ ԲԴԽ նախագահ աշխատելու ընթացքում հայտարարություն էին արել՝ ասելով, որ հարգելի հասարակություն, մեղքը ման եք գալիս դատական իշխանությունում եւ փորձում եք մեղքը բարդել դատավորների վրա, բայց մոռանում եք, որ մենք ունենք քննչական մարմիներ, դատախազական վերահսկողություն նախաքննական մարմինների նկատմամբ, ու նոր գործը գալիս հասնում է դատական համակարգ: Իմ ասածն այն է, որ այն աղբը, որը դուրս է գալիս նախաքննական մարմնի ու դատախազության վերահսկողության ներքո ու գալիս է դատարան, դատարանին ասում են՝ այս զիբիլը յոլա տար:Մեղքը միայն դատական համակարգինը չէ։ Այն գործերը, որոնք վատ քննած, վատ վերահսկված վիճակում գալիս են դատարան, դատարաններում հնարավոր չէ շտկել, այդ առումով Կարեն Անդրեասյանի հետ համամիտ եմ, բայց դա որեւէ կերպ չի նշանակում, եթե այս հարցում ես համամիտ եմ պարոն Անդրեասյանի հետ, համաձայն չեմ պարոն Ազարյանի հետ:

-Ըստ Ձեզ՝ մարտի 1-ի գործով միակ մեղավորը Աննա Դանիբեկյա՞նն է:

-Գիտեք, ես մի զավեշտալի եզրահանգման եկա՝ այդ պրոցեսը նայելով, ու հասկացա, որ մարտի 1-ի գործով քավության նոխազ ընտրեցին տիկին Դանիբեկյանին։ Սա ուղղակի ծիծաղելի է ու տարիներ հետո այս ամենի մասին կարելի է մի կատակերգություն հանել, թե ոնց կարելի է դատավորին մեղավոր կարգել ամենում:

-Փաստ է մեկ բան, որ դատավորները լռում են, իսկ ահա դատավորների միությունը միջազգային կառույցներ ահազանգում են առկա ոտնձգությունների ու ճնշումների մասին։ Ի՞նչ պետք է անեն գործող դատավորները, որ հետագայում Աննա Դանիբեկյանի, Արթուր Ստեփանյանի, Սերգեյ Մարաբյանի, Անդրանիկ Մնացականյանի, Արշակ Վարդանյանի եւ այլոց ճակատագրին չարժանանան:

-Հստակ գործողություներ անեն:

– Օրինակ

-Գործադուլ անեն, միջազգային հարթակներում երբ հանդիպումներ են լինում, բարձրձայնեն, խոսեն այդ մասին։

-Դատավորները շարունակում են լռել, միգուցե, վախեր կան, ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

-Մեկ անգամ հարցազրույցներից մեկում ես շատ կոպիտ բառ եմ ասել, ստիպված եմ նորից կրկնել, այդ ժամանակվա հայտնած միտքը իրականություն է դառնում, երբ ճաղավանդակի ներսում գտնվող գառները սպասում են, թե երբ է գալու հերթական գնորդը, որպեսզի իրեն մորթեն եւ մատաղ անեն, դատավորները հերթի մեջ կանգնած գառան տպավորություն են թողնում ինձ վրա, որ ձեն մի հանեք, ամեն ինչ լավ է: Վաղը մյուս օրը ձեր հետեւից են գալու, ձեզ մատաղ անեն, ինչ ասեմ, թող սպասեն, յուրաքանչյուրի հերթը գալու է, անկախ այն ամենին՝ նա այսօրվա իշխանություներին ծառայություն մատուցել է, թե ոչ։ Այդ պրոցեսը չի կանգնելու, միշտ պետք է թարմ արյուն ու, համենայն դեպս, ԲԴԽ այս կազմը պետք է ցույց տա, որ ինքը պայքարում ու այդ պայքարի ընթացքում նոր գլուխներ են թռնելու գառան կարգավիճակով:

Քնար Մանուկյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչո՞վ է զբաղված Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը (տեսանյութ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ալեն Սիմոնյան, ձեզնից բացի, մեկ էլ Ալիևն ու Էրդողանն են հրաժարվում Արցախից. Մինասյան (տեսանյութ)Մինչեւ տարեվերջ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. ՊԵԿՈրևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին Լույս չի լինի Ընդդիմությունը ներկայացնելու է քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների ուսումնասիրման և գործողությունների իրականացման համար. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Գազ չի լինելու Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Կրակոց՝ Սարանիստ գյուղի սարերում. աչքի վնասվածքով «Մալայան» բժշկական կենտրոն տղամարդու են տեղափոխելՏասնյակ հասցեներում ջուր չի լինելու Արտակարգ դեպք՝ Երևանում․ քեռու և եգանի միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ «Ի՞նչն է ստեղծում գեղեցկություն»․ Անի Երանյանի լուսանկարների նոր շարքըԱԺ բակում այսօրվանից սրճարան կգործի Խոստովանե՛ք՝ չեք ուզում, որ Գեղամ Նազարյանի հեղինակած օրենքն անցի. Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել Գեղամ Նազարյանի նախագծին Սեպտեմբերի 9-ի աստղագուշակՊապիկյանը Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը Փաշինյանի առաջադրանքը բնակիչներին (տեսանյութ) Մաhացած 25 օրական երեխային տեղափոխել են հիվանդանոց. ողբերգական դեպք՝ Երևանում Գուրգեն Արսենյանի մանդատը բաժին հասավ Արմենուհի Ղազարյանին (տեսանյութ) Հայաստանի օրհներգը՝ կենդանի կատարմամբ. մեկնարկեց ԱԺ աշնանային նստաշրջանը (տեսանյութ)ՈւՂԻՂ. ԱԺ-ն գումարել է իր աշնանային նստաշրջանը, օրակարգում 44 հարց է Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում. Ռուբեն ՀակոբյանՈսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3-ը Արցախից բռնագաղթածներ են. Ոսկան ՍարգսյանԳավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի բակում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 9Եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերությանը 15 միլիարդ եվրոյի տուգանք է սպառնում. Renault-ի ղեկավարԳալանտը խոստացել է, որ Իսրայելը կսպանի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին և նրա եղբորըՌումինիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջՖիլիպիններում ձերբակալվել է ՀԴԲ-ի հետախուզման ցանկում եղած մանկապիղծ «քարոզիչը»Վաղը հրատապ ասուլիս տեղի կունենա՝ Երևանի ավագանիում տեղի ունեցող ուշագրավ իրադարձությունների վերաբերյալՄանչեսթեր Յունայթեդի երկրպագուները պետք է մոռանան Զիդանի մասին․ ԳալասՀնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի ՌուսաստանՍեպտեմբերի 10-ից 11-ը տասնյակ հասցեներում ջուր չի լինելուԿալիֆոռնիան հայտարարել է անտառային սաստիկ հրդեհների պատճառով ավելի քան 5000 մարդու տարհանման մասինԱդրբեջանն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության համարԻրանի պատասխանն Իսրայելին տարբերվելու է նախորդ գործողություններից․ դեսպան«Զվարթնոց»-ում բռնել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ գտել են ՏավուշումԻսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքԵրևանին պետք են նոր ընտրություններ․ ՍուրենյանցՔաղցկեղի 7 ախտանիշ, որոնք մենք հաճախ անտեսում ենքԱննա Հակոբյանը մեկնում է ՉինաստանՏոկաևը տարածաշրջանների համագործակցությունն անվանել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևոր մասԻ վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»․ ՍուրենյանցՎերջին 24 ժամում Գազայի հատվածում ավելի քան 30 պաղեստինցի է զոհվելՀնդկաստանը հայտնել է երկրում կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքի մասին Խոշոր վթար` Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում
Ամենադիտված