Եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերությանը 15 միլիարդ եվրոյի տուգանք է սպառնում. Renault-ի ղեկավար Գալանտը խոստացել է, որ Իսրայելը կսպանի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին և նրա եղբորը Ռումինիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջ Ֆիլիպիններում ձերբակալվել է ՀԴԲ-ի հետախուզման ցանկում եղած մանկապիղծ «քարոզիչը» Վաղը հրատապ ասուլիս տեղի կունենա՝ Երևանի ավագանիում տեղի ունեցող ուշագրավ իրադարձությունների վերաբերյալ Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուները պետք է մոռանան Զիդանի մասին․ Գալաս Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Ռուսաստան Սեպտեմբերի 10-ից 11-ը տասնյակ հասցեներում ջուր չի լինելու Կալիֆոռնիան հայտարարել է անտառային սաստիկ հրդեհների պատճառով ավելի քան 5000 մարդու տարհանման մասին Ադրբեջանն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության համար 

Արևմուտքը Փաշինյանի ռեժիմին տրամադրեց քարոզչական փամփուշտներ՝ գեոպոլիտիկ շրջադարձը շարունակելու համար․ Արմեն Աշոտյան

Քաղաքական

Չտեսնել Փարիզը և մեռնել

Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին Բրյուսելի որոշումը կանխատեսելիորեն քարոզչական և տեղեկատվական օպերացիաների թրենդային թեմա դարձավ Հայաստանում:

Այդ որոշումն իրոք երկար սպասված էր և դեռևս նախորդ իշխանությունների քաղաքական օրակարգի մաս էր Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Ավելին, 2017թ. նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որին մասնակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, եզրափակիչ հռչակագրում հարցին վերաբերող ձևակերպումը վիզաների ազատականացման երկխոսության անհապաղ և շուտափույթ մեկնարկ էր ենթադրում:

Այդ դեպքում ինչո՞ւ այս որոշումը կայացվեց գրեթե 7 տարի անց և հենց այս փուլում:

Տվյալ հարցերին ճշգրիտ պատասխանելու համար պետք է հստակ հասկանալ, որ երկխոսության մեկնարկի որոշման համար հարկավոր են երկու իրար լրացնող բաղադրիչ՝ տեխնիկական և քաղաքական:

Տեխնիկական բաղադրիչը ենթադրում է մի շարք պահանջների բավարարում հայցվոր երկրի կողմից և առանձին աշխատանք՝ ԵՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ: Իսկ քաղաքական բաղադրիչը բացառապես ռեգիոնալ և գլոբալ մթնոլորտներից բխող ԵՄ ղեկավարության քաղաքական կամքն է արտահայտում:

«Թե ինչու սպասեցինք յոթ տարի» հարցի պատասխանը շատ հստակ է: Տեխնիկական առումով 2018թ.-ից հետո Հայաստանում իշխանության եկած ռեժիմը չուներ համապատասխան գիտելիք, պրոֆեսիոնալիզմ, հմտություններ՝ ժամանակին և որակով իրականացնելու պահանջվող աշխատանքների ծավալը:

Այս առումով ուզում եմ հիշեցնել, որ իրականում մեր երկրում առկա էր մեծ ինտելեկտուալ և արհեստավարժ ներուժ, որը, օրինակ, 2011-2013թթ. հսկայական աշխատանք տարավ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման փուլում, և դրա շնորհիվ բազմաթիվ ցուցիչներով Հայաստանը դիտվում էր որպես «գերազանցիկ երկիր»՝ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համեմատ:

Ինչ վերաբերում է քաղաքական հարցին, ապա 2018թ.-ի «թավշյա, ժողովրդական» հեղափոխության» կուտը Բրյուսելը չէր կերել, իսկ «հեղափոխական տեսարանները» բավարար չէին ԵՄ-ի ղեկավարությանը Հայաստանի դիմաց կանաչ լույս վառելու համար:

Ինչո՞ւ հարցը դրական լուծում ստացավ հիմա:

Վերջին տարիների «եվրոպական» քարոզչությունը, որն իրականացվում է Փաշինյանի ռեժիմի կողմից, կարիք ունի որոշակի «հաջողությունների պատմության»: Չէ՞ որ 2.6 մլրդ եվրոյի խոստացված ներդրումները դոփում են այս կառավարության ապիկարության պատճառով, ինչպես փաստացի խոստովանել էին ֆինանսների նախարարը և ԱԳՆ փոխնախարարը: Չէ՞ որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան եռակողմ հանդիպման ընթացքում մեր երկրին խոստացված տարեկան մի քանի տասնյակ միլիոնի խոստումն ընդամենը ծիծաղ առաջացրեց Հայաստանում: Չէ՞ որ, ի հակառակ դեմոկրատական լոլոների՝ Արևմուտքը շարունակում է սատարել Ադրբեջանի բռնապետական ռեժիմին:

Ահա այս պայմաններում կայացվեց քաղաքական որոշում ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու մասին, որպեսզի Փաշինյանի ռեժիմին տրամադրվեն քարոզչական փամփուշտներ՝ գեոպոլիտիկ շրջադարձը շարունակելու համար: Ժողովրդական լեզվով ասած՝ այդ որոշումը ո՛չ հաց է ուզում, ո՛չ ջուր, և փաստացի ոչ մի բան չի արժեցել Բրյուսելի համար: Ենթադրվող երկխոսությունը տարիներ կտևի ոչ միայն՝ եվրոպական բյուրոկրատիայի, այլև նախևառաջ՝ գործող կառավարության ապիկարության պատճառով: Եվ դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի, քանզի այս փուլում արդեն քաղաքական որոշում կայացնելը քիչ է լինելու, մինչև չապահովվեն ԵՄ-ի կողմից առաջադրվող բոլոր տեխնիկական պահանջները:

Լավ է, որ այդ որոշումը կայացվել է: Վատ է, որ այդքան ուշ: Էլ ավելի վատ է, որ որպես գեոպոլիտիկ գազար՝ օգտագործվում է մարդկանց ուղեղը լվանալու համար: Որովհետև գեոպոլիտիկ մտրակները միայն սաստկանալու են:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերությանը 15 միլիարդ եվրոյի տուգանք է սպառնում. Renault-ի ղեկավարԳալանտը խոստացել է, որ Իսրայելը կսպանի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին և նրա եղբորըՌումինիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջՖիլիպիններում ձերբակալվել է ՀԴԲ-ի հետախուզման ցանկում եղած մանկապիղծ «քարոզիչը»Վաղը հրատապ ասուլիս տեղի կունենա՝ Երևանի ավագանիում տեղի ունեցող ուշագրավ իրադարձությունների վերաբերյալՄանչեսթեր Յունայթեդի երկրպագուները պետք է մոռանան Զիդանի մասին․ ԳալասՀնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի ՌուսաստանՍեպտեմբերի 10-ից 11-ը տասնյակ հասցեներում ջուր չի լինելուԿալիֆոռնիան հայտարարել է անտառային սաստիկ հրդեհների պատճառով ավելի քան 5000 մարդու տարհանման մասինԱդրբեջանն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության համարԻրանի պատասխանն Իսրայելին տարբերվելու է նախորդ գործողություններից․ դեսպան«Զվարթնոց»-ում բռնել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ գտել են ՏավուշումԻսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքԵրևանին պետք են նոր ընտրություններ․ ՍուրենյանցՔաղցկեղի 7 ախտանիշ, որոնք մենք հաճախ անտեսում ենքԱննա Հակոբյանը մեկնում է ՉինաստանՏոկաևը տարածաշրջանների համագործակցությունն անվանել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևոր մասԻ վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»․ ՍուրենյանցՎերջին 24 ժամում Գազայի հատվածում ավելի քան 30 պաղեստինցի է զոհվելՀնդկաստանը հայտնել է երկրում կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքի մասին Խոշոր վթար` Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում Երեխաների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում․ ՄԻՊ 82 տարեկանում մահացել է КВН-ի հաղորդավար Ալեքսանդր ՄասլյակովըԱՀԿ-ն հայտնել է, որ Սուդանում հակամարտությունը խլել է առնվազն 20 հազար մարդու կյանքԼատվիայում հայտարարել են երկրի տարածքում ռուսական ռազմական ԱԹՍ-ի կործանման մասինԵրևանի Սիլիկյան խճուղու կամրջից ընկած ավտոմեքենայի վարորդը մահացել էՎրաստանը՝ իր, իսկ մենք մեր տեղն ունենք․ Տիկնիզյանը՝ Վրաստանի ընտրանու հետ համեմատվելու մասինՖրանսիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել նորանշանակ վարչապետի դեմԱղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվելԱրմավիրի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է «Ford»-ին և հարվածել ծառին. կա 6 վիրավորԻսրայելը փակել է բոլոր անցակետերը Հորդանանի հետ սահմանինԻրանի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարումների մասին լուրերըՌեփեր Մորգենշթերնի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ջենիֆեր Լոպեսը համարձակ զգեստով է ներկայացել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ) Ո՞ր դեպքում չի կարելի տանձ ուտել․ մանրամասնում է մասնագետը Արցախցիների թոշակի հաշվարկի համար լրացուցիչ հիմքեր են պահանջում. նախարարությունն արձագանքել է Հրաձգություն Հորդանանի և Իսրայելի սահմանին․ կան զոհեր Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունեցել․ ինչ է քննարկվել Գործարկվելու են էլեկտրական շչակներ Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում բախվել են «Opel»-ները. վարորդներից մեկը քննիչ է Հայկական առանձին ավիախմբի 2 վթարները 1 տարում․ «Հետք» Պուտինը կմասնակցի զորավարժություններին Զախարյանը սկսել է մարզվել անհատական ծրագրով Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տիրամոր ծննդյան օրը Լուկաս Զելարայանը կարող էր խփել Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Նովոգրոդովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ
Ամենադիտված