ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերությունները
SportՄիացյալ Նահանգները ստիպված կլինի արմատապես վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ, եթե այնտեղ ուժի մեջ մտնի օտարերկրյա գործակալների մասին օրենքը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը:
«Տեսնենք, թե ինչպես կվարվի Վրաստանի խորհրդարանը: Եթե օրինագիծն անցնի, ապա դա մեզ կստիպի հիմնովին վերանայել մեր հարաբերությունները Վրաստանի հետ», - ասել է նա։
Ժան Պիերի խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո կդնի այդ օրենքի վրա: Ընդ որում, անհասկանալի է մնում, թե արդյոք խորհրդարանը կգնա վետոյի հաղթահարման, հավելել է նա ։