Լուկաս Զելարայանը կարող էր խփել Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ջուր չի լինի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն Հայաստանի երկու քաղաքներում ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ կբացվեն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 8 Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. ԱՆ Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ (տեսանյութ) 

Կբողոքի ծնողը թե ոչ, հայտնի մանկապարտեզի դեպքով քրեական վարույթն իրականացվելու է. Դավիթ Թումասյան

Բլոգոսֆերա

Երեխաների իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մանկահասակ երեխայի նկատմամբ հանցագործություն կատարելու դեպքում ծնողի կարծիքը ո՛չ որոշիչ է, ո՛չ ուղղորդող, ո՛չ էլ կարող է մեկնաբանվել ի օգուտ մեղադրյալի…..

Եթե հանցագործությունից տուժողը մանկահասակ երեխա է, ապա ՀՀ օրենսդրությունը նրան վերցրել է լրացուցիչ պաշտպանության ներքո, և այդ երեխայի նկատմամբ հանցանք կատարած անձը բոլոր դեպքերում պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

ՀՀ քրեական oրենuգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված են այն հանցագործությունները, որոնք կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի (կենցաղային ձևակերպմամբ՝ բողոքի, դիմումի, հաղորդման) հիման վրա, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Այդ հոդվածներից են՝ 167-րդ հոդվածի 1-ին մասը (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելն առանց ծանրացնող հանգամանքների), 171-րդ հոդվածի 1-ին մասը (Առողջությանը թեթև վնաս պատճառելն առանց ծանրացնող հանգամանքների), 172-րդ հոդվածը (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 173-րդ հոդվածը (Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 194-րդ հոդվածի 1-ին մասը (Հոգեկան ներգործությունն առանց ծանրացնող հանգամանքների), 195-րդ հոդվածի 1-ին մասը (Ֆիզիկական ներգործությունն առանց ծանրացնող հանգամանքների) և այլն:

Բացառությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց՝ դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝

1) ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով.

2) ՀՀ քրեական oրենuգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներով, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ վնաս պատճառողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:

Մանկահասակ երեխայի դեպքում կիրառելի է 2-րդ կետով նախատեսվող բացառությունը:

Եթե անձի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է այնպիսի հանացանք կատարելու համար, որը ՀՀ քրեական oրենuգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չէ, ապա այն քննվում է հանրային մեղադրանքի կանոններով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածն այդ ցանկում չէ, հետևաբար ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը հայց (բողոք) չի պահանջում:

Այս դեպքում կարող է լինել տուժողի հետ հաշտեցման քննարկման հնարավորություն, ինչը մանկահասակ երեխայի դեպքում կրկին արգելված է ՀՀ քրեական օրենսգրքով, որի 82-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է .., ապա նրա դեմ ուղղված հանցանք կատարած անձը չի կարող հաշտության հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից:

Հետևաբար, անկախ նրանից, թե հայտնի դարձած «մանկապարտեզի դեպքով» ծնողը կբողոքի, թե՝ ոչ, կպաշտպանի «դաստիարակին», թե՝ ոչ, կարդարացնի նրան, թե՝ ոչ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒԹՅՆ ԻՐԱԿԱՆՑՎԵԼՈՒ Է ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ:

Հ.Գ. Մարզպետի աշխատակազմը և ԽՀՄ-ն ԽԻՍՏ ՑԱՆԿԱԼԻ Է ուսումնասիրությամբ պարզեն, թե ինչու է ծնողը երեխայի լավագույն շահին հակառակ գործում, և իր երեխայի պաշտպանելու փոխարեն պաշտպանում մանկավարժական նվազագույն գիտելիքներ և հմտություններ չունեցոող մի անձի: Ավելին, պետք է նաև ուսումնասիրել այդ ծնողի կողմից իր երեխային բռնության ենթարկելու հնարավոր վարկածը, քանի որ անգամ օտար անձի կողմից դրա կիրառումը նրա համար ընդունելի և արդարացված միջոց է…»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լուկաս Զելարայանը կարող էր խփել Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Նովոգրոդովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ջուր չի լինի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն Հայաստանի երկու քաղաքներում ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ կբացվեն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 8Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. ԱՆ Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ (տեսանյութ) Գազ չի լինելու Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար Ի՞նչ վիճակում է վիրավորում ստացած ոստիկանը․ մանրամասներՄեկնարկում է թատերաշրջանի բացումը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նոր մանրամասներ` Սիլիկյան նոր խճուղում տեղի ունեցած ծանր վթարից Գործարկվելու են էլեկտրական շչակներ Սեպտեմբերի 8-ի աստղագուշակՈստիկանի սպանության, մեկի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ Ավտոճանապարհներն անցանելի են Դոլարը նվազել է. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 8-ին Իրանը նոր մայրաքաղաք կունենա՞․ նորընտիր նախագահը պլաններ ունիԱռանց դաշտը մաքրելու մեր երկիրն ու ժողովուրդը դատապարտված են մահվան. Վարուժան ԳեղամյանՍա ընդդիմադիրներին փողոցներում ջարդել չի, որ հստակ անեն. ՖիդանյանԾանր վթար Երևանի Սիլիկյան նոր խճուղում. կա զոհ (տեսանյութ)Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դասագիրք չկա, «Հայոց պատմության» դասաժամին պետք է երևակայեն. Սա ընդգծված պետական քաղաքականություն է. Ատոմ Մխիթարյան Հայտնաբերել ու ձերբակալել են ոստիկանին սպանած, ևս 1 ոստիկանի վիրավորած հանցագործին«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ ԲուդանովՍեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինիՀրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրենՇոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնումՈստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջԹուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխաՍեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԱզգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին (լուսանկարներ)Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջԱրգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրելԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչՀայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակըՎահե Ղազարյանը Նալբանդյան գյուղում է
Ամենադիտված