«Ժողովուրդ». Սեւանի ափին ՔՊ-ն մինչեւ ուշ քեֆ է արել. ով պետք է՝ քաղաքական հրահանգներ է ստացել, մյուսները վայելել են «Հրապարակ». Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց. նոր բան են փորձարկում Ստամոքսամտություն՝ հասցված «պետական գաղափարախոսության» մակարդակի. «Փաստ» «Ժողովուրդ». Երևանու ավագանու ՔՊ անդամ Նուարդ Վարդանյանի պնդմամբ իր հայտարարագիրը ոտքից գլուխ սխալ է Ո՞ւմ է ձեռնտու նման «տեղեկություններ» դաշտ նետելը. «Փաստ» «Հրապարակ». Բագրատ Սրբազանը հանդիպել է քաղաքական ուժերի հետ. սեպտեմբերի 22-ին ամեն բան պարզ կդառնա Դիմագրավել երկրի ապամոնտաժման քաղաքականությանը. ի՞նչ ծրագրեր ունի նոր ձևավորված շարժումը, և ովքե՞ր են համախմբված նրա շուրջ. «Փաստ» Վաղը կբեկանվի՞ Ավետիք Չալաբյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը. «Փաստ» Հնդկաստանը կոչ է անում արագ հասնել Գազայում կրակի դադարեցմանը Գեղարքունիքի մարզի 7 գյուղերում 24 ժամ ջուր չի լինի 

Սպահանի բնակիչը հեծանվով հասել է Երևան՝ հայ ժողովրդին փոխանցելու իր համաքաղաքացիների ուղերձը

Հասարակություն

42-ամյա իրանցի Ջավադ Քեյշթգյարը հեծանիվով եկել է Երևան՝ իր հետ բերելով հայ, վրացի և իրանցի ժողովուրդների բարեկամությունը վերահաստատող խաղաղության ուղերձը, որը հեղինակել են Սպահանի բնակիչները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջավադ Քեյշթգյարը նշեց, որ իր յուրահատուկ ճամփորդությունը սկսել է Բաթումիից, շրջել Վրաստանի տարբեր քաղաքներում և մեկ ամիս անց հատել վրաց-հայկական սահմանը, որպեսզի մեր երկրում շրջագայելուց ու նաև հայերին խաղաղության ուղերձը փոխանցելուց հետո վերադառնա Սպահան։

«Իմ նպատակն է ևս մեկ անգամ վերահաստատել երեք ժողովուրդների, մանավանդ հայերի և իրանցիների ընկերությունն ու բարեկամությունը։ Սպահանում ապրում են հազարավոր հայեր, և մենք ունենք հրաշալի փոխհարաբերություններ։ Բացի այդ, մենք պատմության ընթացքում ունեցել ենք սերտ կապեր և ընդհանրություններ, այսօր էլ մեր ժողովուրդների միջև առկա են բարիդրացիական հարաբերություններ։ Ես բերել եմ Սպահանի քաղաքացիների խաղաղության ուղերձը, որպեսզի մեր հարաբերությունները մշտապես մնան կայուն և լինեն հարատև»,- ասաց Ջավադ Քեյշթգյարը։

Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և պետական սահմանը հատելու առաջին իսկ պահից ունեցել է մեծ տպավորություններ ու ջերմ զգացումներ։ Նրան տեսնելով՝ բազմաթիվ հայաստանցիներ մոտեցել են, զրուցել և գովասանքի արժանացրել նրա առաքելությունը։  Ջավադ Քեյշթգյարը տուրիստական գործակալության զբոսավար է, նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչ, հանգամանորեն ուսումնասիրել է հայ և իրանցի ժողովուրդների պատմությունը, հպարտանում է ժողովուրդների համերաշխությամբ։ Հենց այդ ամենն էլ խթանել է Վրաստան և Հայաստան այցելելու գաղափարը։ Նա պատրաստվում է անմոռանալի տպավորությունները պատմել իր աշակերտներին և համաքաղաքացիներին։

Ջավադ Քեյշթգյարը ներկայացրեց խաղաղության ուղերձը, որում նշված էր, որ Իրանի հետ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ունեն հարյուրավոր տարիների վաղեմություն։ Այդ անկեղծ ու բարեկամական կապերի հիմնական պատճառներից մեկը երեք երկրների ժողովուրդների միջև մշակութային ընդհանրություններն են։«Մշակութային բազմաթիվ նմանությունների բերումով Հայաստանն ու Վրաստանը նախընտրելի ուղղություն են դարձել իրանցի զբոսաշրջիկների համար։ Իրանցիները թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում արժանանում են այնպիսի ջերմ ընդունելության ու բարյացակամ վերաբերմունքի, ասես մեկնած լինեն ներքին ճանապարհորդության։

Փաստորեն, նշված երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններից մեկը կարելի է համարել ջերմ ու անկեղծ հարաբերություններ հաստատելու ցանկությունը, որն Արևելքի ժողովուրդների լավագույն հատկանիշներից մեկն է։ Որպես օրինակ՝ հայերն ու վրացիները զրուցելիս և հատկապես հուզված ժամանակ խոսում են բարձրաձայն ու մտերմաբար։ Նրանք հակված են օգտագործել մարմնի լեզուն, ինչը կարելի է տեսնել նաև իրանցիների մեծամասնության մոտ։ Հետաքրքիրն այն է, որ նույնանման վարքագծերից բացի, երկու երկրների հարուստ մշակույթը, ժողովրդի պարզությունը, ազնվությունն ու խաղաղասիրությունը  նրանց դրական էներգիան փոխանցում է իրանցի զբոսաշրջիկներին և պատճառ հանդիսանում երեք երկրների ժողովուրդների առավել մերձեցմանը»,- նշված է խաղաղության ուղերձում։

Սպահանի քաղաքացիները հպարտանում են Սպահան-Երևան քույր քաղաքների համագործակցության 24-ամյա անցյալով և Սպահանի Նոր Ջուղա թաղամասում (Իրանի կրոնների համակեցության կենտրոն) հայ քաղաքացիների ներկայությամբ։ Նրանք նաև բարձր են գնահատում Վրաստանի քաղաքացիների բնակությունը Սպահան նահանգի Ֆերեյդունշահր քաղաքում, որն Իրանի ամենամեծ վրացաբնակ քաղաքն է։

«Մաղթում ենք քաղաքների և երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդում և զարգացում»,- ասված է Սպահանի քաղաքացիների ուղերձում։Մանվել Մարգարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Սեւանի ափին ՔՊ-ն մինչեւ ուշ քեֆ է արել. ով պետք է՝ քաղաքական հրահանգներ է ստացել, մյուսները վայելել են«Հրապարակ». Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց. նոր բան են փորձարկումՍտամոքսամտություն՝ հասցված «պետական գաղափարախոսության» մակարդակի. «Փաստ»«Ժողովուրդ». Երևանու ավագանու ՔՊ անդամ Նուարդ Վարդանյանի պնդմամբ իր հայտարարագիրը ոտքից գլուխ սխալ էՈ՞ւմ է ձեռնտու նման «տեղեկություններ» դաշտ նետելը. «Փաստ»«Հրապարակ». Բագրատ Սրբազանը հանդիպել է քաղաքական ուժերի հետ. սեպտեմբերի 22-ին ամեն բան պարզ կդառնաԴիմագրավել երկրի ապամոնտաժման քաղաքականությանը. ի՞նչ ծրագրեր ունի նոր ձևավորված շարժումը, և ովքե՞ր են համախմբված նրա շուրջ. «Փաստ»Վաղը կբեկանվի՞ Ավետիք Չալաբյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը. «Փաստ»Հնդկաստանը կոչ է անում արագ հասնել Գազայում կրակի դադարեցմանըԳեղարքունիքի մարզի 7 գյուղերում 24 ժամ ջուր չի լինիՊարսից ծոցի երկրներն աջակցել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերինՆատաշա Կորոլյովան հիշել է Տարզանի հետ ամուսնական առաջին գիշերըՎիետնամում թայֆունի հետևանքով 59 մարդ է զոհվել կամ անհետ կորելՈւկրաինան զենք ու ռազմամթերք կարտադրի գետնի տակ. ԶելենսկիՇվեդիան 440 մլն դոլարի օգնության փաթեթ է հատկացրել Ուկրաինային«Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ». Մեսրոպ Առաքելյան Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել․ քաղաքացիներին տեղափոխել են ափԱՀ պաշտոնյաները շարունակում են պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ. Բաղունցը՝ Ալեն ՍիմոնյանինՀոկտեմբերի 26-ի ընտրությունը վճռական հանրաքվե է. ԿոբախիձեԲանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են. ՀրապարակՀՀ-ն տեղյակ է Ադրբեջանը Նախիջևանին միացնող կոմունիկացիաների բացման հարցով գրավոր պարտավորությունների առկայության մասին․ ՀաջիզադեԵթե հայ քրիստոնյա են, գիտեն, որ Մայր Տաճարի վերաօծումն է, իրենք պետք է վեր կենային ու գային. ԱջապահյանԱվանեսյանը շարունակում է առաջադիմել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակըՀնդկաստանը և ԱՄՆ-ն զորավարժություններ են սկսել Պակիստանի հետ սահմանինԳլենդելի հայկական եկեղեցու նկուղում Բինգո խաղամոլների ակումբ է գործումԱրցախցիների հայրենադարձումը տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայմաններից է․ ԽաչատրյանՏեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըԴավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածը վերակառուցվում էՀայաստանում առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել էԳերմանիան ցամաքային սահմանների ժամանակավոր հսկողություն է սահմանելԲաքուն ոչ մի թուղթ չի ստորագրելու, ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների մասին․ ադրբեջանագետ«Զանգեզուրի միջանցքի» ապագան որոշվելու է Իրանի ջանքերով, իր շահերը պաշտպանելու կարողությամբ․ ԻՀՊԿՄհեր Գրիգորյանը հայտարարեց Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասինՍեպտեմբերի 22-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա մեր շատ կարևոր հավաքը. Սրբազան (տեսանյութ)Սասուն Բադասյանին ազատեցին 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնիցՄիրզոյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգումը կազմակերպել է շաբաթներ առաջ․ նոր մանրամասներԵս իմ բոլոր խոսքերի համար պատասխանատու եմ․ Բագրատ ՍրբազանԽաչատուրյանը Ջիբութիում ՀՀ դեսպան է նշանակելՍիմոնյանը Լյուքսեմբուրգի փոխվարչապետին է ներկայացրել խաղաղության հասնելու ՀՀ տեսլականըՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդից մահացությունների թիվը հասել է 3-իՀՀ դիրքորոշումը տարածաշրջանում տևական խաղաղության հասելն է․ նախագահը՝ Լիտվայի նախկին նախագահինՀայաստանում էապես կխստացվեն էլեկտրական սկուտերների օգտագործման կանոններըԳոգարան գյուղի բնակիչները պահանջով դիմել են Սպիտակ համայնքի ղեկավարինԱյսօր մենք գործ ունենք լիարժեք ապօրինության, անբարոյականության և անարդարության հետ. Ցոլակ ԱկոպյանԴեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիաՈրքան ժամանակները խորանում են, այդքան այդ մարդկանց վախից բխած ցինիզմն ու լկտիության գերադրական աստիճանն արտայատվում է. ՍրբազանԱրցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է. Տիգրան ԱբրահամյանՔննարկվում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցըՈւղիղ․ Սրբազանն ու աջակիցները հավաքվել են Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ամենադիտված