«Ռեալն» ու Անդրեյ Լունինը համաձայնության են հասել Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Նորվեգիան հանել է Թուրքիայի դեմ սահմանած պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները Տիգրան Խզմալյան ու Արման Բաբաջանյանը ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաք կանցկացնեն Հռոմի պապը առաքելական այցով ժամանել է Սինգապուր Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է. Թուրքիայի նախագահ Ուկրաինան Ավստրալիային խնդրել է իրեն տրամադրել շահագործումից հանված զինտեխնիկան Ֆրանսիայի դատախազությունը հայտարարել է Օլիմպիական խաղերի ժամանակ երեք ահաբեկչություն կանխելու մասին Հայաստանի դպրոցներում նախորդ տարի աշխատանքի է անցել ավելի քան 3000 նոր ուսուցիչ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել 

ԱՄՆ–ը ափաշքարա հայտարարում է, որ ինքը Հայաստանը դիտարկում է որպես մանրադրամ՝ ընդդեմ Ռուսաստանի․ Թևանյան

Բլոգոսֆերա
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Էրդողանը Մակունցին վերանշանակեց ԱՄՆ–ում դեսպան և ողջույններ հղեց Փաշինյանին․ Օ’Բրայենի անկեղծացումները

Թուրքիայի նախագահը «քաշեց» Փաշինյանին։ Մինչ վերջինս փորձում է ՀՀ քաղաքացիների մի փոքր մասի ականջներից «մակարոնեղեն» կախել «Թուրքիան մեր բարեկամն է, միայն ռուսներն են մեր թշնամիները և ռուսներն են միշտ մեզ կռվացրել թուրքերի հետ» թեմայով, Էրդողանը հայտարարեց, որ 2020թ․ իրենք մտել են Ղարաբաղ։

Էրդողանն իր այդ հայտարարությամբ հաստատեց պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ցեղասպան Թուրքիան կրկին հարձակվել է հայերի վրա։

Էրդողանը նաև վերանշանակեց Լիլիթ Մակունցին ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնում։ Սա այն աղջիկն էր, որ 44–օրյա պատերազմից օրեր առաջ հայ ժողովրդին վստահեցնում էր, որ Թուրքիան չի միջամտի պատերազմին։ Նա այդ օրերին Փաշինյանի խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր։ Մակունցի ֆունկցիան հենց նման հայտարարություն անելն ու մարդկանց մոլորեցնելն էր։ Իր կեղտոտ գործը կատարեց ու գնաց դեսպան այն երկիր, որի պաշտոնյան՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը բաց տեքստով հայտարարում է, որ իրենք ամեն ինչ արել ու անում են, որպեսզի հայ–ռուսական հարաբերությունները խզվեն։ Իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում, ԱՄՆ–ին չի հետաքրքրում։ Վաշինգտոնն այդ խզումն առաջացնելու համար Արցախը Փաշինյանի ձեռքերով հանձնեց Ադրբեջանին, որպեսզի ՀՀ–ում հակառուսական տրամադրություններ առաջացնի։

«ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանի համար հնարավոր դարձնել խիզախ քայլերի դիմելը, դեպի որոնց առաջնորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. խոսքը ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման մասին է: Մենք պայմաններ ենք ստեղծում, որ Հայաստանը հեռանա Ռուսաստանից»,– հայտարարել է Օ'Բրայենը։

Եվ այսպես, ԱՄՆ–ը, ժողովրդական լեզվով ասած, ափաշքարա հայտարարում է, որ ինքը Հայաստանը դիտարկում է որպես մանրադրամ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Չեն էլ թաքցնում, որ Արցախը հանձնել են, որ ռուս խաղաղապահներին հեռացնեն այդտեղից ու հակառուսական տրամադրություններ տարածեն հայերի մոտ։

Հիմա էլ թիրախավորել են Գյումրիի ռուսական ռազմաբազան։ Այս դեպքում դրա հեռացման գինը նշանակված է Հայաստանը։

Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականը բաց տեքստով հայտարարեց նաև, որ «Զանգեզուրի միջանցք» են ուզում բացել, որպեսզի վնասեն Ռուսաստանին ու Չինաստանին։ Նիկոլենք կողմ են այդ միջանցքին, բայց քարոզում են, թե, իբր, ՌԴ–ն է ուզում միջանցքը բացել, բայց իրենք, իբր, պայքարում են դրա դեմ։

Ուշագրավ է, որ այս ամենի ֆոնին հանդիպում են Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է իրականում Հայաստանում իրենից ներկայացնում արևմտամետությունը։ Դա Թուրքիային ինտեգրվելու, ավելի ճիշտ՝ թուրքական հարձակման ենթարկվելու հեռանկարն է, որը հայ ժողովրդին մատուցվում է «խաղաղության խաչմերուկի» բլեֆի տակ։

ԱՄՆ–ը շտապում է։ Ուկրաինական ճակատում իրենք պարտվում են, Վրաստանում չեն կարողանում մանրադրամ դարձնել այդ երկիրը, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի են գնացել՝ գին նշանակելով Հայաստանը։ Պետական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ռեալն» ու Անդրեյ Լունինը համաձայնության են հասելԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիՆորվեգիան հանել է Թուրքիայի դեմ սահմանած պաշտպանական արդյունաբերության սահմանափակումներըՏիգրան Խզմալյան ու Արման Բաբաջանյանը ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաք կանցկացնենՀռոմի պապը առաքելական այցով ժամանել է ՍինգապուրՂրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է. Թուրքիայի նախագահՈւկրաինան Ավստրալիային խնդրել է իրեն տրամադրել շահագործումից հանված զինտեխնիկանՖրանսիայի դատախազությունը հայտարարել է Օլիմպիական խաղերի ժամանակ երեք ահաբեկչություն կանխելու մասինՀայաստանի դպրոցներում նախորդ տարի աշխատանքի է անցել ավելի քան 3000 նոր ուսուցիչՎանաձոր-Ալավերդի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցելԱրաբկիրում 35 ժամ գազ չի լինելուԱզգությամբ հայ բլոգերը կրակ է բացել Մոսկվայի բարերից մեկումՄահացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն Խորեն ԻնջյանըՊատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն ԿիպրոսԿրասնոդարում ՌԴ ՊՆ-ից հափշտակում կատարելու գործով ձերբակալվել է գործարար Սուրեն ԳրիգորյանըՄահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել ԵրևանումԵս ապօրինի ենթարկվել եմ քրեական հետապնդման․ Հրայր Թովմասյան (տեսանյութ)Անզեն աչքով է երևում հանցագործության մակարդակի բարձրացումը Հայաստանում ․ ՔՊ-ական պատգամավորՓաշինյանը պետք է բանակցի ՌԴ-ի, հետո՝ Ադրբեջանի հետ կոմունիկացիաների ապաշրջափակման լուծման համար. ՍուրենյանցՀայաստանում Կանադայի դեսպանը ամուսնացել է հայ դերասանուհու հետՌուսաստանը Հայաստանի դպրոցներին 11 հազար գիրք է նվիրելՀայկական և ռուսական եկեղեցիները պետք է լինեն եղբայրական հարաբերությունների առաջնագծում. ԱջապահյանՀայաստանի բուհերում գոյություն ունեցող կառույցն ավելի շուտ ոմանց զբաղվածությունն էր ապահովում. նախարարՍԴ նախագահն առանձնազրույց է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետԿապան-Քաջարան ճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ տուժածներ կանՁերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալը․ մանրամասներԿառավարության մասնաշենքում մարտկոցների և կուտակիչների հավաքագրման արկղ են տեղադրելԿոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի օպերայի գործադիր տնօրեն եւ երաժշտական ղեկավարՄեկնարկում է «Ամսվա լավագույններ» մրցութային հայտերի ընդունումըՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններինՀայաստանը ցանկանում է հյուրընկալել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի խաղերըՔՊ-ական թոշակառու համայնքապետը 35 մլն դրամով տուն է ձեռք բերելՏոյվո Կլաարը նոր պաշտոն ունիԵՄ դեսպանի համոզմամբ՝ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել վիզաների ազատականացմանԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն է և չի քննարկվել Մոսկվայի հետ․ ԶախարովաՄիակ հատվածը, որտեղից զորք հետ չեք քաշի, դա կառավարության շենքն է․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Մեկ օրում Հայաստանում արձանագրվել է 13 ՃՏՊ, 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԽոշոր ավտովթար Կոտայքի մարզում, 7 հոգի տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ Փոխվել է «Նոա»-«Արարատ» հանդիպման անցկացման վայրըՄեր նպատակն այն չէ, որ Ադրբեջանը բան զիջի. Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է. Նիկոլ ՓաշինյանԽաղաղության պայմանագիրը չեմ կարդացել, ժամանակ չկար․ ՔՊ պատգամավորԴպրոցներին հեծանիվներ են տրամադրվումՌուսաստանում 2 օդանավակայան է ժամանակավորապես դադարեցրել թռիչքներըՀայաստանում ստորագրահավաք կանցկացվի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցով հանրաքվե կազմակերպելու համարՀայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջ չունի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Քյարամյանը հանդիպել է համակարգի վետերաններին և պարգևատրել, հիմնադրվել է ՀՀ ՔԿ պատմության թանգարան (տեսանյութ)Սամի Նասերին Երևանում է. «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Kinodaran-ի սերիալում (տեսանյութ)ԿԸՀ-ն Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու որոշում է կայացրել Ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է խթանել միջազգային լոգիստիկ ծրագրերի զարգացումըԱվիատոմսերի գները սեպտեմբերի 17-ից կկրկնապատկվեն
Ամենադիտված