Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
ВидеоԱրմեն Աշոտյանը գրում է. «Տեղեկացա, որ Պետրոս Խազարյանն օրերս ինձ է հիշատակել իր գրառումներից մեկում։
Զարմանալի է, որ ազատության մեջ գտնվելու ընթացքում ինձ գրեթե 5 տարի Հանրային տաղավար չհրավիրած մարդը ինչ-որ վիրտուալ հարցադրումներ է անում ինձ`կալանքի մեջ գտնվելուս ընթացքում։
Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը անգամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, եթե նա կունենա բավարար կամք և խիզախություն ինձ Հանրային եթեր տրամադրելու։
Ճանապարհը հուշեմ։ Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոնտաժի, ցուցադրում ես Հ1-ի եթերում։
Սուրճը և թխվածքաբլիթը իմ կողմից։
Կսպասեմ քեզ բերդում։
Слабо?»: