Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ջուր չի լինի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն Հայաստանի երկու քաղաքներում ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ կբացվեն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 8 Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. ԱՆ Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ (տեսանյութ) Գազ չի լինելու 

Պետությունը միլիոնավոր դրամների վնաս կկրի ՔՊ-ական պաշտոնյաների ապօրինի հրամանների պատճառով

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության տարբեր պաշտոնյաներ շարունակում են իրենց ապօրինությունների հետևանքով հսկայական վնասներ պատճառել պետական բյուջեին։ Խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում օրենքի խախտմամբ աշխատանքից ազատել են իրենց ենթակա հիմնարկներում աշխատող տարբեր անձանց, որոնք հետո դիմել են դատարան և հաղթել՝ պարտավորեցնելով տվյալ գերատեսչությանը վերականգնել իրենց աշխատանքի և հսկայական գումարներ փոխհատուցել հարկադիր պարապուրդի համար։ 

Հիշեցնենք, վերջերս մի քանի հայցով իր կողմից ստորագրված ապօրինի ազատման հրամանների պատճառով դատարանում պարտվեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նմանատիպ մի ապօրինի ազատում ստորագրվել է ՊԵԿ գործող նախագահ Ռուստամ Բադասյանի կողմից, որը ևս պարտվել է դատարանում՝ դրանից բխող հետևանքներով, իսկ Բադասյանից առաջ էլ դեռ 2019 թվականին ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն էր աշխատանքից ապօրինի ազատել ՊԵԿ մի շարք մանր ու միջին պաշտոնյաների, որոնք մի քանի տարի տևած դատական գործընթացներից հետո, ի վերջո, հաղթել էին դատարանում՝ ապացուցելով, որ Անանյանն ապօրինի հրամաններ է արձակել, ինչի հետևանքով Պետեկամուտների կոմիտեն ստիպված եղավ տասնյակ միլիոնների փոխհատուցում տրամադրել այդ անձանց։

Հիմա հերթը Շիրակի մարզպետարանինն է։ Կառավարության երեկվա չզեկուցվող հարցերից մեկով ընդունվեց մի որոշում, որով Շիրակի մարզպետարանը պետական միջոցներից պետք է մոտ 17 մլն դրամ (16,996.4 հազ․ ՀՀ դրամ) վճարի Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, ապա ապօրինի կերպով պաշտոնից ազատված Հասմիկ Լյովայի Պետրոսյանին, և շուրջ 26 մլն դրամ (25,630.1 հազ․ ՀՀ դրամ)՝ Ժորժիկ Երվանդի Սերոբյանին, որը ևս Շիրակի մարզպետարանի աշխատակից է եղել։  

Ընդամենը՝ 42 մլն 626 հազար 500 դրամ պետք է պետբյուջեից փոխհատուցվի այս երկու անձանց՝ որպես Շիրակի մարզպետի կայացրած ապօրինի որոշումների հետևանք։

Այս անձանցից Հասմիկ Պետրոսյանը Շիրակի մարզպետարանում աշխատանքի էր անցել 2018 թ․ նոյեմբերի 7-ին և պաշտոնանկ արվել 2019 թվականի մարտի 29-ին՝ մարզպետի հրամանի հիման վրա։ Այդ ընթացքում Շիրակի մարզպետը Տիգրան Պետրոսյանն էր։

Իսկ Ժորժիկ Պետրոսյանն աշխատանքից ազատվել է 2021 թվականի ապրիլի 12-ին։ Այդ ժամանակ էլ Շիրակում մարզպետ էր աշխատում Հովհաննես Հարությունյանը, որը այժմ Տարածքային կառավարման և ներթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։ 

Հիմա այս երկու նախկին մարզպետների որոշումները բողոքարկվել են դատարանում, հասել մինչև Վճռաբեկ դատարան, և մարզպետների որոշումները ճանաչվել են ապօրինի՝ պարտավորեցնելով Շիրակի մարզպետարանին՝ հսկայական գումար փոխհատուցել աշխատանքից ապօրինի զրկված աշխատակիցների հարկադիր պարապուրդի համար։

Ահա այսպիսին են Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրերը, որոնք հիմնականում առաջնորդվելով նեղ անձնական, էժանագին ամբիցիաներով կամ քաղաքական հայացքներով՝ ապօրինի ազատում են իրենց դուր չեկած աշխատակիցներին և պարտվում դատարանում՝ տասնյակ միլիոնավոր դրամների վնաս պատճառելով պետությանը։

Վահե Մակարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Նովոգրոդովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ջուր չի լինի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն Հայաստանի երկու քաղաքներում ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ կբացվեն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 8Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. ԱՆ Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ (տեսանյութ) Գազ չի լինելու Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար Ի՞նչ վիճակում է վիրավորում ստացած ոստիկանը․ մանրամասներՄեկնարկում է թատերաշրջանի բացումը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նոր մանրամասներ` Սիլիկյան նոր խճուղում տեղի ունեցած ծանր վթարից Գործարկվելու են էլեկտրական շչակներ Սեպտեմբերի 8-ի աստղագուշակԼուկաս Զելարայանը կարող էր խփել Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկը Ոստիկանի սպանության, մեկի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ Ավտոճանապարհներն անցանելի են Դոլարը նվազել է. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 8-ին Իրանը նոր մայրաքաղաք կունենա՞․ նորընտիր նախագահը պլաններ ունիԱռանց դաշտը մաքրելու մեր երկիրն ու ժողովուրդը դատապարտված են մահվան. Վարուժան ԳեղամյանՍա ընդդիմադիրներին փողոցներում ջարդել չի, որ հստակ անեն. ՖիդանյանԾանր վթար Երևանի Սիլիկյան նոր խճուղում. կա զոհ (տեսանյութ)Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դասագիրք չկա, «Հայոց պատմության» դասաժամին պետք է երևակայեն. Սա ընդգծված պետական քաղաքականություն է. Ատոմ Մխիթարյան Հայտնաբերել ու ձերբակալել են ոստիկանին սպանած, ևս 1 ոստիկանի վիրավորած հանցագործին«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ ԲուդանովՍեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինիՀրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրենՇոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնումՈստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջԹուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխաՍեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԱզգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին (լուսանկարներ)Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջԱրգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրելԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչՀայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակըՎահե Ղազարյանը Նալբանդյան գյուղում է
Ամենադիտված