Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը
SocietyԻրանի նախագահի, ԱԳ նախարարի և նրանց ուղեկցող խմբի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզում, հայտնում են Իրանի իշխանությունները, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ինչպես հայտնել ենք, Իրանում հնգօրյա համազգային սուգ է հայտարարվել։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք համարվում են զոհված։ Ուղղաթիռում էին նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը: