Արդյո՞ք այս կանոնակարգով Ադրբեջանը դեօկուպացնելու է ՀՀ 250 կմ և ավելի տարածքը․ Դավիթ Կարապետյան Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի Թովմասյան Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Այնթապի գերեզմանատանը գարեջրի կոտրած շշերով բազմաթիվ վնասվածքներ են պատճառել 18-ամյա տղային ու նրա հորը «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, Իրանը լուրջ և կոշտ արձագանք կտա. Էբրահիմ Ազիզի Այն իշխանությունը, որը չի տիրապետում բանակի զարկերակին, առաջնագծին, ակնկալիք չի կարող լինել նրանից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Չի տրվի անվտանգություն և կայուն խաղաղություն, եթե դա չնվաճես, անցնելու ենք նոր պատերազմից միջով. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Ադրբեջանի ԶՈւ-ն պիտի դուրս գա Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ արցախցիները պետք է վերադառնան Արցախ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանի ավագանու անդամն ահազանգում է. Ավինյանը ցանկանում է դադարեցնել վերջինիս լիազորությունները 

Բացահայտվել են խոշոր չափերով խարդախության դեպքեր. վեց տուժողների վնասը կազմում է 71մլն. ՀՀ դրամ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից խարդախությամբ գույքի հափշտակության դեպքեր:

Մասնավորապես՝ 2023թ. ընթացքում տարբեր անձանցից հաղորդումներ են ստացվել՝ իրենց պատկանող գույքի՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ, որոնց հիման վրա Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Որոշում է կայացվել նշված քրեական վարույթները, ամբողջական և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Լոռու մարզում հաշվառված 41-ամյա տղամարդը՝ Վ․Մինասյանը, նպատակ ունենալով տիրանալ ուրիշի գույքին, նախ ամենայն մանրամասնություններով ուսումնասիրել է իր զոհերին, տվյալներ հավաքագրել նրանց ունեցվածքի և իր նպատակներն իրագործելու համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին:

Այնուհետև, իր նպատակին հասնելու համար, նա ստել է, թե տարբեր ոլորտներում, իշխանության կազմում, իբր, ծանոթներ և անհրաժեշտ կապեր ունի, որոնք կարող է օգտագործել՝ տարաբնույթ խնդիրներ լուծելու համար։ Այդ կերպ տարբեր անձանց տվել է խոստումներ, շահել է նրանց վստահությունը, և տարբեր ֆինանսական գործարքներ իրականացնելու, տարբեր ծառայություններ կատարելու, նրանց համար անշարժ և շարժական գույքեր գնելու նպատակով կամ որպես պարտք, տուժողներից վերցրել է տարբեր չափերի գումարներ, սակայն չի կատարել խոստացած գործողությունները՝ խաբեության եղանակով հափշտակելով քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գույքը:

Վարույթի շրջանակներում 6 անձ ճանաչվել է տուժող: Վերջիններիս պատճառված վնասի ընդհանուր չափը, քննության տվյալներով, կազմում է շուրջ 71մլն. ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Վ․Մինասյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ):

Որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, վերջինիս նկատմամբ ընտրվել է տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, նշված անձի կողմից տուժած այլ անձանց հայտնաբերու ուղղությամբ:

Հավելենք, որ նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 41-ամյա նշված տղամարդը այլ քրեական վարույթներով ունի ամբաստանյալի դատավարական կարգավիճակ, և նշված վարույթներն այժմ դատաքննության փուլում են:

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն անձանց, ովքեր կարող են տուժած լինել Վ․Մինասյանի գործողություններից, դիմեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ին Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան Մերի Երեմյանի հանգիստը Պուերտո Ռիկոյում «Ապրումներս աննկարագրելի են, շատ եմ լարվում». Ռոզի Ավետիսովան՝ այսօր սպասվող պրեմիերայի ու բարդ դերի մասին ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է Արդյո՞ք այս կանոնակարգով Ադրբեջանը դեօկուպացնելու է ՀՀ 250 կմ և ավելի տարածքը․ Դավիթ Կարապետյան Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից Հայաստանի իրական անվտանգային օրակարգն ուշ թե շուտ անցնելու է նոր պատերազմի միջով. Քաղաքագետ Բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն․ վերջինը հրդեհվել է, կա 3 վիրավոր Արցախի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ վերադարձի հնարավորություն ունենան. Բագրատ Սրբազան SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից Հայաստանի Մ-17 հավաքականն ընկերական խաղում զիջել է Լատվիայի ընտրանուն Հայկո Գասպարյանը Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է«Ես երազանք պահեցի». Անահիտ Կիրակոսյանը՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի Թովմասյան Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց «Երբեք այսքան հուզված չէի եղել». Ռաֆայել Երանոսյան Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Այնթապի գերեզմանատանը գարեջրի կոտրած շշերով բազմաթիվ վնասվածքներ են պատճառել 18-ամյա տղային ու նրա հորը Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է մեծ թափով նվազել Վարուժան Գեղամյան. Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը Երևանում այսօր երեկոյան ժամերին սպասվում է անձրև ու ամպրոպ «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, Իրանը լուրջ և կոշտ արձագանք կտա. Էբրահիմ ԱզիզիԻնչ քայլեր պետք է ձեռնարկել առաջնահերթ, եթե շունը կծել է երեխային. Մասնագետի խորհուրդները Գրիգոր Երիցյան. Սա Ավինյանի՝ քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է Երևանի գրադարանների համար շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվելԱյն իշխանությունը, որը չի տիրապետում բանակի զարկերակին, առաջնագծին, ակնկալիք չի կարող լինել նրանից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Չի տրվի անվտանգություն և կայուն խաղաղություն, եթե դա չնվաճես, անցնելու ենք նոր պատերազմից միջով. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)Ադրբեջանի ԶՈւ-ն պիտի դուրս գա Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ արցախցիները պետք է վերադառնան Արցախ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանի ավագանու անդամն ահազանգում է. Ավինյանը ցանկանում է դադարեցնել վերջինիս լիազորություններըՆախկին որևէ ղեկավարման վերադարձ բացառված պիտի լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը. MediaHubՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 7-ինՏեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը. Վարուժան ԳեղամյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց էՈւՂԻՂ. «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկումՍահմանազատման գործընթացի մեկնարկից հետո Ոսկեպարից 5 ընտանիք է հեռացել․ «Հրապարակ»Աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-ի համարԳեղեցիկ երեկո էր․ Լյուսի Հայրապետյան (լուսանկարներ)Հնարավոր է` խցանումների ֆոնին իշխանականներից մեկի կամ շրջապատից մեկի մոտ բիզնես ախորժակ է բացվել. Կարապետ ՊողոսյանՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 7Բևեռին մի բան եմ ուզում հիշեցնել. Հայկ ԴեմոյանՀայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի․ Թովմասյանը դիմել է միջազգային մարմիններինՀայաստանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված