Մխիթարյանը լավ մարզավիճակում է, նա շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերին Սուրբ Շողակաթ եկեղեցի է բերվել Սանգիբարանի Ավետարանը (տեսանյութ) Հայաստան է ժամանել Իրաքի գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդը Իրանցի ևս մեկ պաշտոնյա կտրուկ դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Հայաստանը Թուրքիային է հանձնել Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումների փաթեթը․ ԱԳՆ․ Sputnik Արմենիա Արդյո՞ք այս կանոնակարգով Ադրբեջանը դեօկուպացնելու է ՀՀ 250 կմ և ավելի տարածքը․ Դավիթ Կարապետյան Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի Թովմասյան Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 

ՀՀ-ում անշարժ գույքի առուվաճառքը նվազել է, վիճակագրությունը` աճել. մեկնաբանում է մասնագետը

Հասարակություն

Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների քանակն իրականում այս տարի նվազել է, իսկ Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներն արդեն հնացած են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը` մեկնաբանելով ոլորտի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության ցուցանիշները:

Կադաստրի կոմիտեի` 2024թ. առաջին կիսամյակի վերլուծության համաձայն` հունվար–հունիս ամիսներին իրականացվել է բազմաբնակարան շենքերում բնակարանների առուվաճառքի ավելի քան 6800 գործարք, ինչը 7 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Գործարքների ամենամեծ քանակն իրականացվել է Երևանում (68.5%), երկրորդ տեղում Կոտայքի մարզն է (9.6%), իսկ ամենաքիչ գործարքներն իրականացվել են Վայոց Ձորի մարզում (0.8%)։

«Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներում արտացոլվում է այս տարի շահագործման հանձնված նորակառույց շենքերի բնակարանների թիվը, քանի որ կոմիտեն դրանք որպես գործարք է հաշվում ավարտական ակտի և փոխանցման ակտի ստորագրման պահից։ Բայց փաստացի այդ բնակարանները վաճառվել են 2-3 տարի առաջ, պարզապես միայն այս տարի են սեփականության վկայական ստացել»,- պարզաբանեց Հարությունովը։

Նա նշեց, որ ոլորտի ներկայացուցիչները պատասխանատու մարմնին տարբեր առիթներով տեղյակ են պահել, որ վիճակագրությունն այս կերպ ներկայացնելը ուշացած է և խեղաթյուրում է իրականությունը` միաժամանակ նաև կառուցապատողներին ու ներդրողներին սխալ ելակետային տվյալներ ներկայացնելով։

«Չգիտեմ` պատճառն ինչն է. ուղղակի թվեր ցույց տալն է, թե ինչ–որ ցուցանիշներ ապահովելը։ Բայց այս վիճակագրությունն իրականությունից հեռու է»,– ընդգծեց Հարությունովը։

Ըստ Կադաստրի կոմիտեի` այս տարվա առաջին կիսամյակում Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարանների 1 մետր քառակուսու հաշվարկով շուկայական միջին գները 2023 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 4.2 տոկոսով, իսկ առաջին կիսամյակի համեմատ` 11.4 տոկոսով։

Անշարժ գույքի գործակալության տնօրենը ճիշտ չի համարում նաև բնակարանների գներին վերաբերող վիճակագրությունը։

«Մենք ունենք տարբեր վարչական շրջաններ, տարբեր տեսակի շենք–շինություններ` խրուշչովյան-պանելայինից մինչև նորակառույցներ, որտեղ բնակարանները տարբեր գներով են վաճառվում։ Դրանք ընդհանուր գումարել իրար, միջինացված արժեք հաշվել ու ներկայացնել, որ գները բարձրացել են, սխալ է»,– նշեց Հարությունովը։

Իրականում, նրա դիտարկմամբ, այս պահին ակտիվություն կա միայն առաջնային շուկայում` շնորհիվ հիփոթեքային վարկավորման և եկամտահարկի վերադարձի։ Մինչդեռ երկրորդային շուկան նախորդ երկու տարիների համեմատ բավական պասիվ վիճակում է։

Հարությունովը հիշեցրեց, որ 2022-2023թթ., ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ՀՀ–ի անշարժ գույքի շուկայում հատկապես ակտիվացան բնակարանների վարձակալության գործարքները` հանգեցնելով գների աճի։ Վարձակալության գների բարձրացումն էլ իր հերթին հանգեցրեց ընդհանուր առմամբ բնակարանների գների թանկացման և նույնիսկ գերարժևորման։

«Ստացվեց, որ ՀՀ-ում բնակարան գնելն ու վարձակալությամբ հանձնելը դարձավ բավական շահավետ։ Շատերը սկսեցին գույք գնել ու վարձով տալ։ Սա ակտիվացրեց նաև երկրորդային շուկայում բնակարանների առուվաճառքը։ Իսկ հիմա երկրորդային շուկայում գնանկում է գրանցվում` 10-15, որոշ դեպքերում մինչև 20 տոկոս` կախված այն հանգամանքից, թե որ վարչական շրջանում է գույքը»,- հայտնեց մասնագետը։

2025թ.-ից հետո, երբ Երևանի տարածքում դադարի գործել եկամտահարկի վերադարձի կարգավորումը, Հարությունովի կարծիքով, գործարքների թիվը կտրուկ կնվազի։ Փոխարենը ակտիվությունը կպահպանվի երևանամերձ տարածքներում, որտեղ այսօր արդեն ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այս հատվածներում եկամտահարկի վերադարձը գործելու է մինչև 2027թ.–ը, ուստի, մասնագետի գնահատմամբ, շուկան այստեղ իր ակտիվությունը կպահպանի ևս 2-3 տարի։

Ինչ վերաբերում է գներին, դրանք ևս, Հարությունովի խոսքով, անփոփոխ չեն մնա. առաջիկա 2-3 տարում կնվազեն մինչև իրական շուկայական գինը։

«Երբ եկամտահարկի վերադարձը կա, մարդիկ բնակարաններ գնում առաջնային շուկայից, և երկրորդային շուկայում գները սկսում են նվազել։ Այդ միտումը շարունակվելու է առաջիկա 2-3 տարին, և շուկան գալու է իր բնական գներին։ Իսկ շուկայի բնական գինն այն է, երբ տվյալ երկրի կամ քաղաքի բնակչի միջին եկամուտը բավարարում է անշարժ գույք ձեռք բերելուն»,- արձանագրեց մասնագետը։

Հիշեցնենք` այն մասին, որ անշարժ գույքի շուկան ՀՀ-ում գերտաքացած է, գներն էլ գերարժևորված, հուլիսի 19-ին տարածած հաղորդագրության մեջ արձանագրել էր նաև ՀՀ կենտրոնական բանկը։

ԿԲ-ի տվյալներով` անշարժ գույքի միջին գները 2018-2024 ժամանակահատվածում աճել են ավելի քան 4 անգամ՝ 1 քմ-ի դիմաց 100 000 դրամից հասնելով մինչև 460 000-ի (ներկա փոխարժեքով՝ 1 200 դոլար)։ Ընդ որում` գների նման աճը ԿԲ–ն ևս պայմանավորում է հիմնականում հիփոթեքային վարկավորման եկամտահարկի վերադարձի գործոնով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մխիթարյանը լավ մարզավիճակում է, նա շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերինՍուրբ Շողակաթ եկեղեցի է բերվել Սանգիբարանի Ավետարանը (տեսանյութ)Հայաստան է ժամանել Իրաքի գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ ԱբուդըԻրանցի ևս մեկ պաշտոնյա կտրուկ դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարինՀայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր ՍիյարտոնՀայաստանը Թուրքիային է հանձնել Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումների փաթեթը․ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաՔննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ին Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան Մերի Երեմյանի հանգիստը Պուերտո Ռիկոյում «Ապրումներս աննկարագրելի են, շատ եմ լարվում». Ռոզի Ավետիսովան՝ այսօր սպասվող պրեմիերայի ու բարդ դերի մասին ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է Արդյո՞ք այս կանոնակարգով Ադրբեջանը դեօկուպացնելու է ՀՀ 250 կմ և ավելի տարածքը․ Դավիթ Կարապետյան Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից Հայաստանի իրական անվտանգային օրակարգն ուշ թե շուտ անցնելու է նոր պատերազմի միջով. Քաղաքագետ Բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն․ վերջինը հրդեհվել է, կա 3 վիրավոր Արցախի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ վերադարձի հնարավորություն ունենան. Բագրատ Սրբազան SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից Հայաստանի Մ-17 հավաքականն ընկերական խաղում զիջել է Լատվիայի ընտրանուն Հայկո Գասպարյանը Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է«Ես երազանք պահեցի». Անահիտ Կիրակոսյանը՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի Թովմասյան Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց «Երբեք այսքան հուզված չէի եղել». Ռաֆայել Երանոսյան Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Այնթապի գերեզմանատանը գարեջրի կոտրած շշերով բազմաթիվ վնասվածքներ են պատճառել 18-ամյա տղային ու նրա հորը Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է մեծ թափով նվազել Վարուժան Գեղամյան. Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը Երևանում այսօր երեկոյան ժամերին սպասվում է անձրև ու ամպրոպ «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, Իրանը լուրջ և կոշտ արձագանք կտա. Էբրահիմ ԱզիզիԻնչ քայլեր պետք է ձեռնարկել առաջնահերթ, եթե շունը կծել է երեխային. Մասնագետի խորհուրդները Գրիգոր Երիցյան. Սա Ավինյանի՝ քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է Երևանի գրադարանների համար շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվելԱյն իշխանությունը, որը չի տիրապետում բանակի զարկերակին, առաջնագծին, ակնկալիք չի կարող լինել նրանից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Չի տրվի անվտանգություն և կայուն խաղաղություն, եթե դա չնվաճես, անցնելու ենք նոր պատերազմից միջով. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)Ադրբեջանի ԶՈւ-ն պիտի դուրս գա Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ արցախցիները պետք է վերադառնան Արցախ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանի ավագանու անդամն ահազանգում է. Ավինյանը ցանկանում է դադարեցնել վերջինիս լիազորություններըՆախկին որևէ ղեկավարման վերադարձ բացառված պիտի լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը. MediaHubՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 7-ինՏեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը. Վարուժան ԳեղամյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց էՈւՂԻՂ. «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկումՍահմանազատման գործընթացի մեկնարկից հետո Ոսկեպարից 5 ընտանիք է հեռացել․ «Հրապարակ»Աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-ի համար
Ամենադիտված