Մարմնամարզուհի Արիանան Բաղդասարյանը հաղթել է թուրք մարզիկներին Եկել է Լիբանանում և Գազայում կրակի դադարեցման ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին Պավել Դուրովն ու նրա ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել են, որ կորցրել են երեխային Մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Տիգրան Ավինյան Աննա Հակոբյանին սպասարկող մեքենան օրենք է խախտում. ոստիկանները տեղյակ չեն ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածի երեխաները «մի քանի սերնդի» խնդիր ունեն Երևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլը Արտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ Չի բացառվում, որ հաջորդ քայլը կլինի ՍԴ-ի դատավորների տները գնալը. Բագրատ Սրբազան Նեթանյահուն մեկնաբանել է Իսրայելին զենքի մատակարարման հնարավոր արգելքը Գերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմաց Մենք հրապարակում կլինենք այնքան, որքան՝ պետք է. հաղթանակը ձերն է լինելու. Սրբազանը՝ քաղաքացիներին (տեսանյութ) 

Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան

Սպորտ

Արդեն երկրորդ օրն է՝ ոստիկանական զորքերը չեն թույլատրում մարդկանց մտնել Կիրանց։ Կիրակի օրը՝ մայիսի 19-ին, ոստիկանները մի խումբ մտավորականների չէին թույլատրել մտնել Կիրանց, նրանք Երևանում դրանից մեկ օր առաջ հայտարարել էին, որ մեկնելու են Կիրանց՝ բնակչների կողքին լինելու համար։ Ոստիկանները երեկ նաև ընդդիմադիր պատգամավորներին թույլ չէին տալիս մտնել գյուղ։

Իսկ այսօր արդեն Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին արգելեցին մուտք գործել Կիրանց։

Երեկ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, նշելով, որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:

«Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից, Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։

168.am-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ ոստիկանության գործողություններին ու մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներին անդրադառնալով, ասաց՝ կան օրենսդրական կարգավորումներ, բայց դրա համար հիմքեր են պետք։

«Կա պետական սահմանի մասին օրենք, որը նախատեսում է, որ սահմանից մինչև 1 կմ հեռավորության վրա՝ կապված սահմանային ծառայության հետ, հնարավոր է սահմանափակումներ լինեն։ Բայց յուրաքանչյուր դեպքում պետք է դրա անհրաժեշտությունը նշվի, օրինակ, ԱԱԾ-ն նշել է, որ աշխատանքներ են տարվում, բայց որևէ էական աշխատանք չի տարվում։ Հիմա, եթե իրոք այդ աշխատանքները տարվեին, իրոք վտանգ տեսնեին, որ Կիրանց գնացող մարդկանց մեջ կան «անհասկանալի» մարդիկ, որոնք, օրինակ, կարող է՝ համագործակցում են թշնամի պետության հետ, կարող էին կիրառել սահմանափակումներ։ Բայց կոնկրետ այս դեպքում ակնհայտ է, որ նպատակը քաղաքական է եղել»,- շեշտեց Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանի գնահատմամբ՝ Կիրանցում ապօրինի գործընթացն ավարտին հասցնելու համար լրացուցիչ «իրավական» գործիքներ են կիրառում, որպեսզի տեղի բնակիչները չդժգոհեն, վերջնական իրենց տները հանձնեն, սահմանը դնեն ու այդ մարդկանց կանգնեցնեն փաստի առաջ։

«Խնդիրը գալիս է ամենասկզբից՝ ամբողջ գործընթացն ապօրինի է, իրականում սա սահմանազատում ու սահմանագծում չէ, սա ուղղակի նահանջ է՝ տարածքներ հանձնելով։ Դրանից հետո, արդեն մյուս բոլոր գործողությունները, անկախ նրանից՝ օրենքի կետով կպայմանավորվե՞ն, թե՞ չէ, մեկ է, ապօրինի գործընթացի մաս է»,- շեշտեց Հովհաննես Խուդոյանը։

Ինչ վերաբերում է Կիրանցի այն բնակիչների իրավունքներին, որոնք այս գործընթացի արդյունքում կորցնելու են իրենց տները, Հովհաննես Խուդոյանն ասաց՝ երբ այդ մարդկանց բնակությունն այդ հատվածում կդառնա անհնարին, հավանաբար կստանան փոխհատուցումներ։ Սակայն խնդիրն ավելի գլոբալ է պետք դիտարկել։

«Մեկ-երկու բնակչի կարող են բնակարանի փոխհատուցում տալ, թեպետ Շուռնուխում, չորս տարի է՝ տուն են սարքում, չեն տվել դեռ։ Բայց դա խնդրի նվազագույն լուծումն է, քանի որ այստեղ միջպետական ճանապարհի, գազատարի, պաշտպանական գծի թուլացման մասին է խոսքը»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարմնամարզուհի Արիանան Բաղդասարյանը հաղթել է թուրք մարզիկներինԵկել է Լիբանանում և Գազայում կրակի դադարեցման ժամանակը․ Մակրոնը՝ ՆեթանյահուինՊավել Դուրովն ու նրա ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել են, որ կորցրել են երեխայինՄեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Տիգրան ԱվինյանԱննա Հակոբյանին սպասարկող մեքենան օրենք է խախտում. ոստիկանները տեղյակ չենՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածի երեխաները «մի քանի սերնդի» խնդիր ունենԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգՉի բացառվում, որ հաջորդ քայլը կլինի ՍԴ-ի դատավորների տները գնալը. Բագրատ ՍրբազանՆեթանյահուն մեկնաբանել է Իսրայելին զենքի մատակարարման հնարավոր արգելքըԳերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմացՄենք հրապարակում կլինենք այնքան, որքան՝ պետք է. հաղթանակը ձերն է լինելու. Սրբազանը՝ քաղաքացիներին (տեսանյութ)Իսրայելի կողմից մեկ տարի առաջ Ուկրաինային փոխանցված հարվածների մասին ահազանգման համակարգը չի գործելԻնչ ունեցվածք է հայտարարագրել ՍԴ դատավոր Սեդա ՍաֆարյանըՄիքայել սրբազանն իմ մասին էլ է խոսել, բայց դադարեցրեք վիրավորանքները. Բագրատ սրբազան (տեսանյութ)Դիանա Ղզրոյանը տրանսգենդերներից բացի մրցակցում է նաև Փաշինյանի հետ․ ուզում է հաջորդ վարչապետը լինելԲագրատ սրբազանի երթը թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Իսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել . ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարՍՏԻ ԴԱՏԱՎՈՐ․ ակցիայի մասնակիցները ՍԴ դատավորների նկարները պարզած գնում են Սահմանադրական դատարանԻրանից բոլոր թռիչքները չեղարկվել են«Միլթոն» արևադարձային փոթորիկը մոտենում է Ֆլորիդային և սպառնում վերածվել հզոր փոթորկիՍրբազանը քաղաքացիների հետ գնում է ՍԴՍրբազանը գնում է ՍԴ«Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից կապվել են ու ասել՝ ձեր ժողովուրդն է հարց լուծողը, ոչ թե մենք». ՍրբազանՇվեդիայում կրակ են բացել առեւտրի կենտրոնումԴու՛րս եկեք փողոց. պատգամավորի կոչըՄիայն հեծանիվ քշել մնաց, ուրիշ բան չմնաց այս երկրում. քաղաքացի (տեսանյութ)Զելենսկու «հաղթանակի ծրագիրը», հավանաբար, կախված է կա՛մ ՆԱՏՕ արագացված մուտքից, կա՛մ անվտանգության երաշխիքներիցPR-ը կազմակերպողին ասել էր, կարող ես ինձանից ծեծված շան կերպար ստանաս. Մանուկյան (տեսանյութ)Չարիքը իր բոլոր ճիրաններով մեր կյանքում է. Բագրատ ՍրբազանԻմ խնդրանքն է բոլորին, որ մնան հարգանքի տիրույթում. Բագրատ սրբազան (տեսանյութ)Զինվորի պահած տարածքները հանձնում է մեր ղեկավարը. գրող (տեսանյութ)Սրբազանը` Հ1-ում հղած ուղերձի մասինՆոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքից#Ուղիղ. Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել. Բագրատ Սրբազանը հանրահավաք է հրավիրելՄայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուրՍրբազանը` Աճապահյանի մասին հնչող վիրավորանքների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմԱյս իշխանությունը տարված է կամ հանցավոր անտարբերությամբ, կամ անտարբեր հանցագործությամբ. ՍրբազանՄարզմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը հաղթանակ է տարել թուրք մարզիկների նկատմամբ և ոսկե մեդալներ նվաճելՎրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերըՀանրահավաքին ընդառաջ ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացել կառավարության շենքի մոտ (տեսանյութ) Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆԱՄՆ-ում ՌԴ դեսպանը վերադարձել է Մոսկվա Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը «Փյունիկը» հաղթեց «Վանին» 3:1 հաշվով (տեսանյութ)Ահաբեկչություն՝ Իսրայելում․ զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 10-ըՍյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 23 մարդ է զոհվել Հռոմի պապը կոչ է արել հրաժարվել Մերձավոր Արևելքում վրեժխնդրության գաղափարախոսությունից
Ամենադիտված