Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»
Society«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «16․09․2019թ․ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Երեւանում ստեղծվել է թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը. սրանով դադարեցվել է շների սպանդի անթույլատրելի պրակտիկան: Թափառող կենդանիները համարակալվում են, ստերջացվում են, նրանց մի մասը հանձնվում է խնամքի։ ՀՈԱԿ-ի համար կառուցվում է կայան, որն ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով»:
Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Երեւանում եւ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում թափառող կենդանիների խնդիրն այժմ շատ ավելի սրված է, քան նախկինում։ Բազմաթիվ են թափառող շների կողմից մարդկանց վրա հարձակման վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը:
Դեպքերի քանակական պատկերը հետեւյալն է՝
• 2022թ․ – 133 դեպք
• 2023թ․- 134 դեպք
• 2024թ․ հունվարին՝ 5 դեպք։
Խոսքը ոստիկանություն ահազանգերի մասին է։ Իսկ գերակշիռ դեպքում քաղաքացիները չեն դիմում ոստիկանություն կամ հիվանդանոցներ, այլ տնային պայմաններում են կազմակերպում բուժումը։
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անգամ կրկնակի կծելու դեպքերի մասին էր ահազանգել։
Մարզերում չկան կենդանիների վերահսկման եւ վնասազերծման մասնագիտացված կենտրոններ, անգամ բյուջեում գումար չի առանձնացվում»։