Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստներին Ջուր չի լինելու 2023-2024 թվականներին քանի՞ հոգի է ծնվել, մահացել, ամուսնացել և ամուսնալուծվել Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը հավանաբար կամավորներ է հավաքագրել ՌԴ-ի հետ պատերազմի համար. BBC Թուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման Չառլզ 3-րդ թագավորը հրապարակավ շնորհավորել է կրտսեր որդուն Իրանը մայրաքաղաքը տեղափոխելու համար կդիտարկի Պարսից ծոցի մերձակա քաղաքները Նիգերիայում ջրհեղեղներից օգտվելով՝ հարյուրավոր բանտարկյալներ փախել են բանտից ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերից Եվրամիությունում ապաստանի նոր դիմումների թիվը նվազել է 

Կիրանցում 0.7 կմ երկարությամբ նոր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը շարունակել է ծանոթանալ սուբվենցիոն և այլ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը նախ ծանոթացել է Հ-26, /Մ-4/ - Ենոքավան – Կարմիրգյուղ - /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 642 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:

Իջևան համայնքում կառավարության ղեկավարին է ներկայացվել մասնավոր հատվածի կողմից դեկորատիվ բույսերի արտադրության և ընդլայնման ներդրումային ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվում է արտադրությունն ընդլայնել մինչև 70 հեկտար, այժմ աշխատանքներն իրականացվում են շուրջ 16 հա-ի վրա։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Խաշթառակում, որտեղ ներկայացվել է ժամանակավոր կամուրջի շինարարության ընթացքը: Շինարարության արժեքը մոտ 32 մլն դրամ է։ Արդյունքում կառուցվելու է ժամանակավոր անցում: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Խաշթառակի կամուրջը փլուզվել էր Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով:

Մարզային այցի երկրորդ օրը վարչապետը ծանոթացել է նաև Նոյեմբերյան համայնքի Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի կառուցման ընթացքին: Ծրագրի 874 մլն դրամ է: Կառուցվում է մեկ հարկանի մետաղական կոնստրուկցիաներով շենք՝ 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզ։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 874,3 մլն դրամ:

Նոյեմբերյան համայնքում Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել է Բագրատաշենի նոր դպրոցի կառուցման ընթացքը, որի արժեքը 1 մլրդ դրամ է: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին:

Կառավարության ղեկավարն այցելել է Նոյեմբերյան համայնքի Այրումի մանկապարտեզ, որի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև 2024թ. սեպտեմբեր: Կատարվել են շենքի ամբողջական հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ: Տարածքի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Տավուշում վարչապետին ներկայացվել են Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան, Այրում, Բերդավան, Բագրատաշեն, Ոսկեպար և Կողբ բն․ ասֆալտապատում ծրագրի ենթածրագրով Նոյեմբերյան-համայնքի Այրում քաղաքի ասֆալտապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 53 մլն դրամ է, որից 29 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոյեմբերյանի Շիրազի փողոցի ասֆալտապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացված ծրագրի արժեքը 86 մլն դրամ է, որից 47 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Կատարվել են 670 գծմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ 4070քմ մակերեսի վրա:

Այցի շրջանակում կառավարության ղեկավարին ներկայացվել են Բաղանիս բնակավայրի 5-րդ փողոցի սալապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով իրականացված ծրագրի արժեքը 39 մլն դրամ է, որից 27 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Կատարվել է 534 գծմ ճանապարհի վերակառուցման և տուֆապատման աշխատանքներ 2136 քմ մակերեսի վրա:

Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Աճարկուտ-Կիրանց 3,7 կմ հատվածի վերակառուցման աշխատանքներին, որի նախահաշվային արժեքը շուրջ 1,1 մլրդ դրամ է: Աշխատանքներն ավարտական փուլում են։

Կիրանց գյուղի հատվածում վարչապետին ներկայացվել են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, ավարտին են մոտենում ճանապարհի կահավորման և հենապատերի կառուցման աշխատանքները։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 0,7 կմ է։

Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության «Խելացի» անաս¬նաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման» ծրագրով անասնաշենքի կառուցման ծրագրին, որի արժեքը 23 մլն դրամ է: Ֆերմերը ձեռք է բերել Ջերսեյ և Ֆլեգվի ցեղատեսակների խոշոր եղջերավոր կենդանիներ՝ 16 գլուխ ։ Օրական արտադրվում է 22-23 լիտր կաթ, հաշվի առնելով բարձր որակը՝ այն վաճառվում է 300 դրամով։ Անասնաշենքը նախատեսված 20-25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար։

Բերքաբեր բնակավայրում վարչապետը հանդիպում է ունեցել բնակչության հետ, լսել նրանց խնդիրները և պատասխանել մի շարք հարցերի:
Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Սևքար բնակավայրի գյուղամիջյան պուրակի բացման արարողությանը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 89 մլն դրամ է, որից 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Իրականացվել է 2230 քմ տարածքի բարեկարգում, 1285 քմ սալիկապատում, շատրվանների համար պոմպակայանի և ֆիլտրացիոն կայանի կառուցում:

Վարչապետը Ոսկեպարում հանդիպել է բնակիչների հետ, պատասխանել «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության» ծրագրին վերաբերող հարցերի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստներինՋուր չի լինելու2023-2024 թվականներին քանի՞ հոգի է ծնվել, մահացել, ամուսնացել և ամուսնալուծվելԹրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը հավանաբար կամավորներ է հավաքագրել ՌԴ-ի հետ պատերազմի համար. BBCԹուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկմանՉառլզ 3-րդ թագավորը հրապարակավ շնորհավորել է կրտսեր որդունԻրանը մայրաքաղաքը տեղափոխելու համար կդիտարկի Պարսից ծոցի մերձակա քաղաքներըՆիգերիայում ջրհեղեղներից օգտվելով՝ հարյուրավոր բանտարկյալներ փախել են բանտիցԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը ՆիգերիցԵվրամիությունում ապաստանի նոր դիմումների թիվը նվազել էՌուսաստանում առանց մակնշման հագուստի վաճառքը կարգելվիՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը. Առաքելյան«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումըՀայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնումԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը«Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամՍոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ)Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգըՈստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարիԱդրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև ՀայրապետյանՆիդերլանդների քաղաքում կայացել է Սբ․ Գր․ Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունըՌուսական բանակի թիվը կավելանա․ Պուտինը հրամանագիր է ստորագրելԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. ՓեզեշքիանՄոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում էԱլիևի հետ զրույցում Բլինքենը նշել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունըԲելգորոդի վրա հարձակումի հետևանքով 4-ամյա երեխան ստացել է գանգուղեղային վնասվածքԼեհաստանը 30-օրյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ջրհեղեղի պատճառովԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հովվապետական այցելություն է կատարել Անջարի հայկական ավանՄսի վաճառքի կետերում ստուգումներ ենԿանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԺամկետային զինծառայողը անզգուշաբար կրակել է պարտադիր ժամկետային զինծառայողի գլխին. ՔԿ«Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ պաշտպան«ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներՀարատև խաղաղության պատմական հնարավորություն կա, համաձայնեցրել ենք տեքստի 80%-ը. Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանում հայտարարվել է տարերային աղետի դրություն (լուսանկարներ)Դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործը պիտի շատ արագ ավարտվի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)«Զվարթնոցում» խստացրել են մաքսային ստուգումը․ արդեն Մոսկվայից ժամանողներին էլ են ստուգումՔասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել էՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են համատեղ ծրագրերի հնարավորությունըՎերին Լարսի անցակետերը ժամանակավորապես չեն աշխատիԿոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված քայլերը Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ) Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին Ինքնասպանության 13 փորձ, 57 ՃՏՊ, հրդեհի 113 դեպք․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին
Ամենադիտված