Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ջուր չի լինի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն Հայաստանի երկու քաղաքներում ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ կբացվեն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 8 Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. ԱՆ Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ (տեսանյութ) Գազ չի լինելու 

«Մարդիկ չեն ուզել, որ Փաշինյանը գյուղ մտնի. Կադրեր նկարելու համար նրա հետ եղել են անտառտնտեսության աշխատակիցները և ոստիկաններ՝ քաղաքացիական հագուստով, գյուղից մի երկու պետական աշխատող, և վերջ». Կարեն Ղազարյան

Հասարակություն

168.am-ը գրում է.

Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր՝ Աճարկուտ, Կիրանց, Սևքար, Բերքաբեր:

Կիրանցում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է հիմնական ճանապարհն Ադրբեջանին փոխանցելուց հետո նոր կառուցված ճանապարհին, հրահանգել, թե ցուցանակը որտեղ տեղադրեն:«Էս մի ցուցանակի մոտ կարայինք մի քիչ ավելի մեծ սարքեինք, վերևն էլ դնեինք Կիրանցի վանքի նշանը, էդ մեկը հերիք է: Ցուցանակի կուլտուրան շատ կարևոր կուլտուրա է, որը մեր երկրում անտեսվում է, ես էլ որ քշելիս եմ լինում, շատ տեղերում չեմ կողմնորոշվում, հեռախոսն եմ բացում, բայց էս ցուցանակները շատ կարևոր են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Կիրանցում իրեն դիմավորում բնակիչները, մոտենում ու ձեռքով բարևում։168.am–ի հետ զրույցում Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանն ասաց, որ կադրեր նկարելու համար են մի քանի հոգու տարել, որ դիմավորեն Նիկոլ Փաշինյանին, և հիմնականում այն մարդիկ են եղել, որոնք փոխհատուցում են վերցրել Նիկոլ Փաշինյանից, որպեսզի իրենց տները հանձնելու համար չբողոքեն։

«Բերքաբերում թե ինչ է խոստացել բնակիչներին, տեղեկություններ չունեմ, որքան փորձեցի ճշտեմ՝ չստացվեց։

Իսկ Կիրանցում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են ընդամենը «փոխհատուցումից» օգտված գոհ մարդիկ։

Կիրանցում Նիկոլ Փաշինյանը բնակիչներին խոստացել է, որ լինելու է շատ ապահով, առևտուր են անելու, այդ թվում՝ ադրբեջանցիների հետ, ամեն ինչ նորմալ է լինելու։

Թող մարդիկ չմտածեն, թե Նիկոլ Փաշինյանին լավ են դիմավորել, հատկապես Կիրանցում ու Աճարկուտ գյուղում մարդիկ չեն ուզեցել, որ նա գյուղ մտնի։ Նրա հետ եղել են անտառտնտեսության աշխատակիցները և ոստիկաններ՝ քաղաքացիական հագուստով, գյուղից մի երկու պետական աշխատող, և վերջ»,- նշեց Կարեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Կիրանցի այն բնակիչները, որոնք կարծում են, որ իրենց տունը, հողը բռնազավթել ու տվել են թշնամուն, դեմ են եղել Նիկոլ Փաշինյանին։

«Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փորձել է մոտենալ այդ մարդկանց, նրանք չեն ընդունել, թողել հեռացել են։ Չեմ մնացել այդ տարածքում, որպեսզի թեկուզ վատով՝ Նիկոլ Փաշինյանի հետ չառնչվեն։ Կրկնում եմ՝ Նիկոլին ընդունել ու հավատում են այն մարդիկ, որոնք իրենց տունը թողել են Ադրբեջանին ու Նիկոլ Փաշինյանից ստացել են փոխհատուցում։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը փողով լռեցնում է մարդկանց։

Նիկոլ Փաշինյանի այցից առաջ, չգիտես՝ ինչու, մարզային ոստիկանները սկսել են ինձ փնտրել, հավանաբար, որ թույլ չտան գնամ-մոտենամ իրեն, բայց այդ օրը ես Երևանում էի։ Կհավատա՞ք, նույնիսկ հարևանների գոմերն են ստուգել, հետո եկել տունը շրջափակել, կանգնել են, որ հանկարծ չմոտենամ Նիկոլին ու մի քանի հարցեր չտամ»,- հավելեց Կարեն Ղազարյանը։

Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ ադրբեջանցի սահմանապահները Կիրանցում վիճել էին հայ սահմանապահների հետ, սակայն այս հարցին Կիրանցում Նիկոլ Փաշինյանը չի անդրադարձել։

«Մոտ 10 օր կլինի, ադրբեջանցի սահմանապահներին չենք էլ տեսնում, հենակետի նման ինչ-որ բան ունեն սարքած, նույնիսկ այդտեղ չեն երևում»,- եզրափակեց Կարեն Ղազարյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Նովոգրոդովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ջուր չի լինի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն Հայաստանի երկու քաղաքներում ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ կբացվեն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 8Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. ԱՆ Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ (տեսանյութ) Գազ չի լինելու Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար Ի՞նչ վիճակում է վիրավորում ստացած ոստիկանը․ մանրամասներՄեկնարկում է թատերաշրջանի բացումը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նոր մանրամասներ` Սիլիկյան նոր խճուղում տեղի ունեցած ծանր վթարից Գործարկվելու են էլեկտրական շչակներ Սեպտեմբերի 8-ի աստղագուշակԼուկաս Զելարայանը կարող էր խփել Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկը Ոստիկանի սպանության, մեկի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ Ավտոճանապարհներն անցանելի են Դոլարը նվազել է. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 8-ին Իրանը նոր մայրաքաղաք կունենա՞․ նորընտիր նախագահը պլաններ ունիԱռանց դաշտը մաքրելու մեր երկիրն ու ժողովուրդը դատապարտված են մահվան. Վարուժան ԳեղամյանՍա ընդդիմադիրներին փողոցներում ջարդել չի, որ հստակ անեն. ՖիդանյանԾանր վթար Երևանի Սիլիկյան նոր խճուղում. կա զոհ (տեսանյութ)Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դասագիրք չկա, «Հայոց պատմության» դասաժամին պետք է երևակայեն. Սա ընդգծված պետական քաղաքականություն է. Ատոմ Մխիթարյան Հայտնաբերել ու ձերբակալել են ոստիկանին սպանած, ևս 1 ոստիկանի վիրավորած հանցագործին«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ ԲուդանովՍեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինիՀրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրենՇոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնումՈստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջԹուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխաՍեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԱզգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին (լուսանկարներ)Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջԱրգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրելԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչՀայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակըՎահե Ղազարյանը Նալբանդյան գյուղում է
Ամենադիտված