Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. ԱՆ Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ (տեսանյութ) Գազ չի լինելու Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար Ի՞նչ վիճակում է վիրավորում ստացած ոստիկանը․ մանրամասներ Մեկնարկում է թատերաշրջանի բացումը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նոր մանրամասներ` Սիլիկյան նոր խճուղում տեղի ունեցած ծանր վթարից Գործարկվելու են էլեկտրական շչակներ 

Առողջապահության ոլորտում աշխատանքից ազատումները շարունակվում են․ 18 տարի աշխատելուց հետո Գայանե Սահակյանն ազատվել է աշխատանքից

Հասարակություն

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն ազատվել է աշխատանքից, այս մասին նա հայտարարել է Facebook-ում:

«Օգոստոսի 5-ից պաշտոնապես դադարեցրել եմ իմ աշխատանքը Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, որտեղ համակարգում էի մի քանի ոլորտներ (մարդկային ռեսուրսներ, արխիվավարում, իմունականխարգելում և այլն)։

Ինձ համար առանձնահատուկ կարևոր էր իմունականխարգելումը, քանի որ դեռևս 2006 թվականի օգոստոսին Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ պարոն Արտավազդ Վանյանի առաջադրմամբ և երջանկահիշատակ Առողջապահության նախարար պարոն նորայր Դավիդյանի հրամանով նշանակվել էի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար և հատուկ նշանակության հանձնարարական էի ստացել՝ բարելավել երկրում պատվաստումային գործընթացը և պատվաստումային ցուցանիշները։

Ինչու՞։ 2005 թվականին Հայաստանում ժողովրդագրության և առողջության հարցերով հետազոտության արդյունքում պարզվել էր, որ երեխաների միայն 60 տոկոսն էին ստացել իրենց տարիքային պատվաստումները, իսկ 2006 թվականին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության համաձայն այս ցուցանիշն ավելի էր նվազել՝ մոտ 46 տոկոս։

Երկար և տքնաջան թիմային աշխատանքի շնորհիվ, հատկապես առաջին երկու տարվա ընթացքում աշխատելով նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին, արդյունքն արդեն տեսանելի եղավ 2010 թվականին և 2015 թվականներին իրականացված ժողովրդագրության և առողջության հարցերով հետազոտություններով՝ 80 տոկոս և 89 տոկոս, համապատասխանաբար։ Ներկայում՝ 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, երեխաների առնվազն 92 տոկոսը ստացել է տարիքային բոլոր հիմնական պատվաստումները։

Որպես Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, անչափ երախտապարտ եմ իմ անմիջական ղեկավար պարոն Արտավազդ Վանյանին, ով վստահել է իմ կարողություններին և ունակություններին, միշտ աջակցել է իմ աշխատանքային 18 տարվա ընթացքում իմունականխարգելման բարելավման ուղղությամբ քաղաքականությունների, իրավական դաշտի մշակման, նոր ռազմավարություններ ներդնելու և իրականացնելու համար։ Առաջնահերթ նշեմ 2007 թվականին կարմրուկի և կարմրախտի դեմ զանգվածային լրացուցիչ պատվաստումների իրականացումը՝ Առողջապահության նախարար պարոն Հարություն Քուշկյանի անմիջական ղեկավարությամբ, որի արդյունքում մինչև 2023 թվականը Հայաստանում կարմրուկի և կարմրախտի վիրուսների տեղական շրջանառություն չգրանցվեց։

Հաջորդը՝ հատուկ սառնարան մեքենաներով պատվաստանյութերի կենտրոնացված բաշխման մեխանիզմի ներդրումն էր՝ դեռ 2010 թվականին, որով բացառվեց տաքսիներով կամ անձնական մեքենաներով պատվաստանյութերի տեղափոխումը՝ բացառելով տեղափոխման հետ անձնական գործերի համատեղումը և, հետևաբար, պատվաստանյութերի որակական հատկանիշների փոփոխության ռիսկը։ Ներդրվել են մանկական հիվանդացության վրա ազդող մի շարք պատվաստանյութեր՝ հեմոֆիլուսային Բ վարակի դեմ, ռոտավիրուսային, պնևմակոկային։ Հատկանշական է ռոտավիրուսային պատվաստումների ներդրումը՝ շատ կարճ ժամկետում մանկական մահացությունը կտրուկ նվազեց։ Հանուն անկեղծության նշեմ, որ Հայաստանին համահունչ արդյունք գրանցվեց ռոտավիրուսային պատվաստումներ ներդրած բոլոր երկրներում։ Չեմ կարող չնշել Առողջապահության նախարար պարոն Արմեն Մուրադյանի կողմից ջանքերը՝ շարունակաբար իմունիզացիան օրակարգային հարց դիտարկելու և պոլիոմիելիտի կենդանի օրալ պատվաստանյութից անցումը ինակտիվացվածի խրախուսելու համար, որի շնորհիվ վերացվեց պատվաստանյութով ասոցացված պոլիոմիելիտի առաջացման ռիսկը։

Զգալի հաջողություն էր 2018 թվականից սկսած հնգավալենտ պատվաստումներից փուլային անցումը համակցված վեցավալենտ պատվաստումներին ՝ շնորհիվ Առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանի արագ կողմնորոշման և քաղաքական ամուր կամքի պատվաստանյութերի բյուջեի կտրուկ ավելացման միջոցով։ Այս քայլով մեր երկրի համար, իրոք, աննկարագրելի արդյունք ապահովվեց․ մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստումների ծածկույթը հնարավոր եղավ բարձրացնել մինչև 92-94 տոկոս, քանի որ հետպատվաստումային ջերմային ռեակցիաները և, հետևաբար, հրաժարականները նվազեցին։ Միաժամանակ, մեր ծնողները շատ էին սիրում այս պատվաստումը՝ գերադասում էին շատ թանկ գներով կատարել մասնավոր բժշկական կազմակերպություններում։

Ամենակարևորը, քովիդի համավարակի սկիզբը համընկավ վեցավալենտի ներդրման ավարտին, որի արդյունքում մեզ հաջողվեց պահպանել պատվաստումների մեր ցուցանիշները՝ այն դեպքում, երբ շատ երկրներում մինչև 30 տոկոսով պատվաստումների ցուցանիշները նվազեցին և մինչև այսօր շատ դժվարությամբ են կարողանում վերադառնալ 2019 թվականի ցուցանիշներին։

Իհարկե, չեմ կարող չնշել պարոն Արա Բաբլոյանի ներդրումը՝ մշտական պատրաստակամությունը աջակցելու մեր երկրում իմունիզացիայի զարգացման և կայացման համար։ Պարոն Բաբլոյանի «Երկրի բյուջեում առկա միակ մեկ դոլարը կներդնեի իմունիզացիայում» խորիմաստ արտահայտությունը միշտ ուղեկցել է իմ աշխատանքային կարիերիայի ընթացքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. ԱՆ Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ (տեսանյութ) Գազ չի լինելու Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար Ի՞նչ վիճակում է վիրավորում ստացած ոստիկանը․ մանրամասներՄեկնարկում է թատերաշրջանի բացումը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նոր մանրամասներ` Սիլիկյան նոր խճուղում տեղի ունեցած ծանր վթարից Գործարկվելու են էլեկտրական շչակներ Սեպտեմբերի 8-ի աստղագուշակԼուկաս Զելարայանը կարող էր խփել Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկը Ոստիկանի սպանության, մեկի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ Ավտոճանապարհներն անցանելի են Դոլարը նվազել է. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 8-ին Իրանը նոր մայրաքաղաք կունենա՞․ նորընտիր նախագահը պլաններ ունիԱռանց դաշտը մաքրելու մեր երկիրն ու ժողովուրդը դատապարտված են մահվան. Վարուժան ԳեղամյանՍա ընդդիմադիրներին փողոցներում ջարդել չի, որ հստակ անեն. ՖիդանյանԾանր վթար Երևանի Սիլիկյան նոր խճուղում. կա զոհ (տեսանյութ)Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դասագիրք չկա, «Հայոց պատմության» դասաժամին պետք է երևակայեն. Սա ընդգծված պետական քաղաքականություն է. Ատոմ Մխիթարյան Հայտնաբերել ու ձերբակալել են ոստիկանին սպանած, ևս 1 ոստիկանի վիրավորած հանցագործին«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ ԲուդանովՍեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինիՀրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրենՇոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնումՈստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջԹուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխաՍեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԱզգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին (լուսանկարներ)Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջԱրգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրելԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչՀայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակըՎահե Ղազարյանը Նալբանդյան գյուղում էՍպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված էՈստիկանին սպանած անձը փախել է. նրան փնտրում են. ոստիկանության ղեկավար կազմը Արմավիրում է. ուժեղացված ծառայություն՝ մարզում«Երբեք այսքան հուզված չէի եղել». բացվեցին Ռաֆայել Երանոսյանի ու Լուիզա Ներսիսյանի աստղերըԿանխվել է 45,015 մարդու անօրինական գաղթը դեպի Եվրոպա«Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». ԷրդողանԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ ոստիկաններ. ՆԳՆ մամուլի քարտուղարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված