Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ջուր չի լինի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն Հայաստանի երկու քաղաքներում ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ կբացվեն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 8 Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. ԱՆ Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ (տեսանյութ) Գազ չի լինելու 

Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին. Դավիթ Տոնոյանի ուշագրավ հայտարարությունների հետքերով

168.am-ը գրում է.

Այն, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից և 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ ռազմական ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է, որ մեր թշնամին այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է՝ հղում անելով ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ով 2020 թվականի հունիսին՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, այս մասին Փաշինյանին և ՀՀ անվտանգության խորհրդին ներկայացրել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության համապատասխան վերլուծություն՝ հորդորելով քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

Սա Օնիկ Գասպարյանը նշել էր 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում։ 

Իսկ 2023 թվականի հունիսի 28-ի իր արձագանք-հայտարարության մեջ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը, մասնավորապես, հայտնել էր, որ 2020թ. հուլիսի 4-ին ԶՈՒ գլխավոր շտաբում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել էր զեկույց՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Նա առաջարկել էր՝ ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն:

Նշված հայտարարության մեջ Օնիկ Գասպարյանն անդրադարձել էր 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսին տեղի ունեցած ԱԽ նիստին, մասնավորապես, զեկուցված «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին:

«Իմ զեկույցում նշել եմ, որ, ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների, արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունն առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով…:

Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում, որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ:

Իսկ մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդն ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար, մենք չունեինք:

…Ոչ իրատեսական գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ՀՀ ղեկավարությունը շատ լավ տեղեկացված էր հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիայի հնարավոր ներգրավվածության մասին:

Վերջերս այս մասին խոսել է նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ասելով. «Տոնոյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները դեռ 2019-ին են Փաշինյանին զգուշացրել սպասվող պատերազմի, դրանում Թուրքիայի ներգրավվածության մասին, Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկել…»:

Իսկ պատերազմից հետո այս մասին խոստովանել է թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ամռանը շատ լավ իմացել է, որ պատերազմ է սկսվելու, և Թուրքիան էլ դրանում կարևոր դեր է ունենալու:

Այս համատեքստում բավական է հիշեցնել 2020 թվականի նոյեմբերի 29-ի Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա մի ուշագրավ ձևակերպում էր թույլ տվել, ավելի ճիշտ՝ խոստովանություն:

«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»:

2020 թվականի պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և այն հաշվի առնելու մասին 2023 թվականի օգոստոսին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում անդրադարձել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանի՝ 4-րդ օրը պատերազմը կանգնեցնելու հաշվարկների համատեքստում:

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- նշել էր Տոնոյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր, ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում:

«Այսպիսի հաշվարկ մեր կողմից թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- շարունակել էր Տոնոյանը:

Հավելենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:

Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։

Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

ՀՀ ՊՆ-ից այս փաստին արձագանքել էին. «Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»:

2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում:

«Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը»,- հայտնել էր մասնագիտացված կայքը:

«Ռազմինֆո»-ն, դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, գրել էր նաև՝ Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը:

Իսկ քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել էր նաև, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ, գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- նշել էր նա:

Այդ ժամանակահատվածից սկսած Տոնոյանը 3 հանդիպում էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Նովոգրոդովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ջուր չի լինի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն Հայաստանի երկու քաղաքներում ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ կբացվեն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 8Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. ԱՆ Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ (տեսանյութ) Գազ չի լինելու Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար Ի՞նչ վիճակում է վիրավորում ստացած ոստիկանը․ մանրամասներՄեկնարկում է թատերաշրջանի բացումը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նոր մանրամասներ` Սիլիկյան նոր խճուղում տեղի ունեցած ծանր վթարից Գործարկվելու են էլեկտրական շչակներ Սեպտեմբերի 8-ի աստղագուշակԼուկաս Զելարայանը կարող էր խփել Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկը Ոստիկանի սպանության, մեկի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ Ավտոճանապարհներն անցանելի են Դոլարը նվազել է. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 8-ին Իրանը նոր մայրաքաղաք կունենա՞․ նորընտիր նախագահը պլաններ ունիԱռանց դաշտը մաքրելու մեր երկիրն ու ժողովուրդը դատապարտված են մահվան. Վարուժան ԳեղամյանՍա ընդդիմադիրներին փողոցներում ջարդել չի, որ հստակ անեն. ՖիդանյանԾանր վթար Երևանի Սիլիկյան նոր խճուղում. կա զոհ (տեսանյութ)Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դասագիրք չկա, «Հայոց պատմության» դասաժամին պետք է երևակայեն. Սա ընդգծված պետական քաղաքականություն է. Ատոմ Մխիթարյան Հայտնաբերել ու ձերբակալել են ոստիկանին սպանած, ևս 1 ոստիկանի վիրավորած հանցագործին«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ ԲուդանովՍեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինիՀրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրենՇոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնումՈստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջԹուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխաՍեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԱզգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին (լուսանկարներ)Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջԱրգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրելԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչՀայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակըՎահե Ղազարյանը Նալբանդյան գյուղում է
Ամենադիտված