Արտակարգ դեպք՝ Երևանում․ քեռու և եգանի միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ ԱԺ բակում այսօրվանից սրճարան կգործի Խոստովանե՛ք՝ չեք ուզում, որ Գեղամ Նազարյանի հեղինակած օրենքն անցի. Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Սեպտեմբերի 9-ի աստղագուշակ Պապիկյանը Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը Փաշինյանի առաջադրանքը բնակիչներին (տեսանյութ) Մաhացած 25 օրական երեխային տեղափոխել են հիվանդանոց. ողբերգական դեպք՝ Երևանում Գուրգեն Արսենյանի մանդատը բաժին հասավ Արմենուհի Ղազարյանին (տեսանյութ) Հայաստանի օրհներգը՝ կենդանի կատարմամբ. մեկնարկեց ԱԺ աշնանային նստաշրջանը (տեսանյութ) ՈւՂԻՂ. ԱԺ-ն գումարել է իր աշնանային նստաշրջանը, օրակարգում 44 հարց է 

Ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի իշխանությունները այդքան չկան, որ որոշեն` կոմունիկացիաների հարցը թողնեն ապագային, թե ոչ. Արման Աբովյան

Հասարակություն

Ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի իշխանություններն իրավասու չեն և, պարզապես, այդքան չկան, որ որոշում ընդունեն` այդ հարցը թողնեն ապագային, թե ոչ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությանը, թե որոշում է կայացվել տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման հարցը դուրս բերել խաղաղության պայմանագրից և թողնել այդ հարցն ապագային։

Աբովյանը հիշեցրեց, որ կոմունիկացիաների հարցը մի կողմ դրվեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի այն հայտարարությունից հետո, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի շահերից չի բխում, ինչպես նաև ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգույի՝ տարածաշրջան այցից հետո, որը Թեհրանից հետո անմիջապես այց կատարեց Բաքու։ «Ավելի քան համոզված եմ, որ այնտեղ շատ կտրուկ հարցը դրվեց։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանն էլ, Իրանն էլ Հայաստանի հարավի աննեքսիան Ադրբեջանի կողմից, որը, ի դեպ, քողարկվում է, այնպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ներքո, ընկալում են երկու երկրների ազգային անվտանգությանը սպառնալիք։ Այլ հարց է, որ Արևմտյան թևը, Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ն, շատ են ցանկանում վերահսկողությունը վերցնել հենց Հայաստանի հարավային շրջանների վրա։ Այսինքն, համաձայն է Փաշինյանը, թե համաձայն չէ՝ իրեն հարցնող էլ չկա, սա այլ գերտերությունների պահանջն է»։

Դիտարկմանը, թե արդյոք սա նշանակում է, որ առժամանակ այս հարցը կարելի է փակված համարել, թե սա հերթական ականն է, որը կարող է ապագայում պայթեցնել տարածաշրջանը՝ նա պատասխանել է, որ իրականում պատերազմի վտանգը միջանցքը չէ, միջանցքը էլեմենտներից մեկն է միայն։ «Պատերազմի վտանգը Ադրբեջանի և Թուրքիայի տեսլականն է՝ ձևավորել ՀՀ տարածքում Արևմտյան Ադրբեջան, իսկ կոմունիկացիաները միայն պատրվակ են։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները, ենթարկվելով ճնշմանը, որ իրանցիներն ու ռուսներն իրականացրել են, զգուշացվել են, որովհետև Հայաստանի մասնատումը չի համապատասխանում Իրանի ու Ռուսաստանի շահերին»։

Անդրադառնալով Ամիրբեկովի մյուս հայտարարությանը, ըստ որի՝ հայաստանի Սահմանադրության հարցը Փաշինյանը քննարկել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ՝ Աբովյանն ընդգծեց, որ ինքն ուղղակի հրաժարվում է հավատալ և, որ իր գիտակցության մեջ չի տեղավովում, որ Հայաստանի դե ֆակտո և դե յուրե ղեկավարը կարող է ադրբեջանցու հետ քննարկել ՀՀ սահմանադրության հետ կապված հարցեր։ «Դա դեռ բավարար չէ, մի բան էլ արդարացել է ու ասել, որ հիմա չի կարող իրականացնել այդ փոփոխությունները և թող ադրբեջանցիները մեծահոգի լինեն ու սպասեն, քանի որ ինքը 2027 թ-ին դա կարող է անել։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ հնարավոր է նման խոսակցություն անգամ եղած լինի։ Այս պարագայում՝ ես ակնկալում եմ ՀՀ պատկան մարմինների արձագանքը, որովհետև դա խայտառակություն է, մենք ի՞նչ է՝ օկուպացիայի տա՞կ ենք ապրում։ Եթե չլինի համապատասխան արձագանք, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ Հայաստանի ներքին հարցերը քննարկվում են։ Եթե արձագանք չլինի, ապա կստացվի, որ ՀՀ գործող իշխանությունը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, որովհետև ՀՀ սահմանադրության փոփոխությունը լինելու էր 2 տարբերակով, առաջինը. մեզ շանտաժի են ենթարկելու, վախեցնելու են պատերազմով ու դրա մասին արդեն ակնարկում են ադրբեջանցիները և փորձելու են ուղղակի վերջ տալ ՀՀ-ին՝ զրկելով մեզ հիմնարար փաստաթղթից։

Եթե ՀՀ սահմանադրության փոփոխությունը մտավ օրակարգ, դա կնշանակի, որ ՀՀ իշխանություները ՀՀ սահմանադրությունը վերածում են Արևմտյան Ադրբեջանի սահմանադրության»։

Աբովյանը նաև ընդգծենք, որ Ադրբեջանն հասկանում է, որ գործող իշխանության վարկանիշն ընկնում է Հայաստանում, իսկ իրենց համար Հայաստանի գործող իշխանությունն ամենակարևոր ակտիվն է, ձեռքբերումն է։ «Դրա համար հիմա իրենք անցնելու են որոշակի քողարկված քայլերի, չեմ բացառում, որ կարող է մի երկու դիրքրից հետ գնան, որպեսզի փրկեն այս իշխանությանը մասսայական քննադատությունից։ Այո, ՀՀ գործող իշխանությանը օգնության է գալու հենց Ադրբեջանը, բայց խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուր դեպքում Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի նախագիծը չի փոխվի։ Հետևաբար, կոմունիկացիաների հարցն օրակարգից հանելը բնավ ոչինչ դեռ չի նշանակում»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արտակարգ դեպք՝ Երևանում․ քեռու և եգանի միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ «Ի՞նչն է ստեղծում գեղեցկություն»․ Անի Երանյանի լուսանկարների նոր շարքըԱԺ բակում այսօրվանից սրճարան կգործի Խոստովանե՛ք՝ չեք ուզում, որ Գեղամ Նազարյանի հեղինակած օրենքն անցի. Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել Գեղամ Նազարյանի նախագծին Սեպտեմբերի 9-ի աստղագուշակՊապիկյանը Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը Փաշինյանի առաջադրանքը բնակիչներին (տեսանյութ) Մաhացած 25 օրական երեխային տեղափոխել են հիվանդանոց. ողբերգական դեպք՝ Երևանում Գուրգեն Արսենյանի մանդատը բաժին հասավ Արմենուհի Ղազարյանին (տեսանյութ) Հայաստանի օրհներգը՝ կենդանի կատարմամբ. մեկնարկեց ԱԺ աշնանային նստաշրջանը (տեսանյութ)ՈւՂԻՂ. ԱԺ-ն գումարել է իր աշնանային նստաշրջանը, օրակարգում 44 հարց է Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում. Ռուբեն ՀակոբյանՈսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3-ը Արցախից բռնագաղթածներ են. Ոսկան ՍարգսյանԳավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի բակում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 9Եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերությանը 15 միլիարդ եվրոյի տուգանք է սպառնում. Renault-ի ղեկավարԳալանտը խոստացել է, որ Իսրայելը կսպանի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին և նրա եղբորըՌումինիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջՖիլիպիններում ձերբակալվել է ՀԴԲ-ի հետախուզման ցանկում եղած մանկապիղծ «քարոզիչը»Վաղը հրատապ ասուլիս տեղի կունենա՝ Երևանի ավագանիում տեղի ունեցող ուշագրավ իրադարձությունների վերաբերյալՄանչեսթեր Յունայթեդի երկրպագուները պետք է մոռանան Զիդանի մասին․ ԳալասՀնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի ՌուսաստանՍեպտեմբերի 10-ից 11-ը տասնյակ հասցեներում ջուր չի լինելուԿալիֆոռնիան հայտարարել է անտառային սաստիկ հրդեհների պատճառով ավելի քան 5000 մարդու տարհանման մասինԱդրբեջանն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության համարԻրանի պատասխանն Իսրայելին տարբերվելու է նախորդ գործողություններից․ դեսպան«Զվարթնոց»-ում բռնել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ գտել են ՏավուշումԻսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքԵրևանին պետք են նոր ընտրություններ․ ՍուրենյանցՔաղցկեղի 7 ախտանիշ, որոնք մենք հաճախ անտեսում ենքԱննա Հակոբյանը մեկնում է ՉինաստանՏոկաևը տարածաշրջանների համագործակցությունն անվանել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևոր մասԻ վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»․ ՍուրենյանցՎերջին 24 ժամում Գազայի հատվածում ավելի քան 30 պաղեստինցի է զոհվելՀնդկաստանը հայտնել է երկրում կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքի մասին Խոշոր վթար` Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում Երեխաների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում․ ՄԻՊ 82 տարեկանում մահացել է КВН-ի հաղորդավար Ալեքսանդր ՄասլյակովըԱՀԿ-ն հայտնել է, որ Սուդանում հակամարտությունը խլել է առնվազն 20 հազար մարդու կյանքԼատվիայում հայտարարել են երկրի տարածքում ռուսական ռազմական ԱԹՍ-ի կործանման մասինԵրևանի Սիլիկյան խճուղու կամրջից ընկած ավտոմեքենայի վարորդը մահացել էՎրաստանը՝ իր, իսկ մենք մեր տեղն ունենք․ Տիկնիզյանը՝ Վրաստանի ընտրանու հետ համեմատվելու մասինՖրանսիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել նորանշանակ վարչապետի դեմԱղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվելԱրմավիրի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է «Ford»-ին և հարվածել ծառին. կա 6 վիրավորԻսրայելը փակել է բոլոր անցակետերը Հորդանանի հետ սահմանինԻրանի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարումների մասին լուրերը
Ամենադիտված