Հայաստանի ներսում տիրող զարգացումները Արամ Ա-ն քննարկել է Լիբանանի ՍԴՀԿ անդամների հետ
Emergency CaseԱրամ 1-ինը հանդիպում է ունեցել Հնչանկյան կուսակցության Լիբանանի վարչական մարմնի անդամների հետ։Այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Հնչանկյան կուսակցության Լիբանանի ներկայացուցիչներին։
«Այս առաւօտ՝ Ուրբաթ, 24 Մայիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.) Լիբանանի վարիչ մարմինին ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարուեցաւ ընդհանրապէս Հայաստանէն ներս տիրող վերջին զարգացումներուն եւ մասնաւորաբար Լիբանանի այժմու կացութեան, ինչպէս նաեւ կարեւորութեամբ շեշտուեցաւ միջ-կուսակցական գործակցութիւնը ամրապնդելու հրամայականը՝ մեր գաղութները յուզող հարցերուն շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։