ՀՀ ԱԳՆ է հրավիրվել ՌԴ դեսպան Կոպիրկինը
SocietyԱյսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա: «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա»,- ասվում էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ Այլ մանրամասներ ՌԴ ԱԳՆ-ն չէր հայտնել։
168.am-ի տեղեկություններով՝ այսօր Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել էր ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, այնուհետև կանչվել էր Մոսկվա:
Հայտնի չէ՝ ինչ էին ասել Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ-ում, որից հետո նա կանչվել էր Մոսկվա՝ խորհրդակցությունների: