Դատարանը փոխեց հունիսի 12-ի դեպքերով մեղադրվող բոլոր անձանց խափանման միջոցները. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում հունիսի 12-ի գործով դատավարությունից․
« «Մինուս» 12 կալանավոր։
« «Մինուս» 12 կալանավոր։
Նախնական դատալսումներով առաջին դատական նիստին դատարանը որոշեց փոխել ազատությունից զրկված բոլոր 12 անձանց՝ թե՛ 4 քաղբանտարկյալների և թե՛ 8 տնային քաղկալանավորների խափանման միջոցները։ Կիրառվեց բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Քաղաքացիների ազատությունը վերականգնվեց դատական նիստերի դահլիճում»,- հայտնել է Մելիքյանը։