Հնդկաստանը կոչ է անում արագ հասնել Գազայում կրակի դադարեցմանը Գեղարքունիքի մարզի 7 գյուղերում 24 ժամ ջուր չի լինի Պարսից ծոցի երկրներն աջակցել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերին Նատաշա Կորոլյովան հիշել է Տարզանի հետ ամուսնական առաջին գիշերը Վիետնամում թայֆունի հետևանքով 59 մարդ է զոհվել կամ անհետ կորել Ուկրաինան զենք ու ռազմամթերք կարտադրի գետնի տակ. Զելենսկի Շվեդիան 440 մլն դոլարի օգնության փաթեթ է հատկացրել Ուկրաինային «Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ». Մեսրոպ Առաքելյան Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել․ քաղաքացիներին տեղափոխել են ափ ԱՀ պաշտոնյաները շարունակում են պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ. Բաղունցը՝ Ալեն Սիմոնյանին 

«Հրապարակ». Սփյուռքի նախարարության նախկին աշխատակիցը հետապնդում է Հրանուշ Հակոբյանին

Քաղաքական

Hraparak.am-ը գրել է.

Արդեն տեւական ժամանակ է մի կին, կարելի է ասել, հետապնդում է սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին։ Նա նամակներ է ուղարկում լրատվամիջոցներին, ներկայանալով մեկ՝ որպես Հասմիկ, մեկ՝ Թերեզա, փորձելով «բացահայտումներ» անել նախկին պաշտոնյայի հետ կապված։  Մենք էլ ենք հաճախ ստանում այդ նամակները, իսկ օրերս կրկին մի նամակ ստացանք՝ Թերեզա Հացպանյան ստորագրությամբ։ 

Նա մեղադրում է նախկին  նախարարին գողական աշխարհի հեղինակությունների հետ կապերի՝ Դեդ Հասանի, ինչպես նաև Ալիկ և Արա Բանդուրյանների հետ կապերի համար։
 
«Հրանուշ Հակոբյանի ավագ քույրը` Սեդա Հակոբյանը, ամուսնացած է Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի եղբոր հետ, որի որդուն` Հայկ Հակոբյանին սպանեցին 2017թ. Հունվարին: Ալիկ Բանդուրյանը Անդրանիկ Հակոբյանի քրոջ որդին է և բազմիցս իր քեռու որդու համար փորձել է վրեժ լուծել:
 
Գիտենք, որ Հրանուշ Հակոբյանը կապեր է ունեցել 2013թ. մահացած քրեական հեղինակություն Դեդ Հասանի հետ, որն էլ 2011թ. Ալիկ Բանդուրյանին` Նորատուսցի Ալիկին թագադրել է որպես օրենքով գող», գրված է նամակում: Մյուս մեղադրանքն այն է, որ նախկին նախարարի եղբորորդին՝ Կորյուն Հակոբյանը 2022 թվականից աշխատում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունում, իսկ 2023 թվականին Ռուսաստանից Հայաստան, իսկ Հայաստանից` այլ երկրներ մեծ քանակությամբ ոսկի ու ադամանդներ է արտահանել։ Այսպես՝ «մեղքերի» լայն սպեկտր է վերագրվում սփյուռքի նախկին նախարարին՝ գողական կապերից մինչև ոսկու արտահանում, հանքերի կողոպուտ։ Մենք հետաքրքրվեցինք նախկին նախարարից, թե ով է այս կինը, ինչ առնչություն ունի իր հետ, իր մատնանշած փաստերից որն է իրական և ինքն ինչ կապեր ունի ինքը քրեական աշխարհի հետ։
Հրանուշ Հակոբյանն անմիջապես «տեղը բերեց» հիշյալ տիկնոջը, որի իսկական անունը Լիլիթ է, որը ժամանակին աշխատել է սփյուռքի նախարարությունում` որպես առաջատար մասնագետ, սակայն հետագայում իր ցանկությամբ ազատվել է աշխատանքից։ «Այդ կինը հոգեկան խնդիրներ ունի, և չի ցանկանում բուժվել։ Ես անգամ նրա ծնողների հետ եմ խոսել», - «Հրապարակի» հարցերին պատասխանելով, ասաց սփյուռքի նախկին նախարարը։ Նա պատմեց, որ մի անգամ Լիլիթը /ազգանունը նպատակահարմար չենք գտնում հայտնելու/, 2022 թվականին նույնիսկ գտել է իր տունը, 8 ժամ շարունակ սպասել է դռան մոտ և միայն ոստիկանություն կանչելու ահից դրդված` հեռացել։
«Հայրը եկավ, մայրը եկավ, ամուսինը եկավ, ինչ արեցին` չգնաց», - պատմում է նախկին նախարարը։  Ինչո՞ւմ է նա ձեզ մեղադրում։ «Ինձ ասում է, որ ես մեր տանն ունեմ սարքավորումներ, որոնցով կարողանում եմ հետևել նրա ամեն շարժմանը, հետո սկսում է իմ ընտանիքին կպչել։ Նա ինձ մեղադրում է այն բանի համար, որ ես եթե ուզեի, պատերազմ չէր լինի։ Իդեա ֆիքս ունի, ընդ որում, դա գարնանն է սրվում», - ասում է Հրանուշ Հակոբյանը։
 
Նորատուսցի հեղինակությունների և Դեդ Հասանի հետ իր կապերի մասին լսելով, Հրանուշ Հակոբյանը տխրեց․«Մեղա քեզ, մեղա քեզ, ի՞նչ անեմ, ասեք` ես անեմ․․․ Ինձ տարբեր թերթերից նրա նամակներն են ուղարկում։ Ես նրա մայրիկին ասել եմ՝ տարեք բուժեք ձեր աղջկան, ինձ ասում են, որ նա ոչ մի կերպ չի համաձայնվում բուժվել։
 
Ինչ վերաբերում է էդ տղաներին՝ իմ քույրը ամուսնացած է Հակոբյան Վանոյի որդու հետ, որը մահացել է 61 տարեկանում։ Անդրանիկ Հակոբյանը իմ փեսայի եղբոր տղան է, բայց ես ի՞նչ կապ ունեմ, որ նրա որդուն սպանել են։ Դեդ Հասանը ո՞վ է, ես Հասանի հետ ի՞նչ գործ ունեմ։ Իսկ Նորատուսցի Ալիկին ես մի անգամ եմ տեսել՝ 2008 թվականի սեպտեմբերի կեսն էր, կարծեմ, Տաղավարի օրը մահացավ փեսաս, անունն էլ Խաչիկ էր։ Դեռ նախարար էլ չէի, էդ օրն եմ ես էդ մարդուն տեսել։ Այդ գյուղում բոլորն իրար խնամի, բարեկամ են», - պատմեց Հրանուշ Հակոբյանը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հնդկաստանը կոչ է անում արագ հասնել Գազայում կրակի դադարեցմանըԳեղարքունիքի մարզի 7 գյուղերում 24 ժամ ջուր չի լինիՊարսից ծոցի երկրներն աջակցել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերինՆատաշա Կորոլյովան հիշել է Տարզանի հետ ամուսնական առաջին գիշերըՎիետնամում թայֆունի հետևանքով 59 մարդ է զոհվել կամ անհետ կորելՈւկրաինան զենք ու ռազմամթերք կարտադրի գետնի տակ. ԶելենսկիՇվեդիան 440 մլն դոլարի օգնության փաթեթ է հատկացրել Ուկրաինային«Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ». Մեսրոպ Առաքելյան Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել․ քաղաքացիներին տեղափոխել են ափԱՀ պաշտոնյաները շարունակում են պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ. Բաղունցը՝ Ալեն ՍիմոնյանինՀոկտեմբերի 26-ի ընտրությունը վճռական հանրաքվե է. ԿոբախիձեԲանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են. ՀրապարակՀՀ-ն տեղյակ է Ադրբեջանը Նախիջևանին միացնող կոմունիկացիաների բացման հարցով գրավոր պարտավորությունների առկայության մասին․ ՀաջիզադեԵթե հայ քրիստոնյա են, գիտեն, որ Մայր Տաճարի վերաօծումն է, իրենք պետք է վեր կենային ու գային. ԱջապահյանԱվանեսյանը շարունակում է առաջադիմել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակըՀնդկաստանը և ԱՄՆ-ն զորավարժություններ են սկսել Պակիստանի հետ սահմանինԳլենդելի հայկական եկեղեցու նկուղում Բինգո խաղամոլների ակումբ է գործումԱրցախցիների հայրենադարձումը տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայմաններից է․ ԽաչատրյանՏեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըԴավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածը վերակառուցվում էՀայաստանում առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել էԳերմանիան ցամաքային սահմանների ժամանակավոր հսկողություն է սահմանելԲաքուն ոչ մի թուղթ չի ստորագրելու, ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների մասին․ ադրբեջանագետ«Զանգեզուրի միջանցքի» ապագան որոշվելու է Իրանի ջանքերով, իր շահերը պաշտպանելու կարողությամբ․ ԻՀՊԿՄհեր Գրիգորյանը հայտարարեց Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասինՍեպտեմբերի 22-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա մեր շատ կարևոր հավաքը. Սրբազան (տեսանյութ)Սասուն Բադասյանին ազատեցին 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնիցՄիրզոյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգումը կազմակերպել է շաբաթներ առաջ․ նոր մանրամասներԵս իմ բոլոր խոսքերի համար պատասխանատու եմ․ Բագրատ ՍրբազանԽաչատուրյանը Ջիբութիում ՀՀ դեսպան է նշանակելՍիմոնյանը Լյուքսեմբուրգի փոխվարչապետին է ներկայացրել խաղաղության հասնելու ՀՀ տեսլականըՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդից մահացությունների թիվը հասել է 3-իՀՀ դիրքորոշումը տարածաշրջանում տևական խաղաղության հասելն է․ նախագահը՝ Լիտվայի նախկին նախագահինՀայաստանում էապես կխստացվեն էլեկտրական սկուտերների օգտագործման կանոններըԳոգարան գյուղի բնակիչները պահանջով դիմել են Սպիտակ համայնքի ղեկավարինԱյսօր մենք գործ ունենք լիարժեք ապօրինության, անբարոյականության և անարդարության հետ. Ցոլակ ԱկոպյանԴեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիաՈրքան ժամանակները խորանում են, այդքան այդ մարդկանց վախից բխած ցինիզմն ու լկտիության գերադրական աստիճանն արտայատվում է. ՍրբազանԱրցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է. Տիգրան ԱբրահամյանՔննարկվում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցըՈւղիղ․ Սրբազանն ու աջակիցները հավաքվել են Սուրբ Աննա եկեղեցու բակումԱլեն Սիմոնյանը ստում է. ցավոք, Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում է, և նրա հասցեին կարող են բազմաթիվ հայտարարություններ անել. Մետաքսե ՀակոբյանՀնդկաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքըԻմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը, չասեմ սենաացիոն, բայց շատ հետաքրքիր է լինելու. Հրայր Թովմասյան (տեսանյութ)Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Աննա Հակոբյանը հանդիպել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության Շանդունի նահանգային մշտական կոմիտեի անդամի հետԱվտովթար՝ Պռոշյան գյուղում. բախվել են «Kia Sorrento»-ն, «Nissan»-ը և «ՎԱԶ 2107»-ը. կա 2 վիրավորՇնորհավորում եմ Ադրբեջանի հայ լոբբիստներին, Բաքվի հետ երկկողմ բանակցությունն իրենց շահերից է բխում (տեսանյութ)Լիցենզավորման և հավաստագրման համար մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ ներկայացված հայտերը կդիտարկվեն նաև հաջորդող օրերին
Ամենադիտված