Նիկոլ, ֆեյքերիդ ֆաբրիկան լավ չի աշխատում, լրիվ գլուխ են պահում, էս քեզ չե՞ն հարգում․ Նաիրա Զոհրաբյան
World PressԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Նիկոլ, էս քեզ չե՞ն հարգում սրանք, հը՞Նիկոլ, ֆեյքերիդ ֆաբրիկան լավ չի աշխատում։ էս ի՞նչ բարդակ է, լրիվ գլուխ են պահում։ էս հե՞չ չեն հարգում քեզ։ Էդ մեր, հարկատուներիս հաշվին պահվող ՊՈԱԿ-ը, էդ տոտո-ներն ու վիվառո-ները ոնց որ լուրջ չեն վերաբերվում գործին։ էս ի՞նչ անպատասխանատու վիճակ է։
Հեչ արժանահավատ ֆեյքեր չեն բացում, ասեմ իմանաս։ Գոնե էդ ֆեյք էջում ձեւի համար մի հատ, ասենք, եղունգի շիլակի, ունքի տատուի, կամ Նիագարայի ջրվեժի նկար դնեն, ինչպես իրենց հարգող բոլոր ֆեյքերն են անում։ Չէ, սրանք էջը բացում են ու դավայ, առանց շիլակի, ունքի տատուի, սկսում հայհոյել Սրբազանին, այս շարժումը, ինձ ու անտինիկոլ ճամբարի մնացած գործիչներին։ Մի հատ ջղայնացի սրանց վրա՝ էս հե՞չ հարգանք չկա՞, էս ինչ կարգի գլուխ են պահում։ Լավ, չե՞ք ամաչում՝ էս մարդը (Նիկոլը), ձեզ հացի տեր է սարքել, արդեն սրճարաններում նախալյավու պիվա չեք խմում, արդեն տանը դուշ ունեք, էս չե՞ք կարողանում մի քիչ արժանահավատ ֆեյքեր բացել, հեշտ տարբերակի հետեւի՞ց եք ընկել։
Ինչ ասեմ, ամոթ ձեզ։ Գոնե մի հատ նկար դրեք, մի հատ անուն-ազգանուն գրեք, օրինակ՝ Բերքաբեր Տավարածյան, որ էջը ռոմանտիկ մորքուրի էջ լինի, մի հատ էլ Անդրեյ Գուբինից նաֆթալին կլիպերից դրեք: Ալարո՞ւմ եք։
Նիկոլ, ես, որպես հարկատու, իմ արդար ցասումն եմ հայտնում պետական ռեսուրսների էս ոչ արդյունավետ վատնումից։
Հասկանում եմ, գնալով բարդանում է ձեր վիճակը, որովհետեւ նատուրալ նիկոլականները, ովքեր սոցցանցերի ակտիվ քֆուրչիներն էին, գրեթե զրոյացվել են, բայց դա չի նշանակում, որ սենց անպատասխանատու կերպով պիտի մսխել հեղափոխության «վեհ» արժեքները։
Մի խոսքով, լավ չեն աշխատում՝ դրանց պրեմյա էլ չտաս»։