Նեթանյահուն հայտարարել է, որ «լսում է» պատանդների հարազատների ճիչն ու խոստացել է հաղթել պատերազմում Գյումրիի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները Օլիմպիական մարզուհուն հրկիզած տղամարդը ստացված այրվածքներից մահացել է հիվանդանոցում ԱՊԼ-ում հայտարարել են ՄԱԿ-ի դատարանում Իսրայելի դեմ հայցին միանալու համաձայնության մասին Դոնալդ Թրամփը նշել է Քամալա Հարիսի հետ հեռուստաբանավեճերում ամենամեծ խնդիրը ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն Հատուկ ռազմական գործողությունը մեր նպատակներին հասնելու միակ միջոցն է․ Պեսկով Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով 

Հայաստանում 2024թ. առաջին 6 ամիսներին բեռնափոխադրումների ծավալի կրճատում է արձանագրվել

Հասարակություն

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում տրանսպորտով բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16.8 տոկոսով: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հունվար-հունիս ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով տեղափոխվել է 7 մլն 439.1 հազար տոննա բեռ, որից 1 մլն 422.2 հազար տոննան` հունիսին:

Ամռան առաջին ամսին բեռնափոխադրումների ծավալը՝ մայիսի համեմատ, աճել է 6 տոկոսով, սակայն 13.1 տոկոսով քիչ է եղել նախորդ տարվա հունիսի ցուցանիշից:2024 թվականի առաջին 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել են ավտոտրանսպորտով ներկրման ծավալը (5.5 տոկոսով), օդային բեռնափոխադրումների (13.8) և օդային ճանապարհով արտահանված բեռների (33.8) ծավալները: Ընդ որում, ավտոմոբիլային փոխադրամիջոցներով արտահանման և ներկրման ցուցանիշները ներառում են նաև այլ երկրների տրանսպորտով միջպետական հաղորդակցության բեռնափոխադրումների ծավալները:

Նմանապես, օդային ճանապարհով տեղափոխված բեռների ծավալի ընդհանուր ցուցանիշում ներառված են նաև այլ երկրների ավիաընկերությունների իրականացված բեռնափոխադրումները:2024-ի առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միանգամից 57.9 տոկոսով նվազել է երկաթգծով բեռնափոխադրումների ծավալը, որը կազմել է 576.7 հազար տոննա:

Հունիսի ծավալը 115 հազար տոննա է, որը 38.6 տոկոսով շատ է մայիսյան ցուցանիշից, սակայն 32.8 տոկոսով քիչ է նախորդ տարվա հունիսի ծավալից:

Հունվար-հունիս ամիսներին երկաթուղային տրանսպորտով արտահանման ծավալները կրճատվել են 2.8 (կազմել է 163.6 հազար տոննա), ներկրմանը՝ 30 (302 հազար տոննա), իսկ ներհանրապետական բեռնափոխադրումներինը՝ 85.6 տոկոսով (111.1 հազար տոննա):Հունիսին երկաթգծով արտահանվել է 19.9, ներկրվել՝ 45.9, իսկ հանրապետության ներսում փոխադրվել է 49.2 հազար տոննա բեռ:

Մայիսի համեմատ արտահանումը նվազել է 24.9 տոկոսով, ներկրումն աճել է 20.5 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումներն ավելացել են 2.7 անգամ: Նախորդ տարվա հունիսի համեմատ նշված երեք կետերով ցուցանիշները նվազել են համապատասխանաբար 41.5, 40.9 և 17.2 տոկոսով:Ավտոտրանսպորտային միջոցով բեռնափոխադրումների ծավալն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 9.6 տոկոսով քիչ է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 5 մլն 872.2 հազար տոննա: Այս տարվա մայիսի համեմատ աճը կազմել է 2.6 տոկոս, իսկ 2023-ի հունիսի համեմատ նվազել է 11.1 տոկոսով: Այս տարվա հունիսին ավտոմեքենաներով տեղափոխվել է 1 մլն 183.5 հազար տոննա բեռ:

2024-ի առաջին կիսամյակում տրանսպորտի այս տեսակով արտահանման ծավալը 0.3 տոկոսով քիչ է եղել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 426.4 հազար տոննա: Դրանից 101.9 հազար տոննան հունիսի ցուցանիշն է: Մայիսի համեմատ գրանցվել է 49.7, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 15.3 տոկոսի աճ

Հաշվետու ժամանակաշրջանում ներկրման ծավալներն, ինչպես նշեցինք, 5.5 տոկոսով գերազանցել է 2023-ի առաջին կիսամյակի ցուցանիշը՝ կազմելով 1 մլն 911.9 հազար տոննա, որից 351.1 հազար տոննան՝ հունիսին: Մայիսի համեմատ ծավալը նվազել է 7.5, իսկ 2023-ի հունիսի համեմատ՝ 9.9 տոկոսով:

Ներհանրապետական ճանապարհներով բեռնափոխադրումների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում 16.9 տոկոսով զիջել է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշին՝ կազմելով 3 մլն 533.9 հազար տոննա: Հունիսի ցուցանիշը 730.5 հազար տոննա է: Դա 3.4 տոկոսով բարձր է մայիսի տվյալից, սակայն 14.3 տոկոսով քիչ է, քան 2023-ի հունիսին:

Օդանավերով բեռնափոխադրումների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում 13.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ կազմելով 17.3 հազար տոննա, որից 2.6 հազար տոննան՝ հունիսին: Դա 3.7 տոկոսով պակաս է մայիսի ծավալից, սակայն 4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հունիսի ցուցանիշը:

Այս ճանապարհով արտահանման ծավալները 33.8 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը՝ կազմելով 10.3 հազար տոննա:

Հունիսին տեղափոխվել է 1.5 հազար տոննա բեռ՝ 6.2 տոկոսով քիչ, քան մայիսին: Այնուհանդերձ, դա 36.4 տոկոսով գերազանցում է 2023-ի հունիսի ցուցանիշը:

Այս տարվա առաջին կիսամյակում օդային տրանսպորտով ներկրված բեռների ծավալը (7 հազար տոննա) 6.7 տոկոսով քիչ է եղել, քան 2023-ի նույն ժամանակահատվածում: Հունիսին ներկրվել է 1.1 հազար տոննա բեռ: Մայիսի ցուցանիշը մնացել է անփոփոխ: Նախորդ տարվա հունիսի համեմատ ծավալը կրճատվել է 21.4 տոկոսով:

Մայրուղային խողովակաշարային տրանսպորտով այս տարվա հունվար-հունիս ամիսներին բեռնափոխադրման ծավալը 8.2 տոկոսով քիչ է եղել 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 972.9 հազար տոննա, որից 121.1 հազար տոննան՝ հունիսին: Դա 18.1 տոկոսով շատ է այս տարվա մայիսի ցուցանիշից, սակայն 8.4 տոկոսով պակաս է, քան նախորդ տարվա հունիսին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նեթանյահուն հայտարարել է, որ «լսում է» պատանդների հարազատների ճիչն ու խոստացել է հաղթել պատերազմումԳյումրիի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՎրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասինԻսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորներըՕլիմպիական մարզուհուն հրկիզած տղամարդը ստացված այրվածքներից մահացել է հիվանդանոցումԱՊԼ-ում հայտարարել են ՄԱԿ-ի դատարանում Իսրայելի դեմ հայցին միանալու համաձայնության մասինԴոնալդ Թրամփը նշել է Քամալա Հարիսի հետ հեռուստաբանավեճերում ամենամեծ խնդիրըԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-նՀատուկ ռազմական գործողությունը մեր նպատակներին հասնելու միակ միջոցն է․ ՊեսկովԴատավոր Արուսյակ Ալեքսանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսովՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպված միջազգային ֆորումի ընթացքում ոչ մի խոսք չի հնչել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների մասին․ ԱռաքելյանՀատուկ ավտոբուսային երթուղի՝ միայն հրեաների համարԻնչ դիետա են խորհուրդ տալիս տարեցներին՝ սրտի հիվանդությունները կանխարգելելու համարԱբովյանի «ՄՌՈւ»-ի տարածքում հայտնաբերվել է սպիտակ կտորից կասկածելի պարկՊիտի արդարացնեին, պիտի փոխհատուցեին, քաղաքական ցուցումներ տվողներին ու կատարողներին պիտի պատժեին. ԽաչատրյանԵս ահավոր ուրախացա Արմեն Աշոտյանի տղաների համար, աշխարհը այսօրվանից իրանցն ա․ Տիգրան ՔոչարյանՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉինաստանԱպրիր քեզ համար, ստեղծիր քոնը՝ սեփականը. Ծովինար ՄարտիրոսյանՀունգարիան ցանկություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը ՀՀ-ի հետ՝ էներգետիկ ոլորտումՀետաքրքիր փաստեր՝ Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպմանն ընդառաջԱնվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները. ՄարտիրոսյանՓաշինյանը քննարկել է ՔՊ զարգացման ռազմավարության կատարման ընթացքըԱԺ պատգամավորները գործուղվում են Դուբլին՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելուՄահացել է գեղանկարիչ Էդուարդ ԽարազյանըՏեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրելՄատենադարանի պատվիրակությունն ԱՄՆ-ում է, հանդիպել են Նուբար ԱֆեյանինԱրմեն Աշոտյանը Նուբարաշենի բանտից վաղը կտեղափոխվի տնային կալանքի«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող փողոցը անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անվամբՄինչև սեպտեմբերի 30-ը փակ են լինելու փողոցներԱդրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՓաշինյանինԱհազանգ. քիչ առաջ ձերբակալվել է Նաիրիի հանայնքապետի դեմ բողոքող ավագանու անդամը«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու մարմին՝ կախված վիճակումՊատրաստ ենք Իրանի հետ անվտանգության խորհրդի գծով փոխգործակցության ընդլայնմանը․ ՇոյգուՔաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է ապացուցել իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը․ Զաքարյան306 ապագա պարեկ ատեստավորվում է անցնումՀՀ-ն Իրանի հետ քննարկել է «խաղաղության խաչմերուկը», շեշտել են ինքնիշխանության պահպանման հրամայականըՕրերս Մոնակոյում հայկական շունչ էր տիրում. Վրույր ՓենեսյանՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարներըԱրմեն Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՃապոնիայում ձերբակալել են կնոջն օրական 100 անգամ զանգահարող տղամարդուն. Sora NewsՎրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան եռակողմ հուշագիր են ստորագրել2024 թվականի առաջին կիսամյակում ՊՎԾ-ն դիտարկել է թվով 5678 գնման ընթացակարգեր«Հայաստանի սպառազինումը ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ողջ տարածաշրջանի համար»․ ՀասանովԱրագածոտնի, Լոռու և Արարատի մարզերում 29 մլն դրամի հափշտակության դեպքի քրեական գործը դատարանում էՀՅԴ հասցեին հնչող նոր մեղադրանքի, ինքնիշխանության սահմանման և այն քպ֊ից պաշտպանելու անհրաժեշտության․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)Ուղևորափոխադրման համար «Մայր Հայաստան» խմբակցության առաջարկած սակագնային համակարգն ավագանին չընդունեցՄշակվել է կեսարյան հատումների նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիրՀրազՋԷԿ-ի չգործող ձուլարանում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆՇտապ գրություն եմ ուղարկել ՆԳՆ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին իրավիճակի վերաբերյալ պարզաբանման համար. ԹովմասյանՍևանա լճում առաջին անգամ անցկացվել է J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնություն
Ամենադիտված