Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող աշխատանքները
ՀասարակությունԸնթացքի մեջ են Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կոմունիկացիաների տեղափոխման, հողային, փոխհատման կամրջի հիմքերի բետոնացման և երկաթբետոնե հեծանների տեղադրման աշխատանքները: Ավարտվել են սևահողի շերտի հեռացման աշխատանքները: Ավարտական փուլում է հողային աշխատանքների հիմնական մասը։ Ավարտվել են կմ36+000-կմ37+002 հատվածի 1կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքները, ինչի արդյունքում Մ-1 գործող ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես տեղափոխվել է` գործող ճանապարհահատվածում նոր ճանապարհի լիցքի աշխատանքների նպատակով: