ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ջուր չի լինի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն Հայաստանի երկու քաղաքներում ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ կբացվեն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 8 Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. ԱՆ Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ (տեսանյութ) Գազ չի լինելու Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար 

Իրենց անգործության պատճառով եղբորս դիակը մեզ հասավ 3 տարի անց. Արթուրն այսօր կդառնար 24 տարեկան

Հասարակություն

MediaHub

Արթուրի ընտանիքի անդամները 3 տարի սպասել են հրաշքի, որ մի օր ինչ որ տեղից նա կհայտնվի... նա անհետ կորած էր համարվում 2020 թվականի պատերազմից, սակայն հրաշք այդպես էլ տեղի չունեցավ:

Այսօր Արթուրը կդառնար 24 տարեկան, բայց հավերժ մնաց 20 տարեկան:

MediaHub-ը վերհիշում է հարցազրույցը նրա եղբոր հետ:

***

«Մեր ընտանիքը 3 տարի անընդմեջ սպասել է եղբորս՝ Արթուրին, նա անհետ կորած էր համարվում 2020 թվականից։ Սկզբում, ընկերներից մեկն ասաց «Բայրաքթար»-ով խփել են դիրքի վրա, ինքը վիրավորվել է, իսկ Արթուրին դրանից հետո չի տեսել, ինքն էլ մտածել է, որ եթե իր հետ չեն իջեցրել դիրքից հոսպիտալ, ուրեմն զոհվել է»,MediaHub-ի հետ զրույցում եղբոր՝ Արթուր Հայրապետյանի մասին պատմում է Տիգրանը։  

Արթուրը` որպես ժամկետային զինծառայող, Հադրութի զորամասում էր, երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ` կիրառելով զինանոցի ողջ ներուժը։ Ծանր մարտերից ու Հադրութի գրավումից հետո հայկական զորքը հետ է քաշվել, հասել Մարտունի։ Տիգրանի տեղեկություններով՝ եղբայրը զոհվել է Մարտունու «Կամար» բարձունքում։

«Զինադադարից հետո ամեն օր սպասում էինք հրաշքի, որ ինչ որ տեղից կհայտնվի, որոնողական աշխատանքները մեկնարկել էին, իսկ նրանից ոչ մի լուր։ Որքան օրերն անցնում էին՝ այնքան նրա ողջ մնալու հույսերը մարում էին։ Մտածեցինք գերի է։ Դրա համար գործի դրեցինք արտերկրում ապրող մեր բոլոր ծանթների ներուժը` պաշտոնյաներ, գործարարներ, զինվորականներ, մի խոսքով՝ մարդկանց, ովքեր կկարողանային հստակ տեղեկություն իմանալ Բաքվից։ Մինչ տեղեկություն ստանալը, ԴՆԹ պատասխան եկավ, որ նույնականացումը համընկել է, եկեք ՀՀ Մարտունու դիահերձարան։ Եկանք, ասացին` «սխալմունք է եղել, ձեր տղայի մարմինն այստեղ չէ», ներողություն խնդրեցին, մենք հետ եկանք Ստեփանակերտ։ Մի քանի օր անց պատասխան ստացանք, որ եղբայրս Բաքվի բանտում է, գերեվարվել է»,- ասում է Տիգրանը։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ իրար հակասող տեղեկություններն ու սպասումն ավելի դաժան է եղել հատկապես մոր համար։ Արցախի պաշարման ժամանակ ԴՆԹ հետազոտության կենտրոնից նորից են զանգել` վստահեցնելով, որ նախորդ անգամ սխալվել են, բայց այս անգամ հստակ է․ նույնականացվել է Արթուր Հայրապետյանի աճյունը։

«Չկարողացանք գալ, քանի որ ճանապարհը փակ էր։ Երբ սեպտեմբերին տեղափոխվեցինք Հայաստան, առաջին բանը, որ արել ենք Արթուրի ԴՆԹ թեստը Մոսկվայի առաջատար գիտագործական կենտրոն ուղարկելն էր։ Հոկտեմբերին ասացին 99.9 տոկոսով պատասխանը, աճյունը նույնականացվել է։ Դա փաստորեն այն նույն դիակն էր, որը 2 տարի առաջ ասել են` «ձերն է», հետո ներողություն խնդրել, թե սխալմունք է։ Այսինքն՝ իրենց անգործության պատճառով մենք սպասել ենք 3 տարի։ Ինչևէ, եղբորս հուղարկավորեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մայրս, որ 3 տարի սպասել է հրաշքի, ակնկալիքները չարդարացան։ 2020 թվականից կուտակված ցավը կրկնապատկվեց։ Հիմա սփոփվում ենք նրանով, որ գոնե Արթուրի դին ուշ է մեզ հասել, գերեզմանը չի մնացել Արցախում, թե չէ կխելագարվեինք։ Գոնե այստեղ գնում ենք «Եռաբլուր», փոքր ինչ թեթևացած տուն վերադառնում»,- ասում է մեր զրուցակիցը։

Ստեփանակերտում, Հայրապետյանների ընտանիքում 3 տղա է մեծացել։ Ընտանիքի կարոտը 44-օրյա պատերազմից հետո չի փարատվում, Արթուրի զոհվելու ցավը չի մեղմվում։ Տիգրանը համոզված է, որ իրենց ընտանիքում դեռ նոր Արթուր է ծնվելու։ 

Արթուր Հայրապետյանն ապրեց ընդամենը 20 տարի, բայց նրա ու իր մարտական ընկերների հերոսությունների մասին դեռ շատ է խոսվելու։ Նրանք կարող էին լքել իրենց վերապահված դիրքը, նահանջել՝ փրկվելու համար, բայց ընտրեցին գիտակցված մահը։

 

Հունան Թադևոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ջուր չի լինի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն Հայաստանի երկու քաղաքներում ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ կբացվեն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 8Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. ԱՆ Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ (տեսանյութ) Գազ չի լինելու Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար Ի՞նչ վիճակում է վիրավորում ստացած ոստիկանը․ մանրամասներՄեկնարկում է թատերաշրջանի բացումը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նոր մանրամասներ` Սիլիկյան նոր խճուղում տեղի ունեցած ծանր վթարից Գործարկվելու են էլեկտրական շչակներ Սեպտեմբերի 8-ի աստղագուշակԼուկաս Զելարայանը կարող էր խփել Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկը Ոստիկանի սպանության, մեկի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ Ավտոճանապարհներն անցանելի են Դոլարը նվազել է. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 8-ին Իրանը նոր մայրաքաղաք կունենա՞․ նորընտիր նախագահը պլաններ ունիԱռանց դաշտը մաքրելու մեր երկիրն ու ժողովուրդը դատապարտված են մահվան. Վարուժան ԳեղամյանՍա ընդդիմադիրներին փողոցներում ջարդել չի, որ հստակ անեն. ՖիդանյանԾանր վթար Երևանի Սիլիկյան նոր խճուղում. կա զոհ (տեսանյութ)Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դասագիրք չկա, «Հայոց պատմության» դասաժամին պետք է երևակայեն. Սա ընդգծված պետական քաղաքականություն է. Ատոմ Մխիթարյան Հայտնաբերել ու ձերբակալել են ոստիկանին սպանած, ևս 1 ոստիկանի վիրավորած հանցագործին«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ ԲուդանովՍեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինիՀրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրենՇոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնումՈստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջԹուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխաՍեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԱզգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին (լուսանկարներ)Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջԱրգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրելԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչՀայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակըՎահե Ղազարյանը Նալբանդյան գյուղում էՍպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված էՈստիկանին սպանած անձը փախել է. նրան փնտրում են. ոստիկանության ղեկավար կազմը Արմավիրում է. ուժեղացված ծառայություն՝ մարզում
Ամենադիտված