Չինաստանը և Բրազիլիան մերժել են Շվեյցարիայի խաղաղության ծրագրի հարթակի առաջարկը SpaceX-ի կողմից ուղեծիր ուղարկված ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացները դուրս են եկել բաց տիեզերք Մոլդովայի ընդդիմությունը Սանդուին մեղադրել է հակառակորդներին հետապնդելու մեջ Թեհրանը համարժեք պատասխան կտա. ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները Հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի գործարարը կալանավորվել է Ես այն մարդը չեմ, ով մոռանում է անցյալը․ Ռոնալդու Երկրում ճգնաժամ չի լինելու. Կոբախիձե Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործով իրավապահների փնտրտուքները դեռ շարունակվում են (տեսանյութ) Վահագն Աֆյանը՝ Բանգլադեշում և Նեպալում ՀՀ դեսպան 

ՀՀ ՊՆ-ն, փաստացի, հաստատում է՝ Բաքվի հետ հուշագիր ստորագրվել է՝ տարածքներ հանձնելու մասին, սակայն նշում՝ պետական գաղտնիք է

Հասարակություն

ՀՀ ՊՆ-ն, փաստացի, հաստատում է, որ Բաքվի հետ հուշագիր են ստորագրել ու Սյունիքում տարածքներ հանձնել Ադրբեջանին, սակայն ավելացնում՝ պետական գաղտնիք է։

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը հուլիսի 26-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ Արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։ «Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր»։

Հարցին՝ հուշագիր, որով այդ տարածքները փոխանցե՞լ էին Ադրբեջանին, Այվազյանը նշել է․ «Այդպես հայտարարվեց։ Անվտանգության խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել, և տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, առնվազն ես տեղյակ չեմ եղել, և հետագայում է դա պարզվել։ Եվ երբ պարզվել է, ես դիմել եմ վարչապետի միջոցով Պաշտպանության նախարարությանը, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրվի։ Իմ պաշտոնավարման մինչև վերջ այդ փաստաթղթերին ես ծանոթ չեմ»։

«Փաստինֆո»-ն օգոստոսի 5-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ՝ պարզելու, թե երբ և ում կողմից է ստորագրվել հուշագիրը, ինչ հարցեր է կանոնակարգում այն և ինչու այն չի ներկայացվել ՍԴ՝ սահմանադրականության հարցը պարզելու համար, ՊՆ-ն արդյոք համաձայնեցրել է հուշագրի ստորագրումը՝ ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուշագրով շոշափվում են տարածքային հարցեր և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներին՝ խնդրել ենք տրամադրել նաև հուշագրի օրինակը։

ՀՀ ՊՆ-ից նախ լրացուցիչ ժամանակ էին խնդրել, ապա՝ մերժել տեղեկատվության տրամադրումը՝ պետական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ։

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր՝ 2024թ․ օգոստոսի 5-ի 32-Ա-24 տեղեկատվություն ստանալու հարցման՝ հայտնում ենք, որ բարձրացված հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ենթակա չէ հրապարակման՝ հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Պետական գաղտնիքի մասին» օրենքի Գլուխ 2-ի 10-րդ հոդվածի պահանջը »,- նշված է պատասխանում։

Փաստացի, ՀՀ ՊՆ-ն հաստատել է, որ նման հուշագիր, իրոք, ստորագրվել է, այլապես կհերքեր։ Մինչդեռ չի հերքել ու այդպես հաստատել դրա գոյությունը, ուղղակի հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել՝ ասելով, որ պետական գաղտնիք է։ Այսինքն՝ ժողովրդից թաքուն, ժողովրդի թիկունքում, գաղտնի փաստաթուղթ է ստորագրվել ու տարածքներ հանձնվել՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը։

Այսինքն՝ բացառված չէ, որ վաղն էլ մեկ այլ գաղտնի փաստաթուղթ ստորագրեն Գեղարքունիքի, Արարատի մարզի այլ տարածքներ հանձնելու մասին։ Ավելին, չկա երաշխիք, որ արդեն չի ստորագրվել ու այդպես հերթը հասնի Երեւանին։

ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում ենք քրեական վարույթ նախաձեռնել՝ պաշտապանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ քայքեր անելու համար։ Պահանջն ուղղված է ՀՀ եւ ոչ թե Ն.Փ-ի գլխավոր դատախազությանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսրայելական բանակը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացման մասինՉինաստանը և Բրազիլիան մերժել են Շվեյցարիայի խաղաղության ծրագրի հարթակի առաջարկըSpaceX-ի կողմից ուղեծիր ուղարկված ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացները դուրս են եկել բաց տիեզերքՄոլդովայի ընդդիմությունը Սանդուին մեղադրել է հակառակորդներին հետապնդելու մեջԹեհրանը համարժեք պատասխան կտա. ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններըՀետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի գործարարը կալանավորվել էԵս այն մարդը չեմ, ով մոռանում է անցյալը․ ՌոնալդուԵրկրում ճգնաժամ չի լինելու. ԿոբախիձեՇախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավՆիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործով իրավապահների փնտրտուքները դեռ շարունակվում են (տեսանյութ)Վահագն Աֆյանը՝ Բանգլադեշում և Նեպալում ՀՀ դեսպանՓաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց է տեղի ունեցել․ քննարկել են «խաղաղության գործընթացը»Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ ենՄեր սկզբունքները միշտ անփոփոխ են․ Առուշ ԱռուշանյանՇիրակի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ 6 վիրավոր կաՏիգրան Ավինյանի ու նրա տիկնոջ տպավորիչ ունեցվածքը, սկեսուր ու սկեսրայր, որոնք մեծահոգաբար ձեռք են մեկնել հարսինԿալանավորվել են Երևանում՝ ԱՄՆ-ի հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման կազմակերպիչն ու կատարողներըՌԴ-ն հետախուզում է հայտարարել պետական սահմանը հատած օտարերկրյա լրագրողների նկատմամբԺողովրդին պետք է տանք թվային բացատրություն, թե ինչու ենք տասնյակ միլիարդ դրամ ծախսել և նոր ինստիտուտ ստեղծել. վարչապետՀրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել ՖարմանյանՄիջազգայնորեն վավերացված փաստաթղթով ցույց կտանք՝ Հայաստանում կան պատշաճ ներդրումային պայմաններ«Երևանյան երկխոսության» փակ քննարկմանը անդրադարձ է կատարվել անվտանգության ներկայիս մարտահրավերներինՀանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է․ ՆԳՆԱլեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարինՄԱԿ-ը գնահատել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասըՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը 19°C էԵս չտեսա քնած դատավոր. փաստաբանԿալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենըԿգա այդ հրաշալի օրը՝ նորից նրանց շուրթերից կլսենք «մամ ջան» բառերը․ անհետ կորածի մայրԴանակահարություններ հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներՄիրզոյանը և ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարը քննարկել են համագործակցային հարցերԱյս մեղադրական եզրակացությունն առնվազն 10 մահացու հիվանդություն ունի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)Ներկա իշխանությունները չեն հանդուրժում մարդկանց, ովքեր չեն կիսում իրենց տեսակետըԺամկետանց սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում․ ստուգայցեր են իրականացվում102 մլն եվրո վարկ՝ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման համարՀՀ-ի խորհրդարանը շատ ներկայացուցչական և ներառական է. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարՊուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետԱրագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը կվերականգնվի սեպտեմբերի 13-ինՀայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածելԿապահովվի Մարմաշենի վանական համալիրի պահպանությունըՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակԲնակարանների արժեքի նվազում չի սպասվումԻրականությունն այլ է․ հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ ԴանիելյանՖրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացու նկատմամբ դատավճիռըԲուժքույրը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորված անձին և ձերբակալվել է ՊԵԿ-ում կգործի տեղեկատվության ավտոմատ փոխանակման էլեկտրոնային համակարգԱննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Նոր որոշմամբ կապահովվի Մարմաշենի վանական համալիրի պահպանությունը Փաշինյանն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՎրաերթի ենթարկված 84-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Ամենադիտված