Պաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից
WorldՈւրոշ Ստոյանովիչը, Պերիշա Պեշուկիչը և Նիկոլայ Պրուդնիկովը հեռանում են «Ուրարտուից»։ Հայտնում են ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պրուդնիկովի, ինչպես նաև Ստոյանովիչի և Պեշուկիչի պայմանագրերը ավարտվել են։ Կողմերը որոշել են չերկարաձգել այն։
Ֆուտբոլիստները միացել էին «Ուրարտուին» 2023 թվականի ամռանը։
Ռուս ֆուտբոլիստը անցկացրել 24 հանդիպում և խփել 4 գոլ, Պերիշա Պեշուկիչը անցկացրել է 18 հանդիպում և խփել 1 գոլ իսկ Ուրոշ Ստյանովիչը`22 հանդիպում։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին՝ իրենց ելույթների համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։