Կիրանցի պաշարում. հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են
Emergency CaseԱռավոտյան ևս երկու ավտոբուս ոստիկաններ են տեղափոխվել Կիրանց ու գյուղի մուտքերը շարունակում են փակ պահել ոստիկանական ուժերով։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Կիրանցի բնակչուհին՝ նշելով, որ թույլ չի տրվում անգամ հարեւան գյուղերից որեւէ մեկի մուտքը՝ Կիրանց։
Գյուղացիներին պատճառը չի ասվել, բայց ենթադրություններ ունեն՝ շարունակում են բողոքել ապօրինի սահմանազատման դեմ եւ, գյուղը վերցնելով շրջափակման մեջ, ոստիկանները փորձում են կանխել այլ անձանց աջակցությունը՝ կիրանցիների պայքարին, որոնք պաշտպանում են իրենց հողը։
Գյուղը լցված է տարբեր մարզերի ոստիկանության աշխատակիցներով, անգամբ՝ հարակից գյուղեի հետ ճանապարհներն են փակվել ու ստիպված են լինում տարանցիկ ճանապարհներից օգտվել։