Ֆրանսիայի ՆԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է անջատողականությանն աջակցելու մեջ
Արտաքին ՔաղաքականՖրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը մեկնաբանել է Ադրբեջանի ակտիվ միջամտությունը Նոր Կալեդոնիայի հարցում։
«Ադրբեջանը փորձում է օգտագործել «Կալեդոնիայի օրինակը»՝ ի պատասխան հայերին աջակցության, ինչը պատիվ է Ֆրանսիայի համար»,- ասել է նախարարը, որի ելույթը հրապարակվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի՝ X–ի միկրոբլոգում։
Ֆրանսիացի նախարարը Բաքվին մեղադրել է անջատողականությանն աջակցելու համար։
Ի պատասխան՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է անջատողականությանն աջակցելու մեղադրանքները և դրանք անվանել «անհիմն»։
«Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դերմանինի՝ Ազգային ժողովի իրավական հանձնաժողովի նիստում մեր երկրի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները՝ խոսելով Ադրբեջանի և Նոր Կալեդոնիայի միջև կապերի մասին», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Ավելի վաղ Նոր Կալեդոնիայի խորհրդարանի դիմաց մի քանի փոքր բողոքի ակցիաներ էին կազմակերպվել Ֆրանսիայի «գաղութային քաղաքականության» դեմ։
Հատկանշական է, որ հանրահավաքներում, բացի ազգային դրոշներից, ծածանվել են նաև Ադրբեջանի դրոշները։