Կինը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա գլխին ծաղկակաղամբ է ընկել Թրամփը 2025 թվականին Շոտլանդիայում երկրորդ գոլֆի դաշտը կբացի Ֆուտզալի Բրազիլիայի հավաքականը 12 տարվա ընդմիջումից հետո դարձել է աշխարհի չեմպիոն Հոսանքով տարված զբոսաշրջիկին գտել են շնաձկան որովայնում Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիան ավարտելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև Տղամարդը 22 տարում 40 հազար ծառ է տնկել՝ իր քաղաքում զբոսայգի հիմնելու նպատակով Կոլագենով հավելումները կնճիռներից պաշտպանում են սովորական սպիտակուցից ոչ ավելի լավ. Daily Mail Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը «Վրացական երազանք» կուսակցության կարևորագույն առաջնահերթություններն է. Վրաստանի վարչապետ Նախագահը մի «փիս խասյաթ» ունի, շատ հաճախ ճիշտ է դուրս գալիս. Լևոն Զուրաբյան ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը պատմել Է իրանական հարձակմանը պատասխանի մասին ՀՀ պետական պարտքը 2024թ. օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է մոտ 4 տրլ 830,3 մլրդ դրամ Իլոն Մասկը ցանկություն է հայտնել համագործակցել հայկական տեխնոլոգիական համայնքի հետ 

Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»

Ադրբեջան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջնական տարբերակից, ինչպես հայտնի է, հանվել էր, այսպես կոչված, անկլավների հարցը։ Եվ Փաշինյանը նույնպես խոստովանում էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է այդպիսի հարց, բայց այդ կետն ընդհանրապես հանվել է: Դրանից հետո նա մի պահ սկսեց հայտարարել, թե անկլավների հարց չկա, այն չի քննարկվում, բայց որոշ ժամանակ հետո արդեն նշեց, թե անկլավների հարց կա, որին պետք է լուծում տրվի։ Ու անսպասելիորեն հանկարծ որոշվում է, որ սահմանազատումը պետք է սկսվի Տավուշի հատվածից: Ինչո՞ւ: Որովհետև եթե սկսվեր, ասենք, Գեղարքունիքից, Վայոց ձորից կամ Սյունիքից, ապա պետք է կատարվեր 1991 թ. սահմաններին համապատասխան, իսկ այդ գործընթացը պետք է ենթադրեր, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքներից, ինչը ձեռնտու չէ Ադրբեջանին։

Բաքուն առաջ է շարժվում ոչ թե փոխզիջումային, այլ միայն սեփական օրակարգը պարտադրելու մոտեցումով։ Թերևս Ադրբեջանի հաշվարկը շատ պարզ է՝ Հայաստանի կապիտուլ յացիան պետք է շարունակել այս անգամ արդեն Տավուշի ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմից հետո Տավուշի սահմանամերձ հատվածն այն ուղղությունն է, որտեղ ադրբեջանական զինված ուժերն էական առաջխաղացում չեն ունեցել։ Այսինքն, մեր դիրքերն ամուր են եղել, ու 2020 թ. հուլիսին Ադրբեջանի հետ բախումը ևս դա ապացուցել է։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանը խնդիր է դրել Հայաստանին թուլացնել կոնկրետ Տավուշի ուղղությամբ։ Բնականաբար, եթե անկլավները տրվում են, ապա նաև քանդվում է հայկական կողմի պաշտպանական գիծը։ Իսկ զրոյից նոր դիրքեր կառուցելը մեծ ժամանակ ու ռեսուրսներ է տանելու։ Չհաշված, որ մի շարք ուղղություններով հայկական կողմը դառնում է խոցելի։

Օրինակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվում այդ հատվածով անցնող գազամուղը, իսկ դիտարկման ներքո՝ ռազմավարական նշանակութան բարձունքներ, ինչպես նաև հայկական կողմի համար շատ կարևոր դերակատարություն ունեցող ճանապարհներ, այդ թվում՝ Վրաստանին կապող ճանապարհը։ Այնպես չէ, որ սահմանազատումից հետո անմիջապես սահմանն ուղղակի հանձնվելու է սահմանապահների վերահսկողությանը։ Ըստ էության Ադրբեջանը ոչնչով կաշկանդված չէ, ու անկլավներում ռազմական կոնտինգենտ կարող է կենտրոնացնել։ Մյուս կողմից էլ՝ սահմանազատումը տեղի է ունենում, սակայն որևէ փաստաթուղթ չկա, որով կկարգավորվեն սահմանային հարցերը։ Իսկ Ադրբեջանից էլ հայտարարում են, թե սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը միմյանցից տարանջատ գործընթացներ են։ Սա ենթադրում է, որ ադրբեջանական զորքերը կարող են նաև չբավարարվել անկլավներով։

Մի օր էլ Բաքվում կարող են հայտարարել, թե 1918 կամ 1920 թվականների ինչ-որ «քարտեզներ» են գտել, որ սահմանն այլ տեղով է անցնում, ու ագրեսիա ձեռնարկել։ Բացի այդ, կամայական սահմանազատման արդյունքում խախտվում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Մարդիկ սեփականություն ունեն, որն ուղղակի վերցվում ու հանձնվում է ուրիշին։ Այս ամենի արդյունքում խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, որը երաշխավորում է մարդկանց սեփականության իրավունքը։ Բացառված չէ, որ ադրբեջանական կողմը այլ ոտնձգություններ ևս չի իրականացնի ՀՀ քաղաքացիների ու նրանց սեփականության նկատմամբ։ Մյուս կողմից՝ պայմաններ են ստեղծվելու, որ ադրբեջանցիներն ահաբեկեն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակչությանը, վնաս պատճառելուց զատ նոր հոգեբանական ճնշման ենթարկեն:

Արդեն իսկ տեսանելի է, որ պայմաններ են ստեղծվում, որ Տավուշի սահմանամերձ շրջանները հայաթափվեն։ Հակառակորդը լրացուցիչ լծակներ է ստանում հայկական բնակավայրերի միջև հաղորդակցությունը խոչընդոտելու և մարդկանց մեկուսացման մեջ պահելու համար: Ու Բաքվի վարած քաղաքականության տրամաբանությունից ելնելով՝ Ադրբեջանը շուտափույթ ձեռնամուխ կլինի բնակչություն բերել անկլավների հատված, որպեսզի լեգիտիմացնի այդ հատվածների նկատմամբ իր վերահսկողությունը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա գլխին ծաղկակաղամբ է ընկելԹրամփը 2025 թվականին Շոտլանդիայում երկրորդ գոլֆի դաշտը կբացիՖուտզալի Բրազիլիայի հավաքականը 12 տարվա ընդմիջումից հետո դարձել է աշխարհի չեմպիոնՀոսանքով տարված զբոսաշրջիկին գտել են շնաձկան որովայնումՔեյթ Միդլթոնը քիմիաթերապիան ավարտելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջևՏղամարդը 22 տարում 40 հազար ծառ է տնկել՝ իր քաղաքում զբոսայգի հիմնելու նպատակովԿոլագենով հավելումները կնճիռներից պաշտպանում են սովորական սպիտակուցից ոչ ավելի լավ. Daily MailՀայտնի բլոգերը վթարի է ենթարկվել ուղիղ եթերում իր՝ 200 հազար դոլար արժողությամբ մեքենայով (տեսանյութ)Ճապոնիայում կենդանաբանական այգու պահակը ձերբակալվել է շիմպանզեի ուտելիքը գողանալու համարԻրանի հարվածից Ալիևը դողէրոցքի մեջ է․ Իսրայելի հատուկ ուժերն Արցախում են․ Արմեն Այվազյան. Life Armenia (տեսանյութ)Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը «Վրացական երազանք» կուսակցության կարևորագույն առաջնահերթություններն է. Վրաստանի վարչապետՆախագահը մի «փիս խասյաթ» ունի, շատ հաճախ ճիշտ է դուրս գալիս. Լևոն ԶուրաբյանՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը պատմել Է իրանական հարձակմանը պատասխանի մասինԻլոն Մասկը ցանկություն է հայտնել համագործակցել հայկական տեխնոլոգիական համայնքի հետՎրաստանը պատրաստ է ներդրում ունենալ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ ՄիկանաձեՑանկանում եմ Հայաստանի հավաքականի հետ հասնել հաջողության․ Բերեզովսկին՝ իր երազանքի մասինՀայաշատ Հայֆա քաղաքում հրթիռ է ընկել, քիչ առաջ էլի տագնապ էր. ի՞նչ վիճակում են տեղի հայերըԱվինյանը աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալովՀայաստանը մինչև COP29-ը ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»․ նախագահՈւկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմում գտնվող նավթային պահեստինՏավուշում թափուկ վառելափայտ նախատեսված է միայն նպաստառու 2500 ընտանիքների համարԱվանեսյանի որոշմամբ՝ Բերդի ԲԿ-ին թվային ռենտգեն սարք է տրվելԵրգիչ Արամեի ակումբն իրավապահները փակել են. ում են փորձում փրկել (տեսանյութ)Նախատեված է Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից57-ամյա տղամարդը իր «ԳԱԶել»-ում թմրանյութ է պահել․ նա հայտնաբերվել է (տեսանյութ)ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ խոսնակ Չինաստանում վաճառքի է հանվել արհեստական բանականությամբ աշխատող աշխարհում առաջին ավտոմեքենանԶինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելՈչինչ չի արվում, որ նման դեպքեր տեղի չունենան․ Իրավապաշտպանը՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի մասինԻնչպես է առաջացել հրդեհը․ «Դոմուսը» պաշտոնական հաղորդագրություն է տարածելԹող մի հատ ինքը գա ու երթևեկի ստեղ ու տեսնի` էս քաղաքի երթևեկությունը ո՞նցն ա. քաղաքացին` Ավինյանին (տեսանյութ) Կոտայքի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել Ford-ին․ կա զոհ Հավաքվում ենք Գլխավոր դատախազության շենքի մոտ․ «Սրբազան շարժում»Ժամանեցի Մոսկվա. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՌուսաստանի ու Իրանի նախագահները կհանդիպեն. մանրամասներՄոսկվան ՀՀ-Ադրբեջան հակամարտության կարգավորման հիմք է համարում եռակողմ համաձայնագրերի իրականացումըԼարսը փակ էՄիրզոյանն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ներկայացրել է «խաղաղության պայմանագրի» զարգացումները (տեսանյութ)Հրդեհի վերաբերյալ հերթական ահազանգն է ստացվել, այս անգամ՝ Ներքին ՇենգավիթիցՆախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է վոլեյբոլ խաղալու ժամանակ. նոր մանրամասներ Պարզվել է Սուրենավանում խուլիգանության դեպքի էական հանգամանքները. 1 անձ կալանավորվել էԱՊՀ երկրների արտգործնախարարներն անվտանգության վերաբերյալ հայտարարություն են ընդունելԳրիգոր Մինասյանը նշանակվել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետերԱՄՆ-ը և մի շարք արևմտյան երկրներ փորձում են խառնվել բանակցային գործընթացին․ Յուրի ՈւշակովՀայաստանում Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը ԿԳՄՍ նախարարություն էր եկել«Mercedes»-ներով Արտաշատ մեկնած 8 երիտասարդներ ծեծի են ենթարկել 25-ամյա երիտասարդի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունՉենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնականՈ՞ր դեպքում լիցենզիայի ներդիրի բացակայությունը չի կարող լինել աշխատանքների դադարեցման պատճառ
Ամենադիտված