Հայտնի է, թե ում են բերման ենթարկել դպրոցից Ինչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Նյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆ ԱԱԾ-ն Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշխատակցին տեղափոխել է ՀՀ քննչական կոմիտե. Հայկ Կոնստանյան Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք Ֆարերյան կզղզիներ-Հայաստան հանդիպմանը Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում է ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ Գործարկվելու է էլեկտրական շչակ Ի՞նչ եղավ 1 տոննա կոկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը Ինձ հետ խոսելուց 5 րոպե անց հորս համարից նորից զանգ ստացա, բայց խոսողն ինքը չէր. ցավակցում էին ինձ Եթե որևէ ռուսաստանցի զինվորականի այց լիներ, հիմա հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից. ՆԱՏՕ-ի գեներալի դեպքում՝ լռություն է. Բադալյան Մեր հարվածն Իրանին կլինի մահացու և ճշգրիտ. Իսրայելի ՊՆ Իտալացի կիթառահար Վիկտորիա դե Անջելիսը իր ամսագրի համար նկարվել է առանց վարտիքի (լուսանկարներ) 

Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի օրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գործնականում օժանդակում է ցեղասպանական ոճրագործ թշնամու՝ Ադրբեջանի կողմից մեր երկրի մի որոշակի մասն անեքսիայի ենթարկելուն: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպախումբը դա փորձում են ներկայացնել որպես սահմանազատման, սահմանագծման գործընթաց: Փաստացի, դա Հայաստանի տարածքները միակողմանիորեն թշնամուն արվող զիջում է, ըստ որում, թե՛ թշնամու, թե՛ ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիներին պատերազմով սպառնալու, այդ կերպ ահաբեկելու ճնշման ներքո: Միաժամանակ, ծավալվում է փաշինյանական իշխանության այդ կործանիչ որոշման ու կամայական քայլի դեմ համաժողովրդական ընդվզումը: Ավելին, բողոքն ահագնանում է, ստանում նորանոր դրսևորումներ:

Իշխանությունների հողատվական, զիջողական, եթե չասվի՝ կապիտուլ յանտական քայլերի դեմ ընդվզման էպիկենտրոնը, ցավոք, դեռևս Տավուշում է՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում: Այստեղ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ ընդվզող տավուշցիներին են միացել բազմաթիվ հանրային դեմքեր, հոգևոր և հասարակական գործիչներ, քաղաքական դեմքեր, սովորական քաղաքացիներ, որոնք հայրենակիցների հետ դիմակայում են փաշինյանական ոստիկանության միջոցով դրսևորվող ծայրահեղ կոշտ, անմարդկային բռնաճնշումներին, զանազան իշխանական կամակատարների սադրանքներին, ընտրողական ձերբակալում-առևանգումներին: Միաժամանակ, այս օրերին թե՛ հանրապետության ամենատարբեր մարզերում ու քաղաքներում, հիմնականում՝ ներպետական ու միջպետական ավտոճանապարհներին, թե՛ Երևանում տեղի են ունենում բողոքի ինքնաբուխ, երբեմն հախուռն ակցիաներ. կարճ ժամանակով փակվում են փողոցներ, տեղի են ունենում իրազեկման երթեր, տարածվում են ընդվզողներին խրախուսող և առայժմ «ուղտի ականջում քնած» հայրենակիցներին ակտիվության կոչող թռուցիկներ, ինքնաշեն պաստառներ:

Ի դեպ, այդօրինակ պաստառների «վերջին թողարկումը» բավականին յուրովի մոտեցմամբ էր սթափության ու արթնության կոչում դեռևս «իրենց գործերով զբաղված» հայրենակիցներին. «Թողեք, թող հանձնեն…»: Ի՛նչն է հետաքրքիր: Տավուշից մեկնարկած ընդվզումը ոչ միայն չի մարում, այլև ծավալվում է: Բողոքը ոչ միայն չի նվազում, այլև ահագնանում է: Ու դա, չնայած այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը և «առաջին շարքի» քպականները, պատկերավոր ասած՝ «նոն-ստոպ» ռեժիմով սոցցանցերի էջերից չեն իջնում: Չէ, նրանք որևէ բովանդակային քննարկում չեն ծավալում, դա շատ զավեշտալի կլիներ իրենց դեպքում: Նրանք իրենց տեղեկատվական հարթակներով ու սոցցանցերի էջերով ակնհայտ ստի ու կեղծիքի շատրվաններ են արձակում ինչպես ընդվզման առավել նկատելի մասնակիցների, այնպես էլ հոգևորականության, ի մասնավորի՝ Բագրատ Սրբազանի հասցեին: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, պատկերավոր ասած, «կեռ մահիկի արշավանք» է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իշխանական հակաքարոզչությանը չեն օգնում նաև առանձին հանրային դեմքերի ներկայությամբ պայմանավորված այլազան ապակողնորոշող արձագանքներն ու պայքարողներին հիասթափության մատնելու նպատակ հետապնդող, այսպես ասենք, «բացականչությունները»:

Ի դեպ, մի հետաքրքրական երևույթ է նկատվում. շատ ու շատ մարդիկ պարզապես չեն էլ լսում, թե ինչ է ասում այս կամ այն փաշինյանական պաշտոնյան, իսկ բնօրինակի՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում էլ շատերն ուղղակի «փոխում են ալիքը»: Իսկ ոստիկանությունն էլ, ինչպես նկատում են շատերը, բացառությամբ «գրանտային» «իրավապաշտպանների», ծառայում է որպես ռեպրեսատոր, այսինքն՝ բռնաճնշումների կույր գործիք է դարձել. կայծակնային արագությամբ ձերբակալում են ընդվզողներին, իսկ խաղաղ ցուցարարներին վրաերթի ենթարկելու նպատակով նրանց վրա մեքենա քշողներին, իբր, չեն կարողանում հայտնաբերել ու մեկուսացնել: Բայց հիմնականը. չնայած անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպախմբի ագրեսիվ, մանիպուլ յատիվ հակաքարոզչությանը, չնայած ոստիկանական բռնաճնշումներին, չնայած ճնշման այլ մեթոդներին, ընդվզումը չի մարում: Ու արդեն ավելի քան 11 օր չի մարում: Ու դա հատկանշական է՝ անկախ այն բանից, թե տվյալ փաստը ում է դուր գալիս, ում՝ ոչ:

Ինչո՞ւ ենք դա համարում հատկանշական: Այլ պարագաներում, կարծում ենք, հազիվ թե դա հավել յալ մեկնաբանելու կարիք լիներ, բայց մեկ-երկու դիտարկում, այնուամենայնիվ, արժե անել:

Առաջինը. մարդիկ, առանց կողմնակի հուշարարության, համենայն դեպս՝ շատերը, տեսնում են, թե ինչ է կատարվում իրականության մեջ, տեսնում են, որ իշխանության սրտաճմլիկ, եթե ոչ՝ ծեքծեքուն հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում նրանց գործերին, տեսնում են, որ իշխանությունը, արյունարբու թշնամու ձեռքից բռնած, նրան մեր երկիր, մեր գյուղեր ու քաղաքներ, մեր տուն է մտցնում: Մարդիկ սկսում են հասկանալ, կամ ավելի շուտ՝ արդեն հասկացել են, որ դա «աթոռակռվի» հարց չէ, ինչպես «տակից» օրնիբուն քարոզում են իշխանական թեզեր թութակողները:

Երկրորդը. ընդվզման ելակետային մոտեցումը չափազանց դիպուկ է. Տավուշը՝ հանուն Հայրենիքի: Այսինքն, սա ոչ թե սոսկ Տավուշի, Նոյեմբերյանի շրջանի այս կամ այն գյուղի, բնակավայրի կենսատարածքի հարցն է, չնայած դեպքերը մեկնարկել են այդ հողի վրա, այլ սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է: Մարդկանց իշխանությունն ասում էր. «Արցախը տանք թուրքին, հանգիստ ապրենք, տանք ու թուրքի հետ առևտուր կանենք»: Թուրքը զավթեց Արցախը, հայաթափեց, Փաշինյանի իշխանությունն էլ անհաղորդ մնաց ու կողքից դիտողի դերում էր, դեռ մի բան էլ հպարտանում էր, թե՝ տեսե՜ք, մեզ ուզում էին ներքաշել պատերազմի մեջ, մենք չներքաշվեցինք: Բայց «հանգիստ ապրել» չկա:

Թշնամին շարունակում է էքսպանսիան: Հիմա էլ «երգի» բառերը թեթևակի փոխեցին, թե՝ «Տավուշից տարածքներ տանք, թուրքի հետ հանգիստ ապրենք, առևտուր կանենք...»: Ու ակնհայտ դարձավ (նկատի ունենք՝ շատերին), որ այդ «տանք, որ...»-ը չի դադարելու, կանգ չի առնելու, որ հաջորդ փուլում արդեն անձամբ իր տունը, իր այգին, իր «թույն համարներով» ավտոյի գարաժը, իր նարդու բեսեդկան, իր աշխատավայրը, իր երեխաների խաղահրապարակը տալու հերթն է գալու: Ու ոչ թե «հանգիստ ապրել», այլ ընդհանրապես ապրել էլ չի լինելու: Այո, հենց Տավուշը՝ հանուն հայրենիքի: Մեծ հաշվով, բոլորս՝ հանուն Հայրենիքի: Այդ հունի մեջ է ծավալվող ընդվզումը: Երկրում մթնոլորտը իրականում էլեկտրականացված է: Իշխանությունը ձևացնում է, թե «ամեն ինչ լավ է, հրաշալի մարքիզուհի», բայց իրականում դեպքերի ընթացքը գնում է դեպի համընդհանուր ընդվզում: Ի դեպ, այնպես է ստացվել, որ մայիսը հայերիս համար ճակատագրական հաղթանակների ամիս է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնի է, թե ում են բերման ենթարկել դպրոցիցԻնչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցումՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆԱԱԾ-ն Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշխատակցին տեղափոխել է ՀՀ քննչական կոմիտե. Հայկ Կոնստանյան Պուտինն Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնիցՍպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք Ֆարերյան կզղզիներ-Հայաստան հանդիպմանը Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում է ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտԳործարկվելու է էլեկտրական շչակ Ի՞նչ եղավ 1 տոննա կոկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը Թրամփը հրաժարվել է Հարիսի հետ հեռուստաբանավեճից Ինձ հետ խոսելուց 5 րոպե անց հորս համարից նորից զանգ ստացա, բայց խոսողն ինքը չէր. ցավակցում էին ինձ Եթե որևէ ռուսաստանցի զինվորականի այց լիներ, հիմա հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից. ՆԱՏՕ-ի գեներալի դեպքում՝ լռություն է. Բադալյան Մեր հարվածն Իրանին կլինի մահացու և ճշգրիտ. Իսրայելի ՊՆԻտալացի կիթառահար Վիկտորիա դե Անջելիսը իր ամսագրի համար նկարվել է առանց վարտիքի (լուսանկարներ)ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ տեղյակ չէ «Տոյոտա Երևան»-ում ստուգումներից (տեսանյութ)Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան Անահիտ Մանասյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին Ամբողջ աշխարհի համար խայտառակություն է, որ UWC Dilijan ստեղծած մարդը Բաքվի բանտում է. Օկամպո Այն, ինչ տեղի է ունեցել ՔՊ երեկվա նիստին, դուրս է բոլոր բարոյական չափանիշներից. 168.am Մոսկվան այս տարի առանց մանդարին կմնաԿբաշխվի ռեզերվ պահած 600 հատ էլեկտրամեքենաները․ էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան սպառվել էՄինչև տարեվերջ խաղաղության հասնելու հնարավորություն ունենք. Զելենսկի ՄԻՊ-ը չի համարձակվել գնահատական տալ ոստիկանների կողմից ցուցարարների դեմ կրակած «Զարյա 3»-ի անթույլատրելիությանը (տեսանյութ)2 անչափահաս է ձերբակալվել. ՆԳՆՇրջիկ լուրեր կան, չէ՝ ուսուցիչների քննության 3-րդ հարցի ճիշտ տարբերակը 4-րդն է, էլ տենց չի լինելուԱվանդույթի համաձայն` թվարկում եմ ծրագրերը. Փաշինյանը տուն առ տուն ընթերցում է մարզային աշխատանքները (տեսանյութ)Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվելԱրցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԵրևանում շունը հարձակվել է դասախոսի վրա, հետո թռել է երեխայի վրա, ծեծկռտուք է եղել․ Shamshyan Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Ուսուցիչների ատեստավորում կիրականացվի էլետրոնային տարբերակով․ դիմել է 6000 ուսուցիչԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ընձառյուծ, գորշ արջ և բեզոարյան այծեր․ Հայաստանի վայրի կենդանիները մեկ տեսախցիկի աչքերով (տեսանյութ)Վանաձորում նոր մասնաշենք կտրվի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոցին Գազ չի լինելու ՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստը Մանրամասներ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից Անվտանգության բեռը դրել ենք զինվորի ուսերին. պետք է բացահայտել քաղաքացու պոտենցիալը և արժեք ստեղծել (տեսանյութ) Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչումԱստղագուշակ՝ հոկտեմբերի 10-ի համարՄԻԵԴ-ի վճռի հիման վրա վարույթ է հարուցվել դատավորի նկատմամբ. բարեխիղճ սեփականատիրոջը զրկել են սեփականությունից Պատմական այլանդակության ենք ականատես լինելու, չգիտենք, թե ինչու է Բաքուն պահում նրանց․ ՀովհաննիսյանԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի Պատերազմից 4 տարի անց հաստատվել է անմահացած Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն Հոկտեմբերի 10. Օրվա խորհուրդՉեք էլ ամաչում. Արգիշտի ԿիվիրյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»
Ամենադիտված