Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում
ՌուսաստանԱպրիլի 28-ին հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհի 47․5 կմ հատվածում, Նորատուս գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպք վայր են ժամանել Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԻԺ» մակնիշի, ժողովրդի լեզվով ասած «բուդկա մոսկվիչում» և ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վառված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։