Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից
Армянская прессаԵրիտասարդները պետք է հրաժարվեն բջջային հեռախոսներից՝ մարդկանց հանդիպելու համար. այսպիսի կոչ է արել Ֆրանցիսկոս պապը։ Նրա խոսքերը հայտնում է Vaticannews-ը։
«Վերցրեք կյանքը ձեր ձեռքը, անջատեք հեռուստացույցը և բացեք Ավետարանը, թողեք ձեր բջջային հեռախոսները և հանդիպեք մարդկանց»-ասել է նա։
Ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատերազմի մեջ գտնվող երկրներին կոչ է արել դադարեցնել կռիվը և դիմել խաղաղության բանակցություններին։