Համացանցում են հայտնվել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցին ձերբակալելու կադրերը (տեսանյութ) ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է օգտագործեn COP29-ը որպես լծակ՝ Բաքվից պահանջելու ազատ արձակել հայ բանտարկյալներին. Օսկանյանի հոդվածը Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաներն ահավոր վшխեցել են. Ռուբեն Մելիքյան Երեխայի հանդեպ սեռական ոտնձգության համար է Երևանում ուսուցիչը ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ․com-ը նոր մանրամասներ ունի Հայտնի է, թե ում են բերման ենթարկել դպրոցից Ինչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Նյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆ ԱԱԾ-ն Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշխատակցին տեղափոխել է ՀՀ քննչական կոմիտե. Հայկ Կոնստանյան Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք Ֆարերյան կզղզիներ-Հայաստան հանդիպմանը Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում է ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ Գործարկվելու է էլեկտրական շչակ Ի՞նչ եղավ 1 տոննա կոկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը 

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան

Աշխարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի եզրափակիչ մրցախաղերի ընթացքին: Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մինչ պարգևատրման արարողությունը, հանձնվել են շնորհակալագրեր:

Այս տարի առաջին անգամ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է բացառապես դպրոցականների համար: Ընդհանուր առմամբ, հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում: Մրցումներին Երևանի և ՀՀ մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել:

Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով: Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները պարգևատրվել են. 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2,500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 1,500,000 դրամ: Պարգևատրվել են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:

Վարչապետը պարգևներ է հանձնել 10-12-րդ դասարանների մրցանակակիրներին` Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի, Երևանի Ալեքսանդր Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոցի և Թեղուտի միջնակարգ դպրոցի աշակերտներին: 5-9-րդ դասարանների մրցանակակիրներին՝ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի, Երևանի թիվ 104 հիմնական դպրոցի, Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների պարգևները հանձնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Պարգևատրումից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին կայացած մրցաշարի առիթով: Վարչապետի խոսքով, սեղանի թենիսի մրցաշարի վերապահումը միայն դպրոցականներին, ճիշտ որոշում էր այն առումով, որ այն բոլորովին այլ էմոցիա և տրամադրություն էր հաղորդել մրցաշարի մասնակիցներին: Կառավարության ղեկավարի խոսքով, մրցաշարը կարևոր է նաև ուսուցիչների աշխատանքն ընդգծելու առումով, քանի որ աշակերտների հաղթանակների մեծ մասն նրանց աշխատանքի արդյունքն է:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս մրցաշարերը կարևոր են այն առումով, որ ավելի ու ավելի շատ պետք է կապված լինեն կրթության, դպրոցի հետ և հավելել, որ պետք է հետևողականորեն զարգացնել այս ուղղությունը՝ նաև հաշվի առնելով, որ սրանով առողջ ապրելակերպն է քարոզվում, ինչն ունի և՛ առողջապահական, և՛ կրթական, և՛ մեր երկրի մարզական ամբիցիաներն աջակցելու նպատակ:

Իր խոսքի վերջում վարչապետը շնորհակալություն է հայտնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կազմակերպչական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու, իսկ Սեղանի թենիսի ֆեդերացիային մրցաշարն արդար, ազատ, թափանցիկ անցկացնելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Համացանցում են հայտնվել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցին ձերբակալելու կադրերը (տեսանյութ) Իսրայելում այսօր որոշում կկայացվի Իրանին պատասխանելու վերաբերյալ. CNNԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է օգտագործեn COP29-ը որպես լծակ՝ Բաքվից պահանջելու ազատ արձակել հայ բանտարկյալներին. Օսկանյանի հոդվածը Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, թեև պшտերшզմ չենք ուզում. Արաղչի Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաներն ահավոր վшխեցել են. Ռուբեն Մելիքյան Երեխայի հանդեպ սեռական ոտնձգության համար է Երևանում ուսուցիչը ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ․com-ը նոր մանրամասներ ունիՀայտնի է, թե ում են բերման ենթարկել դպրոցիցԻնչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցումՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆԱԱԾ-ն Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշխատակցին տեղափոխել է ՀՀ քննչական կոմիտե. Հայկ Կոնստանյան Պուտինն Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնիցՍպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք Ֆարերյան կզղզիներ-Հայաստան հանդիպմանը Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում է ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտԳործարկվելու է էլեկտրական շչակ Ի՞նչ եղավ 1 տոննա կոկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը Թրամփը հրաժարվել է Հարիսի հետ հեռուստաբանավեճից Ինձ հետ խոսելուց 5 րոպե անց հորս համարից նորից զանգ ստացա, բայց խոսողն ինքը չէր. ցավակցում էին ինձ Եթե որևէ ռուսաստանցի զինվորականի այց լիներ, հիմա հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից. ՆԱՏՕ-ի գեներալի դեպքում՝ լռություն է. Բադալյան Մեր հարվածն Իրանին կլինի մահացու և ճշգրիտ. Իսրայելի ՊՆԻտալացի կիթառահար Վիկտորիա դե Անջելիսը իր ամսագրի համար նկարվել է առանց վարտիքի (լուսանկարներ)ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ տեղյակ չէ «Տոյոտա Երևան»-ում ստուգումներից (տեսանյութ)Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան Անահիտ Մանասյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին Ամբողջ աշխարհի համար խայտառակություն է, որ UWC Dilijan ստեղծած մարդը Բաքվի բանտում է. Օկամպո Այն, ինչ տեղի է ունեցել ՔՊ երեկվա նիստին, դուրս է բոլոր բարոյական չափանիշներից. 168.am Մոսկվան այս տարի առանց մանդարին կմնաԿբաշխվի ռեզերվ պահած 600 հատ էլեկտրամեքենաները․ էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան սպառվել էՄինչև տարեվերջ խաղաղության հասնելու հնարավորություն ունենք. Զելենսկի ՄԻՊ-ը չի համարձակվել գնահատական տալ ոստիկանների կողմից ցուցարարների դեմ կրակած «Զարյա 3»-ի անթույլատրելիությանը (տեսանյութ)2 անչափահաս է ձերբակալվել. ՆԳՆՇրջիկ լուրեր կան, չէ՝ ուսուցիչների քննության 3-րդ հարցի ճիշտ տարբերակը 4-րդն է, էլ տենց չի լինելուԱվանդույթի համաձայն` թվարկում եմ ծրագրերը. Փաշինյանը տուն առ տուն ընթերցում է մարզային աշխատանքները (տեսանյութ)Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվելԱրցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԵրևանում շունը հարձակվել է դասախոսի վրա, հետո թռել է երեխայի վրա, ծեծկռտուք է եղել․ Shamshyan Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Ուսուցիչների ատեստավորում կիրականացվի էլետրոնային տարբերակով․ դիմել է 6000 ուսուցիչԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ընձառյուծ, գորշ արջ և բեզոարյան այծեր․ Հայաստանի վայրի կենդանիները մեկ տեսախցիկի աչքերով (տեսանյութ)Վանաձորում նոր մասնաշենք կտրվի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոցին Գազ չի լինելու ՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստը Մանրամասներ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից Անվտանգության բեռը դրել ենք զինվորի ուսերին. պետք է բացահայտել քաղաքացու պոտենցիալը և արժեք ստեղծել (տեսանյութ) Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչումԱստղագուշակ՝ հոկտեմբերի 10-ի համարՄԻԵԴ-ի վճռի հիման վրա վարույթ է հարուցվել դատավորի նկատմամբ. բարեխիղճ սեփականատիրոջը զրկել են սեփականությունից Պատմական այլանդակության ենք ականատես լինելու, չգիտենք, թե ինչու է Բաքուն պահում նրանց․ ՀովհաննիսյանԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
Ամենադիտված