Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի
ՍպորտԻրանի դեմ պատժամիջոցները երբեք ոչնչի չեն հանգեցրել և չեն հանգեցնի։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իրանի արտահանման հնարավորությունների IRANEXPO 2024 6-րդ ցուցահանդեսում իր ելույթում, գրում է Mehr-ը։
«Այս ցուցահանդեսը ցույց է տալիս, որ Իրանը ենթակա չէ պատժամիջոցների։ Այն, թե ինչի է հասել այս երկրում մեր սիրելի երիտասարդությունը՝ պատժամիջոցները հնարավորությունների վերածելով, և այս մեծ առևտրային և տնտեսական իրադարձությունը ցույց է տալիս, որ մենք դա արել ենք և կարող ենք կրկին անել»,- ասել է Ռաիսին։