Երբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. Ալիև
Սպորտ«Այն, ինչ հիմա կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, ցույց է տալիս, որ երբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Սահմանազատման հարցում Ադրբեջանն ու Հայաստանը շատ կառուցողական են վարվում։ Այն, ինչ տեսանելի է, աշխատանքի միայն մի մասն է։ Սա արդյունք է, բայց այս արդյունքը հիմնված է կանոնավոր շփումների և դրական դինամիկայի վրա։ Հետևաբար, մենք պետք է համախմբվենք այս հարցում և առաջ շարժվենք. խաղաղության ճանապարհին լուրջ առաջընթացի լավ հնարավորություններ կան», - ասել է Ալիևը:
«Մեզ միայն պետք է ուսումնասիրել մանրամասները, բայց, իհարկե, երկու կողմի համար էլ ժամանակ կպահանջվի, քանի որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում դա պատմական համաձայնագիր կլինի երկու երկրի համար։ Այսպիսով, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր պարբերություն կարևոր է, բայց կարևորն այն է, որ մենք երկուսս էլ ունենք դա անելու քաղաքական կամք», - ասել է Ալիևը։