«Ամեն կերպար իր փոքրիկ պատմությունն ունի իմ կյանքում». Ռոմելա Սարգսյանը ոճափոխվել է (լուսանկարներ) Սթիվեն Քինգը պատմել է սարսափ-ֆիլմերի մասին, որոնք վախեցրել են իրեն Մայլի Սայրուսը Dolce & Gabbana-ի նոր գովազդի համար նկարահանվել է թափանցիկ կորսետով (լուսանկարներ) Ո՞վ կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերը Անթալիայի օդանավակայանում ծննդաբերած ու նորածնին լքած 18-ամյա ռուս աղջիկը ձերբակալվել է Մբապպեն մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ Նավթն Էժանացել Է այն բանից հետո, երբ Իսրայելը հրաժարվել է հարվածել իրանական նավթատարին Լյամբլիա մակաբույծ՝ աղիներում․ Ինչպե՞ս պայքարել Պետական պաշտոնյաները վարչական պատասխանատվության են ենթարկվել, քաղաքացիների մոտ զենքեր են հայտնաբերվել Դերասանուհի Մերի Քոչարյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ) Պատերազմի վիրավոր չեմպիոնը նորից խոսել ու քայլել է երազում Հայաստանում վերջին չորս տարում հինգ տասնյակից ավելի հայ և հնդիկ զույգեր են ամուսնացել 

Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ է, ինչ իշխանություններն առաջ են տանում Հայաստանի արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու օրակարգը։ Իհարկե, բոլոր ոլորտներում էլ դիվերսիֆիկացումը դրական երևույթ է, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ասպարեզում, երբ ստեղծվում են այլընտրանքներ և բացառվում է չափից ավելի կախվածությունը մեկ ուղղությունից։ Պատահական չէ, որ ժամանակակից աշխարհում բազմաթիվ երկրներ ևս դիվերսիֆիկացնում են արտաքին հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական կապերը, ստեղծում նոր մատակարարման շղթաներ։ Ու առաջին հայացքից թվում է, թե իշխանությունների առաջ քաշած դիվերսիֆիկացման օրակարգը դրական արդյունքներ պետք է ունենա Հայաստանի համար։ Բայց միայն դիվերսիֆիկացիայի մասին ամպագոռգոռ հայտարարությունները դեռևս չեն նշանակում, թե ռեալ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

Իրականում Փաշինյանի պատկերացրած դիվերսիֆիկացիան Հայաստանը աշխարհաքաղաքական բախման դաշտ նետելն է, ինչը նա հետևողականորեն կատարում է։ Իսկ աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելու արդյունքում մեր պետությանը միայն շատ ծանր հեռանկար է սպասում։ Արևմուտքի ու Ռուսաստանի շահերի բախման գոտում հայտնված երկրների ճակատագիրը վկայում է այդ մասին։ Փաստացի, Փաշինյանը ոչ թե ցանկանում է բալանսավորել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաբերությունների դիապազոնը, ինչպես կատարել են նախկին իշխանությունները, այլ մեկ կենտրոնի հետ հարաբերությունները զարգացնել մյուսի հաշվին։ Մինչև 2018 թվականը Հայաստանը եվրասիական ինտեգրացիոն միավորումներում ակտիվ աշխատելու հետ մեկտեղ փոխլրացման քաղաքականության շրջանակներում իր հարաբերությունները զարգացնում էր նաև Եվրամիության հետ, որի արդյունքում կնքվեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Բայց առկա իրավիճակում ՀՀ իշխանությունները նշաններ են ուղարկում Արևմուտքին, թե հակառուսական քայլեր են ձեռնարկում ու դրա համար ցանկանում են պարգևատրվել, այնինչ արևմտյան երկրների հետ հարաբերություններում առաջընթացը պետք է ապահովվեր անկախ Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերություններից։ Այս քաղաքականության արդյունքում Հայաստանը հասնում է մի այնպիսի կետի, որ մի կողմից՝ փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ մյուս կողմից էլ՝ եթե չկարողանա բավականաչափ հակառուսական քայլեր ձեռնարկել, ապա կհիասթափեցնի նաև Արևմուտքին։ Ստացվում է, որ տարբեր կենտրոնների հետ հարաբերությունների կառուցման դրական օրակարգը փոխարինվում է բացասական օրակարգով։ Իսկ այս պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է։

Գաղտնիք չէ, որ արտաքին քաղաքականությունը մեծապես կախված է նաև տնտեսական հարաբերությունների առանձնահատկություններից։ Իսկ Հայաստանը տնտեսապես ու հատկապես էներգետիկ ոլորտում մեծապես կապված է Ռուսաստանի հետ, ուստի դիվերսիֆիկացումը ենթադրում է նաև տնտեսական կապերի զարգացում Արևմուտքի հետ։ Բայց Արևմուտքի կողմից չեն ձեռնարկվում քայլեր Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Օրինակ՝ ԵՄ շուկան կարող էր բացվել հայկական արտադրանքի արտահանման համար, ՀՀ տնտեսական խողովակները դիվերսիֆիկացնելու համար Արևմուտքը կարող էր գոնե ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ։ Դրա փոխարեն ԱՄՆ-ը և ԵՄ-ն խոստանում են, թե Հայաստանին միլիոնավոր դոլարների վարկեր և աջակցություն կտրամադրեն, ինչպես որոշվեց նաև Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպման ժամանակ, բայց այդ գումարը որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու հարցում։

Բացի դրանից, երբ ԵՄ-ն խնդիրների առաջ է կանգնած իր էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ կարողանա քայլեր ձեռնարկել Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի կառավարման պարագայում Հայաստանն այնքան է թուլացել ու զրկվել աշխարհաքաղաքական քաշից, որ մեր փոխարեն Հայաստանին վերաբերող հարցերը այլ ուժեր են որոշում։ Դրա համար էլ այսօրվա իրավիճակի համար տեղին է Փաշինյանի այն բնորոշումը, որ Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում։ Ո՞ւր է իշխանությունների դիվանագիտությունը։ Իրականում այն իսպառ բացակայում է, որովհետև արտաքին քաղաքականությունը ճանապարհ փակել չէ, ֆեյսբուքյան ուղիղ եթերներում զազրախոսել չէ, դուխով գլխարկ դնել չէ, այլ լուրջ պրոֆեսիոնալիզմ է պահանջում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սաուդյան Արաբիայում կրոնական հարցերը ծաղրող ծաղրանկարչին 23 տարվա ազատազրկման է դատապարտել«Ամեն կերպար իր փոքրիկ պատմությունն ունի իմ կյանքում». Ռոմելա Սարգսյանը ոճափոխվել է (լուսանկարներ)Սթիվեն Քինգը պատմել է սարսափ-ֆիլմերի մասին, որոնք վախեցրել են իրենՄայլի Սայրուսը Dolce & Gabbana-ի նոր գովազդի համար նկարահանվել է թափանցիկ կորսետով (լուսանկարներ)Ո՞վ կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերըԱնթալիայի օդանավակայանում ծննդաբերած ու նորածնին լքած 18-ամյա ռուս աղջիկը ձերբակալվել էՄբապպեն մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մեջՆավթն Էժանացել Է այն բանից հետո, երբ Իսրայելը հրաժարվել է հարվածել իրանական նավթատարինԼյամբլիա մակաբույծ՝ աղիներում․ Ինչպե՞ս պայքարելՊետական պաշտոնյաները վարչական պատասխանատվության են ենթարկվել, քաղաքացիների մոտ զենքեր են հայտնաբերվելԴերասանուհի Մերի Քոչարյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ)Պատերազմի վիրավոր չեմպիոնը նորից խոսել ու քայլել է երազումՀայաստանում վերջին չորս տարում հինգ տասնյակից ավելի հայ և հնդիկ զույգեր են ամուսնացելՋենիֆեր Լոպեսը չի ցանկացել բաժանվել Բեն Աֆլեքից. նոր մանրամասներԱդրբեջանը չի համարում շփումների պատուհանը փակված․ Միջխորհրդարանական միության քարտուղարը՝ Ալեն ՍիմոնյանինՄ21 ԵՎՐՈ-2025․ Հայաստանի Մ21 ֆուտբոլի հավաքականը պարտվեց Ալբանիային և ավարտեց ելույթներըԳրիգորյանը գոնե գիտի՞՝ բրինձը ցորենից որքան է թանկ․ լրացուցիչ ֆինանսական բեռ է դնում մարդկանց վրա. ԽաչատրյանԳեղարքունիքում ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը անչափահաս են, ձմերուկից թունավորվել ենՀՀ ԱԱԾ տնօրենը մեկնաբանել է մոտ 1 տոննա կոկաինի ներկրման դեպքի առթիվ հարուցված քրեական գործըԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը շարունակում է մնալ օդում կախված. ինչ է հայտնում Արթուր Ալեքսանյանի հայրըԱդրբեջանից պատասխան առաջարկ դեռ չկա ՀՀ կողմից ուղարկված «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալԳուրգեն Արսենյանը Ադրբեջանի անկախության օրը միջոցառում է կազմակերպում (լուսանկար)Հայաստանում ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են գրեթե 12 տոկոսով. գլխավոր դատախազՀերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում մեքենաների կանգառը կարգելվիԳնել Սանոսյանը Թուրքիայում վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ ապաշրջափակել կապուղիներըՔՊ-ի վարչության նիստը հետաձգվել է, արդարադատության նախարարի թեկնածուին այսօր էլ չհաստատեցինՀՀ-ի մասին աշնանային սեզոնին ոգեշնչող հոդվածը հայտնվել է ռուսական զբոսաշրջային լրատվամիջոցումՍեկտոր 18 ֆան ակումբը մշտապես ցույց է տալու չոր վերաբերմունք այս ֆուտբոլիստներին. հայտարարությունՍպիտակ տունը Իրանին կոչ է արել դադարեցնել Թրամփի հասցեին սպառնալիքները. ԶԼՄԶարթնիր՜, տե՜ս, թե ովքե՞ր են տերերդ, ԵՐԿԻՐ․ Լիլիթ ԳաստյանԳլխացավա՞նք, թե՞ նորամուծություն Երևանի մետրոյում. քաղաքացիները դժգոհում են QR կոդեր ներդրման համակարգից (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. ArmLurՎայոց ձորի մարզում մի քանի տոննա ցեմենտի պարկերով բարձված «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր«Հայ ժողովրդի պատմության» դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանում. փաստաբան Արա Զոհրաբյան Հայաստանի Մ21 ֆուտբոլի հավաքականի մեկնարկային կազմն Ալբանիայի դեմ խաղումՉստացած դիպլոմից ստացած վնասվածքը․ Արմեն ԱշոտյանՖրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվեց Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անունովՍկանդալից հետո ՔԿ-ի և մյուս ուժայինների մեքենաները հեռացան առանց իրենց ղեկավարների (տեսանյութ)«Ոտից գլուխ արա ես, արա», «Ով ա դիմել արա, ասա'». սկանդալ՝ ՔԿ նախագահի ու Աղազարյանի մասնակցությամբ (տեսանյութ)Կենտրոնի թաղապետի ընկերոջ ֆիրման 3 մլրդ դրամ է ստացել պետբյուջեիցՎեճ, դանակահարություն՝ Երևանի ավտոլվացման կետում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար«Քյարամյանը իրեն հայտնի մարդու միջոցով ինձ վրա է փորձել ճնշում գործադրել». Հովիկ Աղազարյանը բացահայտում արեց (տեսանյութ)Այս տարվա ընթացքում զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է 311 անձ. Սասուն ԽաչատրյանՊաշտոնյային պրոպկի նման կհանեն, գործ կհարուցնեն, կնստացնեն․ Մանուկյանը՝ Քյարամյանի միջադեպի մասին (տեսանյութ)Մի հատ բացատրեք, էլի, Ձեզ համար ո՞րն է 100%-ը․ Աննա Գրիգորյանը՝ Քյարամյանին (տեսանյութ)ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Չեխիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականինԵթե պատգամավորի հետ են այսպես խոսում, քաղաքացո՞ւն ինչ կանեն․ ՔՊ-ականը՝ Արգիշտի Քյարամյանի մասին (տեսանյութ)ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են անցկացրելԱյդ ուղղությամբ մեզ մոտ ուսումնասիրություն է իրականացվում․ Աբազյանը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԱԱԾ գործողությունների մասինՀայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան
Ամենադիտված