ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները
ПубликацииԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը․
«Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագիրն օգտագործել որպես սահմանագծման հիմք։
Սա կարևոր քայլ է տևական խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին։
Այս պահին Պետդեպարտամենտը որևէ հայտարարություն չունի ԱՄՆ Պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնապարտի տարածաշրջան մեկնելու հնարավորության վերաբերյալ»։