Հայտնել են սուրճի վնասը նվազեցնելու միջոցը Վաղաժամ ծերացման համախտանիշով ամենահայտնի մարդը մահացել է 28 տարեկանում Ինչ մեքենա է վարում Մարկ Ցուկերբերգը Լիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետո Բեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտ Մարմնամարզուհի Արիանան Բաղդասարյանը հաղթել է թուրք մարզիկներին Եկել է Լիբանանում և Գազայում կրակի դադարեցման ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին Պավել Դուրովն ու նրա ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել են, որ կորցրել են երեխային Մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Տիգրան Ավինյան Աննա Հակոբյանին սպասարկող մեքենան օրենք է խախտում. ոստիկանները տեղյակ չեն ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածի երեխաները «մի քանի սերնդի» խնդիր ունեն Երևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլը 

Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան

Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերշ տ Արշակ արք Խաչատրյանի խոսքը Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակության օրվա նախօրեին՝ ջահերով երթի ժամանակ (2024 թ. ապրիլի 23, Երևան)

«Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,

«Ինչ լավ է, 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք․․․»,- մի քանի օր առաջ՝ ապրիլի 17-ին, Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անասելի ոգևորությամբ հայտարարեց ՀՀ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Սրանից ավելի քան 100 տարիներ առաջ` նույն հանցավոր միամտությամբ ու անհեռատեսությամբ` օսմանահպատակ շատ հայեր 1908 թ․-ին, երիտթուրքերի հեղափոխությունից հետո հրճվանքով ու խանդավառությամբ բացականչում էին․ «Հիմա ազա՛տ ենք, մեզ ազատ ենք զգում, քայլ ենք անում ու քայլում ենք, երգում ենք ու երգում, և մեր սրտերն անհոգորեն շնչում են ազատ լեռների ազատ օդը» (Ս․ Սարհադյան, Կյանքիս hուշերից, Երևան, 2007, էջ 32)։

Հետևա՞նքը… Ահա՛ հետևանքը: Մենք կանգնած ենք հետևանքի առջև։ Կանգնած ենք Օսմանյան կայսրությունում ցեղասպանված մեկ ու կես միլիոնից ավելի հայերի հիշատակը խորհրդանշող նահատակաց հուշարձանի առջև: Այսօր Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցն է։ Տասնյակ տարիներ մեր ժողովուրդը մորմոքացող սրտով, չսպիացող վերքերով, գլխահակ շարժվում է դեպի նահատակաց հուշարձան, մտովի զրուցում իր նահատակ և կամ հրաշքով մազապուրծ հայրենակիցների ու նախնիների հետ։ Հազարավոր օրեր ու հազարավոր գիշերներ հարց ենք տալիս ինքներս մեզ՝ ինչո՞ւ արժանացանք այս դառը ճակատագրին, ինչո՞ւ Աստված լքեց մեզ։

Եվ հիմա, ժողովո՛ւրդ, վերստին հարցնում եմ ձեզ և հարցնում եմ մեզ՝ ինչու՞ եղավ ցեղասպանությունը, ինչո՞ւ ազգովի կոտորվեցինք ու դարձանք զոհը ոճրագործության:

Շատերը կասեն․ «Աշխարհն էր մեղավոր, այսօրվա լեզվով՝ միջազգային հանրությունը, որն իր լռությամբ նվիրագործեց ոճրագործություններն ու կոտորածները»։

Ուրիշները կպնդեն, թե ցեղասպանության պատճառը թուրքերի գենետիկ դաժանությունն էր ու արյունարբությունը։ Այլոց համար ցեղասպանության պատճառը հինավուրց ու մշակութաստեղծ ժողովրդի հանդեպ քոչվորների բնական նախանձն էր։

«Մեզ կոտորեցին, որովհետև մենք չունեինք զենք, չունեինք պետություն»,- սա էլ կլսենք որպես պատճառ ցեղասպանության: Հիմա վերստին դիմում եմ ձեզ, ժողովո՛ւրդ, ինչո՞ւ ցեղասպանվեցինք, ինչո՞ւ թուրքական յաթաղանը հասավ մեր պարանոցին, ինչո՞ւ հեղվեց անմեղ մարդկանց արյունը, և ցիրուցան դարձավ մեր ժողովրդը:

Պատասխանս մեկն է․ կոտորվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք, ցեղասպանվեցինք, որովհետև դյուրահավատորեն մեզնից առավել ուրիշին վստահեցինք և անմտորեն մեզնից առավել ուրիշին նվիրվեցինք: Առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը, առավել ապավինեցինք թուրքական բարյացակամությանն ու մեծահոգությանը, քան մեր ազգային արժանապատվությանն ու ինքնապաշտության բնական ձգտումին:

Այսօր պատմությունը կրկնվում է…

Որպես Ադրբեջան վերածնված նույն թյուրքական ցեղախումբը՝  Թուրքիայի իր եղբայրակիցների հետ, շարունակում է սպառնալիք ու թշնամի համարել  Հայաստանին և ողջ հայությանը: Վերջին տարիների ողբերգական իրադարձությունները ցավալիորեն փաստեցին, որ հայության հանդեպ գենետիկ թշնամանքը որևէ փոփոխություն չի կրել թուրքի հավաքական գիտակցության մեջ:

Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները, Արցախի բռնազավթումն ու հայաթափումը, գերեվարված հայորդիների նկատմամբ կիրառվող խոշտանգումները, հայկական հոգևոր, պատմամշակութային արժեքների ինքնության հետքերի հետևողական ոչնչացման ու յուրացման դեպքերը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններն ու կեղծ պահանջատիրությունը, ադրբեջանական պետական քարոզչամիջոցներով Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի մասշտաբային տարածումը՝ խոսուն վկայություններն են այն բանի, որ, այո՛, հայության ոչնչացումը շարունակում է մնալ թուրքական օրակարգի առաջնային հարցերից մեկը:

Այս ողբերգական իրականության և գոյաբանական սպառնալիքի առջև ուղղակի զավեշտական, չասելու համար՝ դավաճանական է թվում այն ինքնամոռաց, բայց նույնքան ինքնահավան մոլուցքը, որով Հայաստանի իշխանությունները և նրանց ձայնակցող հասարակական, քաղաքական,  քաղաքացիական ուժերն ու հոսանքները լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «խաղաղության դարաշրջան» կամ «խաղաղության խաչմերուկ»  կերտելու ճարտարապետությանը:

Ժողովո՛ւրդ, կրկին հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ, ով փորձում է ժխտել քո գոյությունը, ով վիճարկում է քո ապրելու իրավունքը: Իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ։ Հայատյաց այս ուժերի հետ հայության համակեցությունը հնարավոր է միայն մի դեպքում․ դա այն դեպքն է, երբ կհրաժարվենք մեր ինքնությունից, երբ կհրաժարվենք մեր արժանապատվությունից, ապագայի մեր իղձերից ու տեսիլքներից ու պատմական մեր հիշողությունից, և, վերջապես, կհրաժարվենք Աստծուց:

Եվ սա՞ է, որ ուզում ենք մենք։ Սա՞ է, որ ուզում էին  ցեղասպանության նահատակները: Կրկին ո՛չ և բյուր անգամ ո՛չ:

Ինչո՞ւ Հայոց Եկեղեցին սրբադասեց ցեղասպանության զոհերին: Սրբադասեց, որովհետև նրանք նախընտրեցին մեռնել, քան ուրանալ Աստծուն և սեփական ինքնությունը։ Վարդանանց դյուցազներգության ներբողագիր Եղիշե պատմիչը նահատակների ոգին ու քաջությունը նկարագրելիս վկայակոչում է նրանց խոսքերը․ «Նախընտրեցինք աստվածպաշտությամբ մեռնել, քան թե ուրացությամբ ապրել» (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասինաշխարհաբար թարգմ․ և ծանոթ․՝ Երվանդ Տեր-Մինասյանի, Երևան, 1994, էջ 96): Այս ոգեղինացած խոսքերով նահատակվեցին նաև Հայոց Ցեղասպանության զոհերը։

Եվ այսօր  մենք նույն իրականության առջև ենք․ մեզ առաջարկվում է ուրացությամբ ապրելու ճանապարհը, դահիճների հետ համակեցության մեջ ապրելու մոլորությունը: Եվ դա արվում է ոչ այլ կերպ, քան հենց այսօրվա մեր երկրի ղեկավարների համոզված «առաջնորդությամբ»:

Սրբազան Արարատը մոռացության տալու համար՝ մենամարտի է հանվում և հակադրվում Արագածի հետ, պատմական Հայաստանը փորձ է արվում թաղել կարծեցյալ «իրական Հայաստանի» բավիղներում, Նժդեհը մերժվում է որպես ազգայնամոլ, Վարդանն ու Վասակը փոխվում են դերերով, և, ինչպես կասեր Շիրազը, «Վասակները՝ գահի վրա, Վարդանները՝ մահի»։ Հայ Եկեղեցին դիտարկվում է որպես մրցակից, եկեղեցականները՝ սպառնալիք պետության համար։ Դպրոցից դուրս է բերվում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան, հենց հանրակրթության շրջանակներում եղծվում ու խեղաթյուրվում է «Հայոց պատմություն»-ը։ Հող հանձնողները դառնում են հայրենասեր, իսկ հողի համար կռվողները՝ գործակալներ, ամուսինները դառնում են զուգընկերներ, իսկ զուգընկերները՝ միգուցե միայն տղամարդիկ և կամ միայն կանայք։

Ահա այսպես է այսօր թշնամական օրակարգին «հակազդում» Ցեղասպանություն վերապրած ժողովրդի իշխանությունը։ Ցեղասպանությունից 109 տարիներ հետո մեր ժողովուրդն ստանում է սեփական իշխանություններից  այսպիսի դեղատոմս՝ մոռանալ անցյալը, հրաժարվել ցավալի հիշողություններից, մոռանալ այն ամենը, ինչը կխանգարի քիրվայություն անել և բարիդրացիության մեջ ապրել ու առևտուր անել սեփական դահիճի հետ։

Մի՞թե սա այլ բան է, քան պղծումն ցեղասպանության զոհերի հիշատակի: Մի՞թե սա մեկնարկն ու նախերգանքը չէ մի նոր ցեղասպանության: Կասկած չունեմ, որ անցյալից հրաժարվելը, թշնամու բարեգթությանը հանձնվելը ինքնին նոր ցեղասպանություն է:

Եվ դրա համար՝

  • ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ,
  • ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես,
  • ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ,
  • ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից,
  • ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։

Սիրելի՛ ժողովուրդ, այսօր՝ ցեղասպանության տարելիցի նախօրյակին, ջահերի լույսով դուք պատռեցիք խավարը և առատացրիք լույսը հայրենական կյանքի։ Այդ լույսով մենք ցրել ենք ժամանակի մշուշներն ու մռայլը, հաղթահարել ենք անհաղթահարելին, վերապրել ենք անվերապրելին, և այսօր մենք ո՛չ թե ուրացությամբ պետք է մեռնենք, այլ աստվածպաշտությամբ պիտի ապրենք, պիտի ապրենք՝ ջահերի լույսը մեր գլխավերևում պահած, մեր ճանապարհի խավարը ցրելով և Տիրոջը ուղղված աղոթքը մեր շուրթերին․

«Լուսովդ քո Քրիստոս, ամենեքեան լուսաւորեցաք, եւ ի սուրբ խաչ քո, փրկիչ, հաւատացեալքս ապաւինեցաք։ Լուր մեզ, Աստուած փրկիչ մեր. տուր մեզ զխաղաղութիւն քո, եւ արա առ մեզ զողորմութիւն քո, մարդասէր Տէր ամէն» (Ժամագիրք Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2016, էջ 265-266)։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնել են սուրճի վնասը նվազեցնելու միջոցըՎաղաժամ ծերացման համախտանիշով ամենահայտնի մարդը մահացել է 28 տարեկանումԻնչ մեքենա է վարում Մարկ ՑուկերբերգըԼիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետոԲեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտՄարմնամարզուհի Արիանան Բաղդասարյանը հաղթել է թուրք մարզիկներինԵկել է Լիբանանում և Գազայում կրակի դադարեցման ժամանակը․ Մակրոնը՝ ՆեթանյահուինՊավել Դուրովն ու նրա ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել են, որ կորցրել են երեխայինՄեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Տիգրան ԱվինյանԱննա Հակոբյանին սպասարկող մեքենան օրենք է խախտում. ոստիկանները տեղյակ չենՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածի երեխաները «մի քանի սերնդի» խնդիր ունենԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգՉի բացառվում, որ հաջորդ քայլը կլինի ՍԴ-ի դատավորների տները գնալը. Բագրատ ՍրբազանՆեթանյահուն մեկնաբանել է Իսրայելին զենքի մատակարարման հնարավոր արգելքըԳերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմացՄենք հրապարակում կլինենք այնքան, որքան՝ պետք է. հաղթանակը ձերն է լինելու. Սրբազանը՝ քաղաքացիներին (տեսանյութ)Իսրայելի կողմից մեկ տարի առաջ Ուկրաինային փոխանցված հարվածների մասին ահազանգման համակարգը չի գործելԻնչ ունեցվածք է հայտարարագրել ՍԴ դատավոր Սեդա ՍաֆարյանըՄիքայել սրբազանն իմ մասին էլ է խոսել, բայց դադարեցրեք վիրավորանքները. Բագրատ սրբազան (տեսանյութ)Դիանա Ղզրոյանը տրանսգենդերներից բացի մրցակցում է նաև Փաշինյանի հետ․ ուզում է հաջորդ վարչապետը լինելԲագրատ սրբազանի երթը թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Իսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել . ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարՍՏԻ ԴԱՏԱՎՈՐ․ ակցիայի մասնակիցները ՍԴ դատավորների նկարները պարզած գնում են Սահմանադրական դատարանԻրանից բոլոր թռիչքները չեղարկվել են«Միլթոն» արևադարձային փոթորիկը մոտենում է Ֆլորիդային և սպառնում վերածվել հզոր փոթորկիՍրբազանը քաղաքացիների հետ գնում է ՍԴՍրբազանը գնում է ՍԴ«Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից կապվել են ու ասել՝ ձեր ժողովուրդն է հարց լուծողը, ոչ թե մենք». ՍրբազանՇվեդիայում կրակ են բացել առեւտրի կենտրոնումԴու՛րս եկեք փողոց. պատգամավորի կոչըՄիայն հեծանիվ քշել մնաց, ուրիշ բան չմնաց այս երկրում. քաղաքացի (տեսանյութ)Զելենսկու «հաղթանակի ծրագիրը», հավանաբար, կախված է կա՛մ ՆԱՏՕ արագացված մուտքից, կա՛մ անվտանգության երաշխիքներիցPR-ը կազմակերպողին ասել էր, կարող ես ինձանից ծեծված շան կերպար ստանաս. Մանուկյան (տեսանյութ)Չարիքը իր բոլոր ճիրաններով մեր կյանքում է. Բագրատ ՍրբազանԻմ խնդրանքն է բոլորին, որ մնան հարգանքի տիրույթում. Բագրատ սրբազան (տեսանյութ)Զինվորի պահած տարածքները հանձնում է մեր ղեկավարը. գրող (տեսանյութ)Սրբազանը` Հ1-ում հղած ուղերձի մասինՆոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքից#Ուղիղ. Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել. Բագրատ Սրբազանը հանրահավաք է հրավիրելՄայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուրՍրբազանը` Աճապահյանի մասին հնչող վիրավորանքների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմԱյս իշխանությունը տարված է կամ հանցավոր անտարբերությամբ, կամ անտարբեր հանցագործությամբ. ՍրբազանՄարզմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը հաղթանակ է տարել թուրք մարզիկների նկատմամբ և ոսկե մեդալներ նվաճելՎրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերըՀանրահավաքին ընդառաջ ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացել կառավարության շենքի մոտ (տեսանյութ) Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆԱՄՆ-ում ՌԴ դեսպանը վերադարձել է Մոսկվա Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
Ամենադիտված