Գերմանիայում հազարավոր բուժաշխատողներ նախազգուշական գործադուլ են իրականացրել Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստներին Ջուր չի լինելու 2023-2024 թվականներին քանի՞ հոգի է ծնվել, մահացել, ամուսնացել և ամուսնալուծվել Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը հավանաբար կամավորներ է հավաքագրել ՌԴ-ի հետ պատերազմի համար. BBC Թուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման Չառլզ 3-րդ թագավորը հրապարակավ շնորհավորել է կրտսեր որդուն Իրանը մայրաքաղաքը տեղափոխելու համար կդիտարկի Պարսից ծոցի մերձակա քաղաքները Նիգերիայում ջրհեղեղներից օգտվելով՝ հարյուրավոր բանտարկյալներ փախել են բանտից ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերից 

Փաշինյանի կառավարության միլիարդանոց «նվերը» նախկին պաշտոնյայի որդուն. «Հետք»

Հրապարակումներ

Հետք․am-ը գրում է.

Նախկին իշխանության հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանի որդին՝ Ալֆրեդ Սադոյանը, իր 33-ամյակի օրը՝ օգոստոսի 29-ին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից հրաշալի «նվեր» է ստացել: Այս մասին գրում է «Հետքը»։

«Այդ օրը գործադիրը չզեկուցվող կարգով կայացրել է մի որոշում, որով Ա. Սադոյանի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին (Next Gen Sports) պիտի օտարի «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն: Սա պետական ընկերություն է, որն իր հաշվեկշռում ունի Երեւանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող շուրջ 2 հա հողամաս: Բայց սա ամենը չէ: Նույն որոշմամբ Կառավարությունն անհատույց օգտագործման իրավունքով 1,85 հա մակերեսով անշարժ գույք է տրամադրելու Սադոյանի ընկերությանը Ավան վարչական շրջանում:

Կրթությամբ իրավաբան, դիվանագետ ու տնտեսագետ Ալֆրեդ Սադոյանն այս հողամասերում նախատեսում է սպորտային ներդրումային ծրագիր իրականացնել աշխարահռչակ իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Ռուբեն Սադոյանը 2007-2017 թթ. ԱԺ պատգամավոր էր ՀՀԿ-ից, իսկ 2017-2022 թթ. ՀՀ դեսպանն էր Վրաստանում: Ալֆրեդ Սադոյանն էլ, ըստ իր LinkedIn-ի էջի, 2013-2018 թթ. աշխատել է ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ 2018-ի մայիս-հոկտեմբերին եղել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի օգնականը: 2021-2023 թթ. կրտսեր Սադոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ-ի կարգավորող մարմինն է) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի օգնականն էր։ Քամալյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2020-2024 թթ., իսկ վերջերս՝ օգոստոսի 27-ին, նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

«Պանդորայի փաստաթղթեր»․ Վրաստանում ՀՀ դեսպանի որդին ու եղբայրը ծրագրել էին օֆշորի միջոցով արտերկրում ներդրումներ կատարել

Այդուհանդերձ, «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն նոր ընկերություն է. հիմնադրվել է Երեւանում այս տարվա փետրվարին, սեփականատերն ու տնօրենը Ա. Սադոյանն է: Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ զբաղվում է սպորտի բնագավառում կրթական գործունեությամբ, իսկ ներդրումային ծրագրից տեղեկանում ենք, որ ընկերության հիմնական խնդիրը եւ նպատակը Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Սակայն, կրկին ՊԵԿ-ի համաձայն, ՍՊԸ-ի գործունեությունը ներկա պահին ժամանակավոր դադարեցված է:

«Հրազդան մարզահամալիր» պետական ՓԲԸ-ն 2006-ի դեկտեմբերին ներառվել է մասնավորեցվող պետական գույքի ցանկում: Փաստորեն, մինչեւ այս վերջին գործարքը պետությունը փորձում էր օտարել այդ ընկերությունն ու դրան պատկանող գույքը: Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը հանձնվել էր ՏԿԵՆ-ին ենթակա Պետգույքի կառավարման կոմիտեին (ՊԳԿԿ):

2023-ի մարտին Կառավարությունը որոշել է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող եւ ՓԲԸ-ին պատկանող հողամասից 1,55 հա-ն առանձնացնել եւ նվիրել Երեւան համայնքին՝ «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նոր մարզաբազա կառուցելու համար (մարզադպրոցը ներկայում գործում է Երեւանի Մոսկովյան 3 հասցեում, որի վերակառուցումը նպատակահարմար չի համարվել): Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ նշված 1,55 հեկտարի վրա (հասցեն՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 2/2, վերեւի քարտեզում՝ մանուշակագույն) շինարարությունը մեկնարկելու է 2024 թ. երկրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր): Կառուցվելու է ավելի քան 530 մարզիկի համար նախատեսված  մարզական կառույց: Շինարարության վերջնաժամկետը 2026 թվականն է, քանի որ մարմնամարզության 2027 թ. Եվրոպայի առաջնությունից առաջ (այն ընդունելու է Երեւանը) այստեղ փորձնական մրցումներ են անցկացվելու:

2024 թ. հունիսին էլ Կառավարությունը որոշել է «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ի մնացած 2 հա հողամասից որպես նվիրատվություն վերցնել 0,1 հա-ն (վերեւի քարտեզում՝ շագանակագույն) եւ ապա ամրացնել Պետգույքի կառավարման կոմիտեին: Ծիծեռնակաբերդի խճուղի 2/1 հասցեի այս հողամասի վրա է գտնվում «Արարատ-73»-ին նվիրված ֆուտբոլիստների արձանախումբը, որը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ եւ բացվել է 2016 թ.:

Եվ ահա օգոստոսի 29-ին գործադիրը որոշեց պետական ՓԲԸ-ն իր մնացած բոլոր ակտիվներով ու պարտավորություններով օտարել Ալֆրեդ Սադոյանի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին»–գրել է լրատվամիջոցը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գերմանիայում հազարավոր բուժաշխատողներ նախազգուշական գործադուլ են իրականացրելԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստներինՋուր չի լինելու2023-2024 թվականներին քանի՞ հոգի է ծնվել, մահացել, ամուսնացել և ամուսնալուծվելԹրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը հավանաբար կամավորներ է հավաքագրել ՌԴ-ի հետ պատերազմի համար. BBCԹուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկմանՉառլզ 3-րդ թագավորը հրապարակավ շնորհավորել է կրտսեր որդունԻրանը մայրաքաղաքը տեղափոխելու համար կդիտարկի Պարսից ծոցի մերձակա քաղաքներըՆիգերիայում ջրհեղեղներից օգտվելով՝ հարյուրավոր բանտարկյալներ փախել են բանտիցԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը ՆիգերիցԵվրամիությունում ապաստանի նոր դիմումների թիվը նվազել էՌուսաստանում առանց մակնշման հագուստի վաճառքը կարգելվիՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը. Առաքելյան«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումըՀայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնումԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը«Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամՍոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ)Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգըՈստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարիԱդրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև ՀայրապետյանՆիդերլանդների քաղաքում կայացել է Սբ․ Գր․ Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունըՌուսական բանակի թիվը կավելանա․ Պուտինը հրամանագիր է ստորագրելԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. ՓեզեշքիանՄոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում էԱլիևի հետ զրույցում Բլինքենը նշել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունըԲելգորոդի վրա հարձակումի հետևանքով 4-ամյա երեխան ստացել է գանգուղեղային վնասվածքԼեհաստանը 30-օրյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ջրհեղեղի պատճառովԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հովվապետական այցելություն է կատարել Անջարի հայկական ավանՄսի վաճառքի կետերում ստուգումներ ենԿանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԺամկետային զինծառայողը անզգուշաբար կրակել է պարտադիր ժամկետային զինծառայողի գլխին. ՔԿ«Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ պաշտպան«ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներՀարատև խաղաղության պատմական հնարավորություն կա, համաձայնեցրել ենք տեքստի 80%-ը. Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանում հայտարարվել է տարերային աղետի դրություն (լուսանկարներ)Դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործը պիտի շատ արագ ավարտվի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)«Զվարթնոցում» խստացրել են մաքսային ստուգումը․ արդեն Մոսկվայից ժամանողներին էլ են ստուգումՔասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել էՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են համատեղ ծրագրերի հնարավորությունըՎերին Լարսի անցակետերը ժամանակավորապես չեն աշխատիԿոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված քայլերը Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ) Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին Ինքնասպանության 13 փորձ, 57 ՃՏՊ, հրդեհի 113 դեպք․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել
Ամենադիտված