Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել, անչափահասի են ծեծել. Armlur.am Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը ՔՊ-ականի եղբորորդուն ազատել են բանակից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ջուր չի լինի Չեմ համակերպվում, չեմ մոռանում, չեմ ներում, չեմ հանձնվում. Սուրեն Մանուկյան Կարևոր լուրը փաստորեն սա է, ոչ թե Արցախի հայաթափման տարելիցը. Նարեկ Կիրակոսյան Փաշինյանը պատրաստ է ոչնչացնել և՛ ճշմարտությունը, և՛ հայ ժողովրդի համար սուրբ պատմական արժեքները. Լևոն Զուրաբյան 

Ինչպես պետք է անհատ տաքսի վարորդները օգտվեն MyTAX բջջային հավելվածից. ՊԵԿ

Իրավունք

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները։

ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։

Պետական եկամուտների կոմիտեն առանձնացրել 10 պարզ քայլ՝ ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն MyTAX բջջային հավելվածում, գեներացնեն և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։

Քայլ 1

Ներբեռնել հավելվածը

Եթե անհատ տաքսի վարորդ եք, ապա ՊԵԿ համակարգին միանալու և էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու համար պետք է ներբեռնեք MyTAX հավելվածը Apple App Store-ից՝ iOS-ի համար՝ https://apps.apple.com/am/app/my-tax-armenia/id6633438781 և Google Play Store-ից Android-ի համար։

Քայլ 2

Մուտք գործել համակարգ

ՀՀ քաղաքացիները հավելված մուտք գործելու համար պետք է սեղմեն «ՀՀ քաղաքացի» կոճակը և մուտք գործեն «Ես եմ» համակարգի միջոցով, իսկ օտարերկրյա քաղաքացիները պետք է սեղմեն «Օտարերկրացի» կոճակը, ապա մուտք գործեն ՀՎՀՀ-ով և օգտվողի անուն-գաղտանաբառով։

Քայլ 3

Ընտրել մուտքի տարբերակը

«Ես եմ» համակարգի միջոցով մուտք գործելու համար անհրաժեշտ է համաձայնություն տալ համակարգի պայմաններին, սեղմել մուտք «Ես եմ» համակարգի միջոցով կոճակը և ընտրել նույնականացման տեսակը՝ բջջային նույնականացման քարտ։

Քայլ 4

Անցնել նույնականացում

Մուտքագրեք հեռախոսահամարը, որի համար նախապես ակտիվացրել եք բջջային նույնականացման ծառայությունը։ Սեղմեք «Մուտք» կոճակը, որից հետո մուտքը հաստատելու համար անմիջապես ձեր հեռախոսին կստանաք հաղորդագրություն, որտեղ պետք է հավաքել PIN կոդը։

Քայլ 5

Ակտիվացնել մուտքը

Հետագայում հավելված մուտք գործելու համար բջջային նույնականացման գործընթացը կրկին չանցնելու համար կարող եք հավելվածում սահմանել PIN ծածկագիր կամ օգտվել բիոմետրիկ կամ կենսաչափական նույնականացումից։

Քայլ 6

Ստանալ ՀՎՀՀ

Տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով ՀՎՀՀ։ Այն կարող եք ստանալ հենց նույն հավելվածի միջոցով՝ առանց որևէ դիմում ներկայացնելու։ Պարզապես, գլխավոր էջից սեղմեք «Տաքսի ծառայություն» կոճակը, ապա բացված պատուհանում՝ «Ստանալ» կոճակը։ Վերջ, դուք ունեք ՀՎՀՀ։

Քայլ 7

Ավելացնել մեքենա

«Տաքսի ծառայություն» էջում սեղմեք «Իմ մեքենա» կոճակը և մուտքագրեք այն մեքենայի պետհամարանիշը և հաշվառման վկայագիրը, որով մատուցում եք տաքսի ծառայություն։ Նույն մեքենայով հաջորդ անգամ պատվերներ կատարելիս այլևս կարիք չի լինի կրկնել այս գործողությունը։

Քայլ 8

Ձևավորել ՀԴՄ կտրոն

Տաքսի ծառայության յուրաքանչյուր պատվերն ավարտելուց հետո անհրաժեշտ է «Տաքսի ծառայություն» էջում սեղմել «Ստեղծել նոր կտրոն» կոճակը՝ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն ձևավորելու և պատվիրատուին այն տրամադրելու համար։

Քայլ 9

Գեներացնել ՀԴՄ կտրոն

Հաջորդիվ պետք է գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը, որի գործընթացը շատ պարզ է․ պետք է մուտքագրել գումարը, ընտրել վճարման տեսակը՝ կանխիկ կամ անկանխիկ և սեղմել «Հաստատել» կոճակը։

Քայլ 10

Ուղարկել ՀԴՄ կտրոնը

Էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը գեներացնելուց հետո այն կարող եք փոխանցել պատվիրատուին՝ իր նախընտրած առցանց տարբերակներից որևէ մեկով՝ էլեկտրոնային փոստ, Viber, WhatsApp և այլ հավելվածներ կամ սկանավորելով կտրոնի վրա առկա QR կոդը։

Վերջ, գործընթացն ավարտված է։

Հավելվածի «Տաքսի ծառայություն» էջում հնարավորություն ունեք տեսնելու ձեր կողմից գեներացված բոլոր ՀԴՄ կտրոնները։ Հաջորդ պատվերների ժամանակ այս քայլերը նորից անցնելու կարիք չկա՝ գլխավոր էջում, պարզապես, սեղմեք «Նոր կտրոն» կոճակը և գեներացրեք կտրոնը՝ լրացնելով պահանջվող տվյալները։

Քայլ առ քայլ ուղեցույցը՝ այստեղ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել, անչափահասի են ծեծել. Armlur.amՌադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. ԻշխանյանՌուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտիցՏիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումըՔՊ-ականի եղբորորդուն ազատել են բանակիցԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ջուր չի լինի Չեմ համակերպվում, չեմ մոռանում, չեմ ներում, չեմ հանձնվում. Սուրեն ՄանուկյանԿարևոր լուրը փաստորեն սա է, ոչ թե Արցախի հայաթափման տարելիցը. Նարեկ ԿիրակոսյանՓաշինյանը պատրաստ է ոչնչացնել և՛ ճշմարտությունը, և՛ հայ ժողովրդի համար սուրբ պատմական արժեքները. Լևոն ԶուրաբյանԱրցախը հանձնվել է 2018թ․ ապրիլի 23-ին, Երևանում. Հրանտ ԽալաթյանՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան «Հրապարակ». Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը «Ժողովուրդ». Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է «Ժողովուրդ». ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հրահանգին, որ հասկանան՝ մասնակցե՞ն Մյուռոնօրհնությանը, թե՞ ոչ«Հրապարակ». 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է«Ժողովուրդ». 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը«Ժողովուրդ». ՔՊ կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. ինչն է եղել քննարկման առանցքում«Ժողովուրդ». «Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում«Հրապարակ». ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցելՈւսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջՏղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համարՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց ՀունգարիայինՊորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում ենՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա գյուղըԳերմանիայում այլևս գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար«Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվելՔաղաքը ավելի հարմարավետ ենք դարձնում, երթևեկության բեռնաթափմանն ուղղված նախագծեր ենք անցկացնում. ԱվինյանՉդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին․ ՀՅԴԱրարատում փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք է հայտնաբերվելԹուրքական բանկերին ճնշում են, որ չհամագործակցեն ռուսների հետ․ ТАСС Ադրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես ԽուդոյանԱՄՆ-ն հավելյալ սանկցիաներ է սահմանել իրանի դեմՊահանջում եմ, որ Գագիկ Մելքոնյանը լքի իմ Երևանը ու գնա իր ծննդավայր․ Մետքսե Հակոբյան (տեսանյութ)Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40–ըԵրևանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրումԵթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. ՖիդանԾնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է զարգացնել մարդկային կապիտալը․ ԱՍՀ նախարարԹբիլիսիում կնշեն Հայաստանի Հանրապետության Անկախության օրըՈրքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ ԶաքարյանWildberries-ը սգո օր է հայտարարելՀակոբ Արշակյանը մեկնում է Մեխիկո՝ մասնակցելու Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանըԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին»ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալՌուսաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախատեսվում է ավելացնել գրեթե 10 անգամ. ՊուտինԼիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-իՀարիսն ու Թրամփը մտադիր են հանդիպել Զելենսկու հետԲացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք. Գարեգին ԽումարյանՄեկ տարի առանց Արցախի․ օտարված ինքնություն, խախտված իրավունքներ, կորսված ժառանգությունՆԱՏՕ-ն տհաճ անակնկալ է պատրաստել Ռուսաստանի համար
Ամենադիտված