Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը ՔՊ-ականի եղբորորդուն ազատել են բանակից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ջուր չի լինի Չեմ համակերպվում, չեմ մոռանում, չեմ ներում, չեմ հանձնվում. Սուրեն Մանուկյան Կարևոր լուրը փաստորեն սա է, ոչ թե Արցախի հայաթափման տարելիցը. Նարեկ Կիրակոսյան Փաշինյանը պատրաստ է ոչնչացնել և՛ ճշմարտությունը, և՛ հայ ժողովրդի համար սուրբ պատմական արժեքները. Լևոն Զուրաբյան Արցախը հանձնվել է 2018թ․ ապրիլի 23-ին, Երևանում. Հրանտ Խալաթյան ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան «Հրապարակ». Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը 

Երազանքս իրականցավ. խոսքն ուժ ունի, եւ այն, ինչ հավատով ուղարկում ես տիեզերք, իրականանում է. Անահիտ Հակոբյան

Հարցազրույցներ

Նա երգում է ավելի քան 20 տարի, 6 տարեկանից սկսել է հանդես գալ բեմերում, տարբեր հեռուստանախագծերում, մրցույթներում, բայց առավել ճանաչելի դարձավ «Նոր ալիք» մրցույթից։ Այն նոր ալիք բերեց իր կյանք։ Հաղթանակի արձագանքները դեռ շարունակվում են։ BRAVO.am-ը հանդիպել է երգչուհուն եւ զրուցել երազանքի ու այլ թեմաների շուրջ։

- Վայելո՞ւմ եք հաղթանակի բերկրանքը:

- Իրականում այնքան գերհոգնած եմ, որ չեմ հասցրել վայելել։

- Բեմարվեստի մարդիկ ասում են՝ մեծ պրեմիերաներից առաջ ընթացող փորձերն ավելի բուռն են ու հուզական, իսկ հետո մեջդ անհասկանալի դատարկություն է տիրում։

- Այո, այդպես է: Քրտնաջան աշխատել ենք 20 օրից ավելի: Օրական 6 ժամից ավելի փորձեր ունեինք, հետո էլ պետք է նստեինք ու մյուս մասնակիցներին հետեւեինք։ Գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինն ասում էր՝ ցանկացած դիտողություն վերաբերում է նաեւ մեզ:

- «Նոր ալիք»-ի ազգային փուլում ընտրվել էիք Դուք եւ Մովսես Մովսիսյանը։ Մոսկվայում որոշվեց՝ Դուք պետք է ներկայացնեք Հայաստանը։

- Այո, բազմաթիվ հայտերից ընտրվեց 30-ը, հետո՝ երկու մասնակից։ Բազմիցս նշել եմ, որ այն իմ պարտադիր մասնակցելու մրցույթների շարքից էր։ Միշտ ինձ պատկերացրել եմ այդ բեմում ու հաղթանակած: Դեռ 2021-ին էի հայտ ուղարկել, բայց մրցույթը մի քանի տարի չանցկացվեց: Հիշում եմ՝ մի օր մտերիմ ընկերոջս՝ Արտյոմ Հակոբյանի հետ զրուցում էինք, ասացի՝ այնպես եմ ցանկանում աշխատել Ռեւզինի, Կրուտոյի հետ: Երազանքս իրականցավ. խոսքն ուժ ունի, եւ այն, ինչ հավատով ուղարկում ես տիեզերք, իրականանում է։ Նաեւ պետք չէ ուղղակի նստել ու երազել, այլ՝ քրտնաջան աշխատել, եւ երազանքները կիրականանան։

- Համբավ ունեցող մրցույթների ժամանակ համացանցը եռում է. քննարկում են, քննադատում արտիստի ձայնը, խոսքը, զգեստը, կատարումը, անցնում անգամ անձնական տիրույթ։ Ձեր դեպքում բացասական էներգիան կարծես չկար, ամեն դեպքում ես ընդամենը մեկ-երկու վատ մեկնաբանություն գտա։ Այս նշաձողը դժվար կլինի պահպանել:

- Ինչ խոսք, գիտակցում եմ, որ դժվար կլինի: Չգիտեմ՝ ինչպես ստացվեց խուսափել բացասականից: Գուցե երկար տարիների քրտնաջան աշխատանքս տվեց իր պտուղները։

- Սովորում եք ԵՊՀ-ում, կովկասագետ, ադրբեջանագետ եք։ Ձեզ համար կարեւո՞ր էր այլ կրթություն ստանալը, թե՞ ծնողների ցանկությունն էր։  

- Համալսարանական կրթությունս ծնողներիս ու տատիկներիս ցանկությունն էր, բայց դպրոցում գերազանց եմ սովորել, հատկապես լեզուներն ու պատմությունը։ Ծնողներս ասում էին՝ երգում եմ, մրցույթների մասնակցում, շատ լավ է, բայց մեկ այլ մասնագիտություն է պետք սովորել: Շեշտում էին՝ այդ կրթությունն ինձ հաստատ պետք կգա։ Արտիստը բեմում պետք է փայլի ոչ միայն իր տաղանդով, այլեւ կրթական մակարդակով:

- Կովկասագետի, ադրբեջանագետի մասնագիտությունում ի՞նչը գրավեց, տարածաշրջանային զարգացումնե՞րը, թե՞ մեզ առնչությունը:

- Ի սկզբանե ուզում էի ընդունվել միջազգային հարաբերությունների ֆակուլտետ եւ դառնալ դիվանագետ։ Բայց կովկասագիտության բաժինը նոր էր բացվել ու շատ հետաքրքիր էր ինձ համար։ Նաեւ թշնամու լեզուն իմանալու կարեւորությունը հաշվի առնելով՝ որոշեցի, որ հենց այդ մասնագիտությունը պետք է ընտրեմ։ Արդեն մագիստրոս եմ ու մնացել է մեկ կիսամյակ, որ ավարտեմ։ Տատիկս ասում է՝ գնամ ու դիպլոմս վերցնեմ, քանի որ չգիտես՝ վաղն ինչ կարող է լինել։ Իհարկե, չեմ կարծում՝ մի օր կաշխատեմ իմ մասնագիտությամբ, քանի որ ինձ ամբողջովին պատկերացնում եմ բեմում։

- Այս մասնագիտության մեջ էլ կա դիվանագիտություն, Ձեզ օգնո՞ւմ է բեմում։

- Միանշանակ: Ինչպես Ռեւզին է նշում՝ երգել կարող են շատերը, բայց երգարվեստը շախմատային խաղ կարծես լինի. քո ցանկացած քայլ պետք է շատ մտածված անես։ Մի սխալ քայլ, ու ամեն ինչ մեկ րոպեում կարող է ավարտվել։

- Թալինում եք ծնվել՝ սասունցիների ընտանիքում։ Երգչուհի դառնալու Ձեր որոշումն ինչպե՞ս ընդունեցին:  

- Թալինում շատ քիչ եմ ապրել, բայց շատ հպարտ եմ իմ արմատներով։ Բոլոր մրցույթներին պատմում եմ, որ թալինցի եմ։ Ամեն մարդ պետք է իր արմատները հիշի ու երբեք չմոռանա։ Քո հիմքը հենց արմատներդ են ու պետք է կպած լինես հողին։ Դեռ փոքրուց երգել եմ մեր ընտանեկան հավաքույթներին. բոլորը հպարտանում էին, սիրում էին իմ ձայնը, բայց թերահավատորեն էին մոտենում երգչուհու մասնագիտությանը։ Ասում էին՝ չեմ կարող գումար վաստակել, առաջ գնալ, հատկապես այն դեպքում, երբ չունես հարուստ ծնողներ, ազգականներ, հովանավորներ։ Բայց մայրս միշտ հավատացել է իմ ցանկացած հաջողության ու ամեն տեղ տարել է՝ շատ բաներից իրեն զրկելով։ Բակային խաղերից էլ ինձ էր զրկում ու տանում պարի, սոլֆեջոյի, լողի։ Նեղվում էի, բայց հիմա գիտակցում եմ, որ ոչինչ հենց այնպես չէր։ Այդ շրջանում շատ կարեւոր է ծնողի դերը:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումըՔՊ-ականի եղբորորդուն ազատել են բանակիցԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ջուր չի լինի Չեմ համակերպվում, չեմ մոռանում, չեմ ներում, չեմ հանձնվում. Սուրեն ՄանուկյանԿարևոր լուրը փաստորեն սա է, ոչ թե Արցախի հայաթափման տարելիցը. Նարեկ ԿիրակոսյանՓաշինյանը պատրաստ է ոչնչացնել և՛ ճշմարտությունը, և՛ հայ ժողովրդի համար սուրբ պատմական արժեքները. Լևոն ԶուրաբյանԱրցախը հանձնվել է 2018թ․ ապրիլի 23-ին, Երևանում. Հրանտ ԽալաթյանՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան «Հրապարակ». Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը «Ժողովուրդ». Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է «Ժողովուրդ». ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հրահանգին, որ հասկանան՝ մասնակցե՞ն Մյուռոնօրհնությանը, թե՞ ոչ«Հրապարակ». 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է«Ժողովուրդ». 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը«Ժողովուրդ». ՔՊ կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. ինչն է եղել քննարկման առանցքում«Ժողովուրդ». «Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում«Հրապարակ». ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցելՈւսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջՏղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համարՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց ՀունգարիայինՊորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում ենՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա գյուղըԳերմանիայում այլևս գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար«Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվելՔաղաքը ավելի հարմարավետ ենք դարձնում, երթևեկության բեռնաթափմանն ուղղված նախագծեր ենք անցկացնում. ԱվինյանՉդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին․ ՀՅԴԱրարատում փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք է հայտնաբերվելԹուրքական բանկերին ճնշում են, որ չհամագործակցեն ռուսների հետ․ ТАСС Ադրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես ԽուդոյանԱՄՆ-ն հավելյալ սանկցիաներ է սահմանել իրանի դեմՊահանջում եմ, որ Գագիկ Մելքոնյանը լքի իմ Երևանը ու գնա իր ծննդավայր․ Մետքսե Հակոբյան (տեսանյութ)Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40–ըԵրևանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրումԵթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. ՖիդանԾնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է զարգացնել մարդկային կապիտալը․ ԱՍՀ նախարարԹբիլիսիում կնշեն Հայաստանի Հանրապետության Անկախության օրըՈրքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ ԶաքարյանWildberries-ը սգո օր է հայտարարելՀակոբ Արշակյանը մեկնում է Մեխիկո՝ մասնակցելու Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանըԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին»ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալՌուսաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախատեսվում է ավելացնել գրեթե 10 անգամ. ՊուտինԼիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-իՀարիսն ու Թրամփը մտադիր են հանդիպել Զելենսկու հետԲացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք. Գարեգին ԽումարյանՄեկ տարի առանց Արցախի․ օտարված ինքնություն, խախտված իրավունքներ, կորսված ժառանգությունՆԱՏՕ-ն տհաճ անակնկալ է պատրաստել Ռուսաստանի համարԲեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողների համար կսահմանվեն նոր պահանջներ Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանըԱրցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով. Ու այդ մեկ մարդը նիկոլ Վովայի փաշինյանն է. Մելիքյան
Ամենադիտված