Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել, անչափահասի են ծեծել. Armlur.am Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը ՔՊ-ականի եղբորորդուն ազատել են բանակից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ջուր չի լինի Չեմ համակերպվում, չեմ մոռանում, չեմ ներում, չեմ հանձնվում. Սուրեն Մանուկյան Կարևոր լուրը փաստորեն սա է, ոչ թե Արցախի հայաթափման տարելիցը. Նարեկ Կիրակոսյան 

ՀՀ տնտեսության «դիվերսիֆիկացման» հակառակ հետևանքները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման թեման միշտ ակտուալ է եղել։ Ու խնդիրը, որպես կանոն, դիտարկվել է նոր շուկաներ մուտք գործելու ու տնտեսական այլընտրանքներ ստեղծելու շրջանակներում։ Բայց երբ խոսք է լինում ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին, ՀՀ իշխանությունները իսկույն առաջին հերթին սկսում են նայել դեպի Արևմուտք։ Ըստ այդմ էլ, ակտիվ շրջանառության մեջ են դնում այն թեզը, որ Արևմուտքը համապատասխան դաշտ կապահովի տնտեսական այլընտրանքներ ստեղծելու համար, որպեսզի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ու ռուսական կապիտալից փոքրանա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ ընդգծում էր, թե Բրյուսելում Հայաստանի ղեկավարի հետ նախատեսվող հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, և շեշտում, թե աշխատում են առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ:

Ու երբ Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ուրսուլա ֆոն դեր Լայեն հանդիպումը տեղի ունեցավ, այն դիտարկվում էր շատ խոշոր իրադարձություն։ Այդ ժամանակ էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խոստացան գումարներ ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, չնայած այդ գումարի չափից պարզ էր, որ այն չի կարող լուրջ խնդիր լուծել Հայաստանի համար։ Ամենաշատ գումարը խոստացավ ԵՄ-ն՝ 270 միլիոն եվրո դրամաշնորհ, այն էլ՝ առաջիկա 4 տարվա համար, այսինքն, տարեկան 70 մլն-ից քիչ գումար է տրամադրվելու Հայաստանին: Այնուամենայնիվ, Փաշինյանը այնքան մեծ կարևորություն էր տալիս այդ օգնությանը, որ նշում էր, թե «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատրաստ են մեզ օգնել, որ մենք միլիարդներ աշխատենք Հայաստանի Հանրապետությունում ու սրա, նրա ձեռքին չնայենք»։

Այս ֆոնի ներքո էլ ՀՀ իշխանությունները շարունակում են գեներացնել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության օրակարգը՝ ընդգծելով, թե իրենք պատրաստ են խորացնել հարաբերությունները եվրոպական համայնքի հետ։ Իսկ արևմտամետ ուժերը քննարկումների դաշտ են նետում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մասով հանրաքվե անցկացնելու թեման։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փոխարեն հակառակն է տեղի ունենում։ Ինչքան Արևմուտքում շատ են խոսում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման մասին, այնքան մեր երկրի՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապվածությունն ավելի է մեծանում։ Այս տարվա առաջին կեսին Հայաստանը 8,3 մլրդ դոլարի առևտրային շրջանառություն է ունեցել Ռուսաստանի հետ։ Իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատությամբ առևտրի ծավալներն աճել են 2,6 անգամ։

Փաստացի գործ ունենք Ռուսաստանի հետ աճող առևտրի ահռելի դինամիկայի հետ։ Ու եթե հանկարծ դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների հետ կապված խնդիրներ են լինում, ապա Հայաստանի տնտեսության վրա դա անմիջապես ազդում է։ Մեր երկրի երկրորդ առևտրային գործընկերն ԱՄԷ-ն է՝ արդեն մոտ 3,7 մլրդ դոլարի ծավալով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատությամբ առևտրի ծավալներն աճել են 7,5 անգամ։ Բայց ԱՄԷ-ի հետ առևտրի աճը նույնպես կապված է ռուսական կապիտալի հետ։ Պատահական չէ, որ Հայաստան ներմուծված ռուսական հումքը մշակվում և ոսկերչական ապրանքների տեսքով արտահանվում է հենց ԱՄԷ։ Իսկ ոսկերչության ոլորտի ակտիվացումը էական ազդեցություն է ունենում Հայաստանի բարձր տնտեսական աճի համակշռի վրա։

Առևտրային խոշոր գործընկերներից երրորդ տեղում արդեն Չինաստանն է՝ 1,4 մլրդ դոլարի ծավալով։ Բայց Չինաստանի հետ առևտուրն աճել է ընդամենը 41,9 տոկոսով, ինչը համեստ ցուցանիշ է՝ համեմատած Ռուսաստանի և ԱՄԷ-ի հետ առևտրի դինամիկայի։ 10 լավագույն առևտրային գործընկերների շարքում արևմտյան պետություններից ԱՄՆ-ն, Գերմանիան ու Իտալիան են։ Ընդ որում, միաժամանակ այս երեք երկրների հետ Հայաստանի ընդհանուր առևտրի ծավալը չի գերազանցում 1 մլրդ դոլարը։ Ավելին, ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 40 տոկոսով, Գերմանիայի հետ՝ մոտ 35 տոկոսով: Որքան էլ զարմանալի է, Ֆրանսիան, որի հետ այդքան ջերմ հարաբերություններ ունի Հայաստանը, չի մտնում անգամ մեր 10 լավագույն առևտրային գործընկերների շարք։ Այսպիսի ցուցանիշները վկայում են այն մասին, որ Արևմուտքին Հայաստանի տնտեսության վիճակն ուղղակի չի հետաքրքրում։ Այլապես նրանք առաջին հերթին հնարավորություններ կբացեին հայկական ապրանքների արտահանման համար ու խթանող գործիքակազմ կներդնեին։

Այնինչ, տարիներ շարունակ հակառակն է եղել՝ խիստ պահանջներ դնելով հայկական արտադրության ապրանքների արտահանման համար, խուսափելով պարզեցված ընթացակարգից, ինչն էլ ի ցույց է դնում Արևմուտքի իրական նպատակադրումները։ Ստացվում է, որ Արևմուտքում բացառապես հետաքրքրված են ամեն գնով Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու և Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատացնելու հարցում, ինչն էլ իր հերթին նշանակում է Հայաստանի տնտեսության «հերն անիծել»։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել, անչափահասի են ծեծել. Armlur.amՌադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. ԻշխանյանՌուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտիցՏիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումըՔՊ-ականի եղբորորդուն ազատել են բանակիցԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ջուր չի լինի Չեմ համակերպվում, չեմ մոռանում, չեմ ներում, չեմ հանձնվում. Սուրեն ՄանուկյանԿարևոր լուրը փաստորեն սա է, ոչ թե Արցախի հայաթափման տարելիցը. Նարեկ ԿիրակոսյանՓաշինյանը պատրաստ է ոչնչացնել և՛ ճշմարտությունը, և՛ հայ ժողովրդի համար սուրբ պատմական արժեքները. Լևոն ԶուրաբյանԱրցախը հանձնվել է 2018թ․ ապրիլի 23-ին, Երևանում. Հրանտ ԽալաթյանՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան «Հրապարակ». Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը «Ժողովուրդ». Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է «Ժողովուրդ». ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հրահանգին, որ հասկանան՝ մասնակցե՞ն Մյուռոնօրհնությանը, թե՞ ոչ«Հրապարակ». 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է«Ժողովուրդ». 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը«Ժողովուրդ». ՔՊ կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. ինչն է եղել քննարկման առանցքում«Ժողովուրդ». «Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում«Հրապարակ». ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցելՈւսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջՏղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համարՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց ՀունգարիայինՊորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում ենՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա գյուղըԳերմանիայում այլևս գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար«Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվելՔաղաքը ավելի հարմարավետ ենք դարձնում, երթևեկության բեռնաթափմանն ուղղված նախագծեր ենք անցկացնում. ԱվինյանՉդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին․ ՀՅԴԱրարատում փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք է հայտնաբերվելԹուրքական բանկերին ճնշում են, որ չհամագործակցեն ռուսների հետ․ ТАСС Ադրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես ԽուդոյանԱՄՆ-ն հավելյալ սանկցիաներ է սահմանել իրանի դեմՊահանջում եմ, որ Գագիկ Մելքոնյանը լքի իմ Երևանը ու գնա իր ծննդավայր․ Մետքսե Հակոբյան (տեսանյութ)Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40–ըԵրևանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրումԵթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. ՖիդանԾնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է զարգացնել մարդկային կապիտալը․ ԱՍՀ նախարարԹբիլիսիում կնշեն Հայաստանի Հանրապետության Անկախության օրըՈրքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ ԶաքարյանWildberries-ը սգո օր է հայտարարելՀակոբ Արշակյանը մեկնում է Մեխիկո՝ մասնակցելու Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանըԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին»ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալՌուսաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախատեսվում է ավելացնել գրեթե 10 անգամ. ՊուտինԼիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-իՀարիսն ու Թրամփը մտադիր են հանդիպել Զելենսկու հետԲացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք. Գարեգին ԽումարյանՄեկ տարի առանց Արցախի․ օտարված ինքնություն, խախտված իրավունքներ, կորսված ժառանգություն
Ամենադիտված