Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ուժեղ չեմ, ուժեղ եմ խաղում. որդուցս հետո երազանքներիս գույնը փոխվել է. Դավիթ Ամալյան (տեսանյութ) Գազ չի լինի մի շարք հասցեներում ԱԱԾ-ն կանխել է ոսկյա զարդերի և խոշոր գումարի հափշտակումը․ հայտնաբերվել է ատրճանակ ու թմրամիջոցներ (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Լոռիում․ 5-ամյա երեխան թերմիկ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարները Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք Փաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական փաստարկների համար. «Հրապարակ» ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը 

«Դասախոսներին աշխատանքից հեռացնելը հո մահվան կամ կտտանքների ենթարկվելու սպառնալիքի ներքո չի եղել, ինչո՞ւ չեն դիմադրել բուհերի ներքին օղակները». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստն» իր նախորդ համարում գրել էր, որ ԵՊՀ-ի և Բրյուսովի անվան համալսարանի տասնյակ դասախոսներ զրկվել են աշխատանքից: Ուսումնական տարվա մեկնարկին նրանք ծանուցվել էին, որ իրենց աշխատանքային պայմանագրերը չեն երկարաձգվում: Թիրախում հայտնվեցին այն դասախոսները, որոնք մշտապես, առանց վարանելու, իրենց դիրքորոշումն են արտահայտում երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Մենուա Սողոմոնյանը մեկն է այն դասախոսներից, ում հետ ԵՊՀ-ն նոր պայմանագիր չի կնքել: Ինչպես նշել էր պարոն Սողոմոնյանը, «միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ որոշել է, որ չպետք է ունենամ ուսումնական բեռնվածություն. իմ բոլոր դասընթացները «երջանիկ պատահականությամբ» հանվել են կա՛մ ուսումնական պլաններից, կա՛մ քաղաքագիտության ամբիոնի բալանսից»:

Արդյոք նման որոշումը կանխատեսելի՞ էր Մենուա Սողոմոնյանի համար: «Ինձ համար անսպասելի չէր: Ինձ վրա քրեական գործ էր հարուցվել, անհիմն դատական գործընթացի մեջ եմ: Դա ցուցիչներից մեկն էր: Բազմաթիվ ցուցիչներով հասկանում էի, որ պետք է փորձեն ինձ հարվածի տակ դնել, ահաբեկել, որ հետ կանգնեմ իմ գործունեությունից: Բայց չեմ ցանկանա, որ միայն սրա վրա կենտրոնանանք: Այստեղ փաստը ոչ թե այն է, որ նիկոլենք ճնշումներ են գործադրում բուհերի վրա, փորձում այդպես սաստել, լռեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին, այլ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե բուհի ներսում տարբեր օղակները, տարբեր պատասխանատու ստորաբաժանումները որքանո՞վ են հլու-հպատակ կեցվածք ընդունում կամ դիմադրում, դիմակայում այսպիսի միտումներին: Սա է ամենակարևոր խնդիրը: Իմ կամ Աբրահամ Գասպարյանի հետ կապված կարող էին դիմադրել, ասել, որ որևէ հիմք չկա այս մարդկանց աշխատանքից ազատելու:

Ինձ հետ պայմանագիր չերկարացնելը բացառապես հայեցողական նկատառումներից ելնելով է արված: 16 տարի դասավանդել եմ համալսարանում ու լավ եմ դասավանդել: Իմ մասին ուսանողական հարցումների արդյունքները շատ բարձր էին, դրանց համար հավելավճարներ եմ ստացել: Համալսարանում վարչական պաշտոններ եմ զբաղեցրել՝ ներգրավված լինելով կրթության կազմակերպման գործընթացի մեջ: Բարձրագույն կրթության փորձագետ եմ հանդիսացել նախարարության Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրումների շրջանակներում և այսպես շարունակ: Որևիցե հիմք չկար ինձ աշխատանքից ազատելու: Եթե անգամ ճնշումներ են եղել, պատվեր, Քաղաքագիտության ամբիոնը կամ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը կարող էին ուղղակի դիմադրել, թույլ չտալ, որ նման բան տեղի ունենա: Եթե հիմա իմ կամ Աբրահամի հարցը «մարսվում» է, անցնելու են մյուս դասախոսներին: Համալսարանում մնալու են մարդիկ, որոնք հանրայնորեն կարծիք չեն արտահայտում:

Հետո էլ սկսելու են ճնշել ոչ հանրայնորեն կարծիք արտահայտողներին: Ինչ-որ մեկը հանկարծ Նիկոլ Փաշինյանի մասին կատակ անի, նրան կհեռացնեն աշխատանքից: Կամ էլ ինչ-որ մեկը պարզապես ռեկտորի դուրը չի գա, նրա հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարացվի և վերջ: Դա հարվածում է կրթության որակին, հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, ի վերջո, հակասում է մարդկային բարոյականության սկզբունքներին: Մարդու հետ տասնյակ տարիներ աշխատում ես կողք կողքի որպես գործընկեր, բայց նա քեզ չի էլ տեղեկացնում, որ քո դասընթացները հանել է ուսումնական պլանից, և անակնկալի ես գալիս: Մթնոլորտի փչացումը, բարոյականության բարքերի խեղումն է այս ամբողջի մեջ ամենակարևոր հանգամանքը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը:

Նա վստահեցնում է՝ չի լռելու, անարդարությունը չի «մարսելու», բայց այս պահին մանրամասներ չի հնչեցնում, թե ինչ քայլեր է անելու հաջորդիվ: Ակնհայտ է, որ թիրախավորվել են այն դասախոսները, որոնք իրենց քաղաքացիական, նաև քաղաքական դիրքորոշումն են արտահայտել տարբեր հարցերի վերաբերյալ: Ակնհայտ է նաև, որ գործ ունենք քաղաքական որոշման հետ, որքան էլ բուհերի ղեկավարությունները հակառակն ասեն: Բայց 2018 թ.-ին իշխանության եկած մարդիկ պնդում էին՝ իրենց առաջնային անելիքներից մեկը պետք է բուհերի ապաքաղաքականացումը լինի: Ստացվում է՝ գործ ունենք հերթական չիրականացված խոստման հետ: «Այդ մարդիկ, ի հակադրություն իրենց տված խոստման, բուհերը դարձնում են գերքաղաքականացված, ավելի քան քաղաքականացված, երբ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ հետապնդում են սկսում, որովհետև այդ քաղաքական հայացքները մարդիկ բուհերից դուրս են հանում: Դասերի ընթացքում միայն դասերով եմ զբաղվել: Իմ բոլոր ուսանողներն ու շրջանավարտները կարող են փաստել սա:Եղել է էպիզոդիկ դեպք 16 տարվա ընթացքում:

Օրինակ՝ Արցախի հայաթափման օրը չէի կարող մտնել լսարան և չխոսել այդ մասին: Չեմ ժխտում, որ ինչ-որ տեղ ցուցադրել եմ իմ հայացքները: Քաղաքագիտության մասնագետ դարձող ուսանողների մոտ չեմ կարող չարտահայտել իմ դիրքորոշումը: Ի վերջո, նշենք, որ ցանկացած մեկը լսարանից դուրս կարող է տեղեկանալ իմ դիրքորոշմանն այս կամ այն հարցի շուրջ: Բայց հիշեցնեմ՝ նույն այդ մարդկանց «հավին քշա ասող» չկար, որոնք բողոքում էին այն ժամանակվա վիճակներից և խոստումներ տալիս բուհերն ապաքաղաքականացնելու: Արայիկ Հարությունյանն այդքան բացակայում էր, «հեղափոխություն» էր անում, ռեկտորի հրաժարականն էր պահանջում և այլն, շարունակում էր դասավանդել: Կամ ԵՊՀ այժմյան ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շատ ակտիվ քաղաքական գործունեություն էր իրականացնում իր ընդդիմադիր ժամանակ, գործուղումների էր գնում երկար ժամանակով, բայց նրան «պահում» էին:Ինչո՞ւ հիմա այսպես եղավ»,-ասում է մեր զրուցակիցը:

Բուհերում տեղի ունեցող այս գործընթացներից առաջին հերթին տուժելու է ուսանողը, այնուհետև կրթական համակարգը, իսկ ավելի լայն իմաստով՝ հասարակությունն ու պետությունը: Պարոն Սողոմոնյանի հետ զրույցներում մշտապես բարձրաձայնել ենք մտահոգությունն առ այն, որ միայն կրթված հասարակությունն է ի զորու ազդել որոշումների կայացման վրա, ամուր հիմքերով պետություն կառուցել: Բայց իշխող ուժն այսօր թուլացնում է այդ հիմքերից մեկը՝ կրթական համակարգը: «Քար առ քար քանդում են պետության և հասարակության հիմքում ընկած արժեքային համակարգը: Յուրաքանչյուր այդպիսի քար քանդելուց փորձում ենք դիմադրել, որքանով թույլ են տալիս մեր հնարավորությունները: ԵՊՀ-ից Խաչիկ Գալստյանի, Աբրահամ Գասպարյանի, Բրյուսովի անվան համալսարանից Հակոբ Մադոյանի, Ցոլակ Հակոբյանի և այլոց դեպքերն աչքի զարնող են, բայց եզակիները չեն: Այս բոլոր դեպքերի առնչությամբ պետք է բարձրաձայնենք և փորձենք ներսի օղակներին ձիգ վիճակում պահել:

Դասախոսներին աշխատանքից հեռացնելը, «ժամ չտալը» հո մահվան կամ կտտանքների ենթարկվելու սպառնալիքի ներքո չի եղե՞լ, որ նրանք այսպիսի կրավորական վարքագիծ են դրսևորել ու չեն փորձել դիմադրություն ցույց տալ: Ամբողջ խնդիրն այն է, որ դիմադրելու փորձ չի եղել, որովհետև եթե եղած լիներ, ինձ, Գալստյանին, Գասպարյանին գոնե կասեին, որ նման բան են ուզում անել, բայց դա էլ չի ասվել, այդ մարդկային քայլն էլ չի եղել, ու սա շատ դատապարտելի է բարոյական բոլոր նորմերի տեսանկյունից: Քաղաքական ճնշումը, պատվերն ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել, բայց երբ դրան նաև գումարվում է մարդկային հարաբերության նորմերի շրջանցումը, սա անհասկանալի է»,-հավելում է նա: Ընդդիմադիրները քաղաքական բուռն իրադարձություններ են խոստանում աշնանը: Գուցե հենց այս հանգամանքով է պայմանավորված դասախոսների հանդեպ նման գործելակերպը, գուցե նաև սա «զգուշացում» է նրանց, ովքեր իրենց քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումը կարտահայտեն:

«Չեմ կարող սա միանշանակ կապել սպասվելիքի հետ, բայց որպես ընդհանուր օրինաչափություն, այո, նրանց պետք է, որ մենք ուսանողների հետ շփումներ չունենանք: Օրինակ՝ Խաչիկ Գալստյանի դեպքում կրճատել են հիմնականում նրա լսարանային բեռնվածությունը, այսինքն՝ լսարանում անցկացվող դասընթացներն են հանվել, որ նա մեծ թվով ուսանողների հետ շփում չունենա: Ստիպված թողել են միայն ասպիրանտներին ղեկավարելու հետ կապված նրա բեռնվածությունը: Նրանց խնդիրն է, որ ուսանողների հետ շփում չունենանք, որ ուսանողներն անգամ լսարանում մեզ չտեսնեն: Շատ լավ գիտեն, որ լսարանում քարոզ չենք անում, բայց տեսնում են՝ երբ մտնում ենք լսարան ու բարձր որակի կրթություն ենք տալիս, հետո այդ ուսանողները սկսում են մեզ հետևել սոցցանցերում և այլուր, և համակրանք է ձևավորվում: Իրենք, այ, դրանից են շատ անհանգիստ»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ուժեղ չեմ, ուժեղ եմ խաղում. որդուցս հետո երազանքներիս գույնը փոխվել է. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Գազ չի լինի մի շարք հասցեներում Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ ՇահնազարյանըԱԱԾ-ն կանխել է ոսկյա զարդերի և խոշոր գումարի հափշտակումը․ հայտնաբերվել է ատրճանակ ու թմրամիջոցներ (տեսանյութ)Արտակարգ դեպք՝ Լոռիում․ 5-ամյա երեխան թերմիկ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըՔանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ ՀետքՎախկոտ օրինախախտը. Էդգար ՂազարյանՓաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական փաստարկների համար. «Հրապարակ»ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցըԱԺ-ում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ քննարկում տեղի կունենաՍեպտեմբերի 20-ի աստղագուշակՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 20Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել, անչափահասի են ծեծել. Armlur.amՌադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. ԻշխանյանՌուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտիցՏիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումըՔՊ-ականի եղբորորդուն ազատել են բանակիցԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ջուր չի լինի Չեմ համակերպվում, չեմ մոռանում, չեմ ներում, չեմ հանձնվում. Սուրեն ՄանուկյանԿարևոր լուրը փաստորեն սա է, ոչ թե Արցախի հայաթափման տարելիցը. Նարեկ ԿիրակոսյանՓաշինյանը պատրաստ է ոչնչացնել և՛ ճշմարտությունը, և՛ հայ ժողովրդի համար սուրբ պատմական արժեքները. Լևոն ԶուրաբյանԱրցախը հանձնվել է 2018թ․ ապրիլի 23-ին, Երևանում. Հրանտ ԽալաթյանՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան «Հրապարակ». Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը «Ժողովուրդ». Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է «Ժողովուրդ». ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հրահանգին, որ հասկանան՝ մասնակցե՞ն Մյուռոնօրհնությանը, թե՞ ոչ«Հրապարակ». 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է«Ժողովուրդ». 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը«Ժողովուրդ». ՔՊ կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. ինչն է եղել քննարկման առանցքում«Ժողովուրդ». «Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում«Հրապարակ». ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցելՈւսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջՏղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համարՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց ՀունգարիայինՊորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում ենՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա գյուղըԳերմանիայում այլևս գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար«Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվելՔաղաքը ավելի հարմարավետ ենք դարձնում, երթևեկության բեռնաթափմանն ուղղված նախագծեր ենք անցկացնում. ԱվինյանՉդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին․ ՀՅԴԱրարատում փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք է հայտնաբերվելԹուրքական բանկերին ճնշում են, որ չհամագործակցեն ռուսների հետ․ ТАСС Ադրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես ԽուդոյանԱՄՆ-ն հավելյալ սանկցիաներ է սահմանել իրանի դեմ
Ամենադիտված